o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞ւմ էր ձեռնտու «Մարտի 1»-ը

29.02.2020 14:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ո՞ւմ էր ձեռնտու «Մարտի 1»-ը

«Մարտի 1»-ի պատմության նկարագիրը հիմնված է  մի շարք միֆերի վրա, որոնք մոլորեցնում են հասարակությանը։ Այս մասին այսօր «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը. ««Մարտի 1-ի» վերաբերյալ պատկերացումները  մեր  հասարակության  մոտ ստեղծվել են այն միֆերի վրա, որոնք 10 տարուց ավել հասարակությանը հրամցվել են և փոխարենը անհրաժեշտ հակափաստարկներ չեն արվել»։

«Ժողովուրդ»․ 12 տարի անց. «Մարտի 1-ի» գլխավոր հարցերը մնում են անպատասխան

Ըստ փաստաբանի՝ միֆերից առաջինն այն է, թե 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ հաղթել է նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը, որի վրա էլ մնացած միֆերը կառուցված են։ «Իրականությունը բոլորովին այլ է։ Շրջանառության մեջ էր մտել այն միֆը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հավաքել է 60 տոկոսից ավել ձայն է հավաքել․ ի՞նչն է մեզ վստահություն տալիս հիմա, որ ասենք՝ դա միֆ է եղել: Ընտրությունների արդյունքները բողոքարկվել են ՍԴ-ում, և ՍԴ-ն 2008 թվականի մարտի 8-ի որոշմամբ՝ ԿՀԸ-ի որոշումն ուժի մեջ է թողել։ ՍԴ-ն արձանագրել է, որ ընտրությունների ընթացքում խախտումներ եղել են, սակայն նշել է, որ խախտումներն իրենցով վերջնական արդյունքի վրա ազդեցություն ունենալ չեն կարող»։ Սրանից զատ, ընտրություններին մասնակցել է երեք դիտորդական առաքելություն, որոնց գնահատականները եւս ԿԸՀ-ի ներկայացրած արդյունքների օգտին են եղել։ Վերջապես, իրավիճակը քննավել է նաեւ եվրոպական հեղինակավոր կառույցներում, ընդ որում, այնտեղից հնչած եզրակացությունը եւս ՍԴ որոշման օգտին է եղել, այսինքն, որ ՀՀ իշխանություններն ու այն -ամանակվա ընդդիմությունը պետք է իրենց գործողություններն իրականացնեն ՍԴ որոշմանը խստիվ համապատասխան։

Ու թերեւս Ալեւմյանը հատուկ ընդգծեց եվրոպական կառույցների դերը, ինչպես նաեւ այն փաստը, որ ներկայումս այդ ընտրությունենրի արդյունքները գործող իշխանություններն այդպես էլ իրավական առումով կասկածի տակ չեն առել՝ դրանով ընդունելով նաեւ ընտրությունների պաշտոնական արդյունքները։ Այս գործոնները շեշտելով, փաստաբանը, թերեւս, տանում է այն մտքին, որ իրականում էլ այդ ընտրությունների պաշտոնականարդյունքները համապատասխանում էին իրականությանը, եւ հենց դա էլ ոչնչացնում է «Լեւոն նախագահ» միֆային ֆոնը։

Մինչդեռ, եթե 2008թ․ ընտրություններում Տեր-Պետրոսյանի հաղթելու մասին այն ժամանակների պնդումներն օրակարգից դուրս են գալիս, ապա միանգամայն այլ տեսք է ստանում նաեւ մարտի 1-ի, ինչպես նաեւ՝ դրան նախորդած եւ հաջորդած իրադարձությունների ողջ պատկերը։ Այսինքն, ընտրություններում պարտված եւ այդ փաստը գիտակցող Տեր-Պետրոսյանն էր, որ փորձեց հանրահավաքային շարքի միջոցով իշխանությունը յուրացնել։ Ավելին, որ հենց նրան էր ձեռնտու իրավիճակի բոլոր թեժացումներն ու «Մարտի 1»-ը։

Ք․Ս․

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА