o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Առանց այդ կեղծիքների հաղթահարման չենք կարողանալու շարժվել առաջ․ Վրկտոր Սողոմոնյան

29.02.2020 16:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Առանց այդ կեղծիքների հաղթահարման չենք կարողանալու շարժվել առաջ․ Վրկտոր Սողոմոնյան

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» խորագրով քննարկման ժամանակ իր խոսքը սկսեց՝ 2008-ի մարտի 1-ի զոհերի ընտանիքներին ցավակցելով․ «Շուրջ երկու տարի է` ինչ մենք ջանում ենք ներկայացնել հանրությանը այն իրողությունները, որոնք գոյություն ունեն «Մարտի 1»-ի գործի վերաբերյալ»:
Իսկ տեղի ունեցած իրողության ներկայացումը, ըստ պարոն Սողոմոնյանի, շատ կարևոր է մի քանի պատճառով․ «Հավատացեք հարցը նրանում չէ, որ այսօր նախագահն ապօրինի կալանավորված է, եւ ըստ էության, քաղբանտարկյալ է: Դա, իհարկե, ողբերգական էջ է մեր պատմության մեջ` հաշվի առնելով նախագահի կենսագրությունը, հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի ով լինելը հայ ժողովրդի պատմության մեջ: Հավատացե՛ք, որ խնդիրն այսօր նրա ապօրինի կալանքը վերացնելու մեջ չէ, խնդիրը նրանում է, որ մենք պետք է միահամուռ ուժերով հաղթահարենք կեղծիքների այն խայտառակ կծիկը, որ առկա է «Մարտի 1»-ի գործի վերաբերյալ»: Ըստ նրա` առանց այդ կեղծիքների հաղթահարման, ոչ միայն չենք կարողանալու հաջողությամբ շարժվել առաջ, այլ նաեւ չենք կարողանալու ասել, որ Հայաստանում իրավակարգ կա, հարգվում են փաստերը, այլ ոչ թե՝ բամբասանքները:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՏՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ

Հակառակ դեպքում, պարզապես պետություն չենք ունենա։ «Ուշադրություն դարձրեք, ըստ էության ի՞նչ ենասում։ Ասում են, որ պետությունն իրավունք չուներ պաշտպանել սահմանադրական կարգը, որ ամբոխն այդ օրն ինչ ուզում էր, պետք է աներ, որ մարդիկ, ովքեր հրահրում էին բախումներ, հրահրում էին անկարգություններ, ինչ ուզում էին, պետք է անեին եւ ոչ մի դիմադրություն չպետք է ցուցադրվեր։ Այսպիսի իրողություններով, այսպիսի փիլիսոփայությամբ մենք երբեք զարգացող, հաջողակ պետություն չենք կառուցի, ուղղակի չենք կարողանա: Մենք գերի կմնանք բազմաթիվ կեղծիքներին»,- ասաց նա` նշելով, որ հույս ունի, որ հասարակությունն ինքը կհասկանա, թե ինչ է իրականում տեղի ունեցել «Մարտի 1»-ին և ով է դրա համար իրականում պատասխանատու:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА