o C     29. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մարտի 2-ից 9-ը

01.03.2020 13:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մարտի 2-ից 9-ը

ԽՈՅԵՐ

Արժե չափազանց շատ ուշադրություն հատկացնել նրանց, ում սիրում եք: Ավելի լավ է` դուք կպչուն մարդու տպավորություն թողնեք, քան սառը եւ անուշադիր: 

Մարտի 30-ի չվերթների ցանկը․ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել

ՑԼԵՐ

Այս շաբաթ դուք բավականին ուժեղ խուճապի կմատնվեք մանրուքների պատճառով: Սիրելիի հետ ձեր հարաբերություններին ոչինչ չի սպառնում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Աիրելին կկիսվի ձեզ հետ իր համար շատ կարեւոր մի նորությամբ, որը դուք այդպիսին բնավ չեք համարի: Ինչեւէ, ստիպված եք կամ ձեւացնել, կամ էլ ազնվորեն ասել նրան այդ մասին:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այս շաբաթ սիրելին չի ցանկանա, որ դուք երկար ժամանակով բացակայեք նրա կողքից: Հակառակը, նա կերազի ձեր կողքին մնալ հավերժ: Աշխատեք իրականացնել այդ երազանքը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Աշխատեք ուշադիր լինել ձեր սիրելիի ընկերների խնդիրերի հանդեպ: Կարող է պատահել, որ հենց դուք լուծեք դրանք: Ընկերները նրա համար թանկ մարդիկ են, եւ եթե դուք էլ մտերմանաք նրանց հետ, ապա սիրելին էլ ավելի շատ կգնահատի ձեզ:

ԿՈՒՅՍԵՐ

Դուք կմոռանաք ձեր եւ ձեր սիրելիի միջեւ առկա տարիքային տարբերությունը, եւ, ընդհանրապես, տարիքը ոչ մի դեր չի խաղա ձեր հարաբերություններում:

ԿՇԵՌՔՆԵՐ

Անգամ եթե այս շաբաթ ռոմանտիկ ժամադրություն չի սպասվում ձեզ, աշխատեք հմայիչ տեսք ունենալ: Նախ, հայտնի չէ, թե ում կհանդիպեք փողոցում, եւ բացի այդ, ձեր սիրելիին հաճելի կլինի: 

ԿԱՐԻճՆԵՐ

Չարժե հույսը դնել ձեր սիրելիի օգնության վրա, որն ավելի շատ արջի ծառայություն կհիշեցնի: Այնպես որ, եթե նա առաջարկի իր օգնությունը, փորձեք առանց նրա գլուխ հանել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ամբողջ շաբաթվա ընթացքում դուք չեք կարողանա որեւէ օգտակար բան անել, ինչը կնյարդայնացնի ձեր սիրելիին: Որպեսզի խուսափեք վեճերից, ձեւացրեք, թե բուռն աշխատանքով եք տարված:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Ուշադրություն դարձրեք, թե ձեր սիրելին ինչպես է արձագանքում ձեր խոսքերին ոչ արտաքնապես: Նա կարող է ցանկացած բան ասել ձեզ, սակայն դա ամբողջությամբ չի արտահայտի նրա ներաշխարհը, այդ իսկ պատճառով պետք է շատ ուշադիր լինեք եւ հետեւություններ անեք` փորձելով տեսնել նրա ներաշխարհը:

ՋՐՀՈՍՆԵՐ

Որեւէ փոքր, բայց ձեզ համար կարեւոր բան կարող եք կորցնել: Աշխատեք, որպեսզի դա չլինի ձեր ամուսնական մատանին. դա վատ նշան է:

ՁԿՆԵՐ

Ձեր սիրելին, չգիտես ինչու, իր առաջ նպատակ կդնի վախեցնել ձեզ: Սակայն վախի առիթը կլինի ոչ այնքան ռեալ, որքան նրա կողմից չափազանցված:

Աղբյուրը՝ Junona.org

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА