o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պերեսը Ռոնալդուին հատուկ առաջարկ է արել, բայց պորտուգալացին հրաժարվել է

02.03.2020 23:31 ՍՊՈՐՏ
Պերեսը Ռոնալդուին հատուկ առաջարկ է արել, բայց պորտուգալացին հրաժարվել է

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կրիշտիանու Ռոնալդուն երեկ ներկա է եղել «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած հանդիպմանը։

Sky Sports. «Յուվենտուսը» պատրաստ է անհավանական քիչ գումարի դիմաց վաճառել Ռոնալդուին

Իսպանական Marca-ն մանրամասներ է հաղորդել Ռոնալդուի՝ Մադրիդ այցելությունից։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Կրիշտիանուին առաջարկել է հանդիպմանը հետևել նախագահական օթյակից, սակայն Ռոնալդուն հրաժարվել է՝ հաշվի առնելով այն, որ «Յուվենտուսի» ֆուտբոլիստ է, չցանկանալով աչքի ընկնել։

Այնուամենայնիվ, սա ցույց է տալիս, որ Ռոնալդուն ու Պերեսը շարունակում են պահպանել իրենց ջերմ փոխհարաբերությունները։

Պորտուգալացին մարզադաշտը լքել է խաղի ավարտից 10 րոպե առաջ՝ չտեսնելով Մարիանոյի գոլը։ Ռոնալդուն, սակայն, ընդմիջմանը մտել է հանդերձարան ու աջակցել «Ռեալի» ֆուտբոլիստներին։

Նշվում է, որ «Ռեալի» տնօրենների խորհուրդը շատ գոհ է պորտուգալացու ցուցաբերած վերաբերմունքից։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА