o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քոչարյանի գործով դատավորը կհրապարակի քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության վերաբերյալ որոշումը (ուղիղ)

03.03.2020 13:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Քոչարյանի գործով դատավորը կհրապարակի քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության վերաբերյալ որոշումը (ուղիղ)

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր կհրապարակի քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդության վերաբերյալ որոշումը:

Արցախում կորոնավիրուսի վարակի առկայության վերաբերյալ լուրերը կեղծ են

Ամբաստանյալների փաստաբաններն ավելի վաղ միջնորդություն էին ներկայացրել իրենց պաշտպանյալների քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Հիմնական հիմնավորումն այն է, որ նրանց մեղադրանք է ներկայացվել 300.1 հոդվածով, չնայած ենթադրյալ արարքը կատարվել է հոդվածն ընդունելուց ավելի քան մեկ տարի առաջ: Փաստաբանները նշում են, որ օրենքը չի կարող հետադարձ ուժ ունենալ, եթե ամբաստանյալի վիճակը վատթարացնում է: Դատախազությունում այս տեսակետին համաձայն չեն:

Նշենք, որ ավելի վաղ «յոթի գործով» անցնողները քրեական հետապնդումից ազատվել էին հենց այս հանգամանքից ելնելով:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА