o C     31. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԻՐՈՒՍԱՅԻՆ «ՓՐԿՕՂԱԿ» ԵՐԹԻՑ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵԻՑ

03.03.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՎԻՐՈՒՍԱՅԻՆ  «ՓՐԿՕՂԱԿ» ԵՐԹԻՑ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵԻՑ

«Նոր Հայաստանում» նաեւ հրաշքներ են պատահում: Քաղաքացիներին ցինիկաբար ծաղրող եւ կորոնովիրուսը «ստից բան» համարող Արսեն Թորոսյանը հանկարծ փետրվարի 29-ի լույս մարտի 1-ի գիշերը «պատահմամբ» իմացավ, որ Հայաստանում առաջին վարակվածը կա: Եվ մարտի 1-ի առավոտյան «բարիլուսախառը» Նիկոլը չեղարկեց մարտիմեկյան երթը, որին մինչ այդ արտակարգ կարեւորություն էր տրվում:

ՍՏՐԿԱԿԱՆ ԹԱԿԱՐԴՆԵՐ «ԱԶԱՏ ԵՎ ՀՊԱՐՏ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ` ՈՐՊԵՍ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԼԾԱԿ

Իհարկե, որեւէ ողջամիտ մարդ այդպիսի «պատահականությունների» չի հավատում: Եթե երթը չեղարկվել է, ուրեմն Նիկոլին ու ամբողջ քայլասերված թիմին ծայրաստիճան պետք էր դրա չեղարկումը որեւէ պատրվակով, որը հնարավոր չէ համարել իշխանության դիտավորություն: Եվ իհարկե, պատրվակը մատուցվեց` նպատակահարմար համարվեց պաշտոնապես հայտարարել Հայաստանում կորոնովիրուսի առաջին հաստատված դեպքի մասին: Իսկ թե ինչու` դժվար չէ կռահել: Եթե հաշվարկը ցույց էր տալիս, որ չնայած վարչական ռեսուրսի կիրառմանը, ստացվելու է խղճուկ երթ, ապա ինչո՞ւ չչեղարկել: Չէ՞ որ դրանով փրկվում է ֆյուրերիկի դեմքը: Իսկ որպեսզի ավելի արժանահավատ հնչի, մարտի 1-ի ընթացքում իբր որոշակի «դիմադրությունից» հետո, որն արտահայտվեց նախարար Զարուհի Բաթոյանի ցինիկ բլթոցով, որոշվեց բոլոր ուսումնական հաստատություններում մեկ շաբաթով կասեցնել պարապմունքները: Սակայն իշխանության վարքագիծը պարզ մատնում է, որ կորոնավիրուսի վարակը նա լուրջ չի ընկալում, եւ դա սոսկ քարոզչական-հոգեբանական ազդեցության նպատակ է հետապնդում: Օրինակ, կարանտինի համար 30 հնարավոր վիրուսակիրներին Ծաղկաձորի «Գոլդն փելս» շքեղ հյուրանոցում մեկուսացնելը: Դե, իհարկե, հասկանալի է, որ աճուրդի տակ գտնվող այդ հյուրանոցի գինն են գցում` դարձնելով դա «վիրուսաշեն», բայց աչքի զարնող մի շատ ուշագրավ դետալ: Հատակի գորգածածկը` որ մի ողջամիտ մարդը կհավատա, որ դա հնարավոր է  օրական մի քանի անգամ ախտահանել: Ու այդ գորգերի ֆոնի վրա բոլորովին համոզիչ չէ բժշկական «սկաֆանդրներով» սպասարկող անձնակազմը, եւ գրեթե վստահաբար կարելի է ասել, որ տեսախցիկներից հեռու այդ պաշտպանիչ հագուստը չեն էլ կրում: Համ էլ, արդյո՞ք նույն Նիկոլը լրջորեն հավատում է «կարանտինին», երբ քաղաքացիներին ասում է, որ հանգիստ կարող են կինո եւ թատրոն հաճախել: Ուրեմն փակ դահլիճում իրարից վարակվելու ռիսկեր չկան, իսկ բացօթյա հանրահավաք-երթում կա՞ն... Այդ ինչ մոգական հատկություններ է ստանում չարաբաստիկ վիրուսը Նիկոլի կախարդական փայտիկի ազդեցության տակ: Դե, իսկ չեղարկված երթի նախերգանքն էլ պակաս աբսուրդ չէր` Նիկոլը տնետուն շրջելով անձամբ էր բաժանում բուկլետներ, որոնք ունեին հպարտ դեբիլի. կներեք` հպարտ քաղաքացու անձնագրի տեսք... Եվ իհարկե, իշխանական քարոզչամեքենան հերթական կեղծավորությունն էր հնչեցնում մարտի 1-ի զոհերի հիշատակի մասին: Բայց երթը չեղարկելուց հետո Նիկոլը ցուցադրաբար եւ ցինիկաբար ի ցույց դրեց իր իրական վերաբերմունքը: Խոսքը «քյոհնա քեֆչու» պես ընտանիքով ու շքախմբով Ծաղկաձորում ուղիղ եթերի ուղեկցությամբ ռեստորանից ռեստորան շրջելու մասին է: Հիմա չհասկացանք, մարտի 1-ը զոհերի հիշատակի օ՞ր է Նիկոլի համար, թե` տոն: Չնայած նա կարող է հանգիստ այդպես վարվել զոհերի հիշատակի հետ, չէ՞ որ հարկատուի փողերի հաշվին յուրաքանչյուրին վճարել է իրենց հարազատի արյան գինը` 30 մլն դրամ, նրանք էլ համաձայնել են... Ու այդ պատճառով իր չտես-գյոռմամիշի բնազդին կարող էր հագուրդ տալ` Ծաղկաձորում կազմակերպելով խնջույք կորոնավիրուսի ժամանակ...

ԵՐԲ ԵՐԿԻՐԸ ՓՈՒԼ Է ԳԱԼԻՍ ՔԱՆԴՈՂԻ ԳԼԽԻՆ

ՆԻԿՈԼԻ ՎԱՐԿԱՆԻՇԻ ԿԱՏԱՍՏՐՈՖԻԿ ԱՆԿՄԱՆ ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐԸ

Թեեւ, ըստ նախարար Հակոբ Արշակյանի, կա նաեւ փետրվարի 31, սակայն մարտի 1-ին նախորդել էր փետրվարի 25-ը, որը, մեղմ ասած, քայլասերվածների համար անախորժ օր էր: Ինչպես արձանագրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը. «Փետրվարի 25-ը ծանր օր էր Փաշինյանի իշխանության համար: Սերժ Սարգսյանի դատավարության մեկնարկը նիկոլական քարոզչության հերթական «ֆուռոռը» դառնալու փոխարեն, վերածվեց թարս աճած կանաչավուն բանջարեղենի: Իրոք, մի քանի հազարի հասնող աջակիցների բանակը, որը, անկախ եղանակային պայմաններից եւ պետական համակարգի ճնշումներից, հավաքվել էր այդ օրը դատարանի մոտ, ամենաշառաչուն ապտակներից մեկն էր մոտ երկու տարի շարունակ «ՀՀԿ-ն մեռել է», «Սերժի կողքը մարդ չի մնացել», «ընդդիմությունը պառակտված է» տիպի հակաքարոզչություն իրականացնողների համար»:

ԱՆՃԱՐԱԿ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅՈՎ ՈՉ ՄԻ ՀԱՐՑ ՉԻ ԼՈՒԾՎԻ

Բայց չորս տարին մեկ պատահող փետրվարի 29-նն էլ հաջող օր չէր քայլասերվածների համար, եւ կապված էր նրանց աչքի գրող դարձած Մելիք-Ադամյան փողոցի հետ: Այդտեղ կառավարության շենքի դահլիճում իր 2-րդ համաժողովն էր գումարել Սոցիալական շարժումը` շուրջ 1000 մասնակցով: Ու թեեւ պաշտոնապես դա քաղաքական նպատակներ հետապնդող կառույց չէ, սակայն պատվիրակների ելույթներում Նիկոլի եւ վարչախմբի քննադատության պակաս չկար, ընդ որում, բավականին շատ էին ելույթները, ուր մարդիկ խոստովանում էրն, որ փոշմանում են Նիկոլին ժամանակին քվե տալու համար: Ի դեպ, այդ փոշմանելու երեւույթը սրընթաց թափ է հավաքում: Եվ դա Մելիք-Ադամյանի դահլիճով չի սահմանափակվում: Առավել համարձակները Ֆեյսբուքում խոստովանում են, թե «ես էշ-էշ ընտրել եմ Նիկոլին», մյուսներն այդ նույն խոստովանությունն անում են առավել նեղ կամ մտերմիկ շրջանակում: Բայց կարեւորը շրջանակը չէ, այլ երեւույթը` Նիկոլի ու առավել եւս քայլասերվածների վարկանիշից մնացել են կոտոշներ եւ սմբակներ:

«ԵՐԿԻՐ-ՊԱՐԵՏԱՏՈՒՆ»... ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ

 

ԻՆՉՊԵՍ ՉԵՂԱՐԿԱԼ ՀԱՆՐԱՔՎԵՆ

Պարզ է, որ այդպիսի վարկանիշով, առանց ցուցադրական կոպիտ կեղծիքների, հնարավոր չէ ապրիլի 5-ին ստանալ 650 հազար «այո»: Գումարած դրան, Նիկոլենց համար մի ուիշ փորձանք է, որ ՀՀ առանց բացառության ամբողջ ընդդիմադիր դաշտի կողմից զորակցություն է հայտնվում Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանին, ում շանսերի աճը ուղղակի կատաստրոֆիկ է արցախյան կարգավորման կասկածելի սխեմաներ հավանած Նիկոլի համար: Ի դեպ, Արմեն Աշոտյանը գրեթե սադիստական հաճույքով ներկայացնում է, որ Նիկոլը երազում է ՀՀԿ-ից լսել, որ ինքը հող հանձնող է, սակայն ՀՀԿ-ն պարզապես մանրամասն մատնանշում է Նիկոլի արցախյան քաղաքականության ձախողումների անվերջ շարանը. «Մեզ հասնում են տեղեկություններ, որ թե՛ ինքը, թե՛ իր արտգործնախարարը նեղ զրույցներում սկսում են սրտնեղել եւ խոստովանել, որ միջազգային շրջանակների ճնշումը մեծանում է: Ճնշում, որը մշտապես է եղել, որին մենք մշտապես դիմագրավել ենք, եւ գուցե որի պատճառով էլ գլոբալ առումով Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն: Սակայն այստեղ կա եւս մի նրբություն. Փաշինայնն այնքան ջանասիրաբար է փորձում լսել մեզանից, որ նա հող հանձնող է, որ ակամայից սկսում են մտածել, որ իր նպատակը միայն իրականության պրիմիտիվացումը չէ…»: Իսկ ահա ամենակարեւոր պահը նույն Արմեն Աշոտյանի կատարմամբ. «Գալիք հանրաքվեին, եթե այն իհարկե կայանա, «այո»-ի պարտությունը Փաշինյանին ամենաշատն է պետք, որպեսզի վերջապես ցույց տա դրսում, որ այլեւս չունի միարժեք սատարում եւ Արցախի հարցով, մեղմ ասած, ոչ պոպուլյար քայլերի գնալ չի կարող: ԱՅՈ-ի ֆիասկոն կարող է լինել իր իսկ լարած «սուպերլեգիտիմության թակարդից» միակ ելքը»:

ԻՆՉ ԽՆԴԻՐՆԵՐ Է ԼՈՒԾՈՒՄ ՆԻԿՈԼԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՄԲ

Եթե կայանա... Սակայն կորոնավիրուսի շուրջ թատրոնը մինչեւ ապրիլ ձգելն այդքան էլ հեշտ չէ: Ճիշտ է, վիրուսի ազիզ անունով երդվելով կարելի է ցանկացած բան չեղարկել, սակայն այդ գործում Նիկոլն ունի մի մեծ թշնամի` քաղաքացիների խուճապը: Դեղատներն արդեն սրբել են հիգիենիկ պարագաներից, սուպերմարկետները մասամբ են սրբել: Եվ եթե գնաճ եղավ, թանկության պատասխանը ոչ թե սուպերմարկետների եւ դեղատների ցանցերի տեր օլիգարխներից են ուզելու, այլ հենց Նիկոլից: Ուստի առավել հավանական է միջանկյալ լուծումը` մի քիչ ձգել, հայտարարել, որ հանրաքվեի քարոզարշավը վիրուսի պատճառով հնարավոր չէ նորմալ կազմակերպել, հետաձգել հանրաքվեն, իսկ ապրիլից հետո կամ էշը կսատկի, կամ` իշատերը:

ՈՒՐԲԱԹ 13-Ի ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՉԵՂԱՐԿՎԵՑ ՎԻՐՈ՞ՒՍԻ ԶՈՐՈՒԹՅԱՄԲ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА