o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

03.03.2020 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

«Մենք մտահոգ ենք»` ի՞նչ եք կարծում, ովքե՞ր են դա հայտարարում: Ո՛չ, դա ՀՀԿ-ականները չեն, դա  ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ է. «Խոսենք մի խնդրի մասին: Թեեւ համեմատության կարգով կարող ենք փաստել, որ մեր երկրում նվազել են անչափահասների կողմից մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերը, այդուհանդերձ, վերջերս անչափահասների շրջանում նկատվում է բացասական եւ մտագոհիչ մի դրսեւորում: Ոստիկանության միջոցառումներով անչափահասների մոտ հայտնաբերվել են դանակներ, կռփազենքեր ու տարբեր տեսակի սուր կտրող-ծակող գործիքներ: Նման իրեր կրող անչափահասները հայտնաբերվել են հասարակական վայրերում, մետրոյի կայարաններում: Առավել մտահոգիչ է, երբ անչափահասը դանակով գնում է դպրոց»: Իհարկե, լավ է, որ Ոստիկանությունը վերջապես բարեհաճեց մտահոգվել այդ խնդրով, բայց զարմանալի է` էլ ի՞նչ արդյունքի էին սպասում ոստիկանները, եթե ժամանակի շատ զգալի մասը ծախսվում է առասպելական «քրեական ենթամշակույթի» ներկայացուցիչներին, մեկ էլ ընդդիմադիրներին «ասֆալտին փռելու» վրա, իսկ ոստիկանապետի պաշտոնակատարը անձամբ է քնքշորեն ավտոմեքենայի դուռ բացում տեռորիստի համար:

ԶԱՐՄԱՆՔ

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, իր ֆեյսբուքյան էջում զետեղելով կորոնավիրուսի կանխարգելման ուղեցույցը, նույն էջում դիմել է աշակերտներին եւ ուսանողներին. «Արձակուրդների այս օրերին միասին գործ ունենք անելու` ի շահ պետության: Ուրեմն, քանի որ մեծամասամբ տիրապետում եք սոցիալական ցանցերի գործիքներին, ունեմ այսպիսի մի խնդրանք: Նախ, դուք ծանոթացեք այս պաստառի բովանդակությանը, խստորեն հետեւեք դրա պահանջներին, քանի որ վարակների տարածման այս փուլում նման միջոցառումները զգալի նվազեցնում են տարածումը: Այնուհետեւ ծանոթացրեք այս պաստառի բովանդակությանը Ձեր տանեցիներին, ովքեր, գուցե, չեն օգտվում սոցիալական ցանցերից, մասնավորապես` տատիկ-պապիկներին: Ու ամենակարեւորը` բոլոր հնարավոր միջոցներով այս պաստառը լայն տարածեք ձեր էջերում, տարբեր խմբերում, չաթերում եւ այլն»: Սակայն զարմանալի է` ինչո՞ւ հատկապես հենց Ֆեյսբուքով, հաղորդակցության ուրիշ միջոց թավշիստները չգիտե՞ն: Օրինակ, ինչո՞ւ չեն ստեղծվում համապատասխան սոցիալական հեռուստահոլովակներ...

ԶԱՐՄԱՆՔ

Նման է, որ քայլասերվածները զարմանալի սեր ունեն ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, դագաղների, սեւ ժապավենների ու այլ պարագաների հանդեպ, որոնց հասցեատերը կենդանի մարդիկ են: Այսպես, Էջմիածնում ոմն թափթփուկներ կազմակերպել են «Ոչ»-ի ճամբարի «հուղարկավորությունը»` ասֆալտին լցրած հողաթմբով, օղու շշով սեղանիկով եւ այլն: Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը հիշեցնում է այլ պահ` «#սուտՆիկոլ ակցիայի մասնակիցները վարչական պատասխանատվության ենթարկվեցին այն բանի համար, որ իբրեւ թե ոչ նպատակային են օգտագործել փողոցները, մայթերը եւ այլ հասարակական վայրերը»: Իրավաբանն իրավամբ հարցադրում է` իսկ ինչո՞ւ նույն սկզբունքը չի կիրառվում այդ «թաղումը» կազմակերպողների հանդեպ: Բայց զարմանալի կլիներ, եթե յուրայինների հավին քըշ անեին:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА