o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԹՈԶ ՓՉԵԼ» ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ, ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՈՎ, ՇՈՈՒՆԵՐՈՎ, ՉԻ° ՍՏԱՑՎԵԼՈՒ»

03.03.2020 21:00 ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ԹՈԶ ՓՉԵԼ» ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ, ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՈՎ, ՇՈՈՒՆԵՐՈՎ, ՉԻ° ՍՏԱՑՎԵԼՈՒ»

«Իրավունք» թերթի լավագույն ավանդույթների համաձայն` թերթի խմբագրական խորհուրդը, ողջ 2019 թվականի ընթացքում, իր դիտակետում է պահել տարբեր ոլորտի գործիչների աշխատանքն ու, հաշվի առնելով ընթերցողների կարծիքները, ընտրել է լավագույններին: Այսպիսով` 2019 թվականին Հայաստանի Հանրապետությունում օրենսդրական աշխատանքի ոլորտում լավագույն գործիչ ճանաչվելու կապակցությամբ պատվոգիր հանձնվեց ԱԺ պատգամավոր ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻՆ: Ընդունելով պատվոգիրը` նա մասնավորապես նշեց. «Չափազանց շնորհակալ եմ, զգացված, բայց համարում եմ սա մի փոքր չափազանցություն ու պարտավորվում եմ հասնել այդ չափազանցությանն ու արդարացնել ինձ»: Այնուհետեւ «Իրավունք TV»-ի տաղավարում նրա հետ զրուցեցինք Մելիք-Ադամյան փողոցում գտնվող ՀՀ կառավարության նիստերի դահլիճում օրերս կայացած «Սոցիալական շարժման» երկրորդ ընդլայնված համաժողովի մասին:

«Գալու է իրականում նոր Հայաստան, որտեղ չեն լինելու ո՛չ էյֆորիաներ, ո՛չ էլ հեքիաթների հավատացողներ» (Տեսանյութ)

 

 

«ՑԱՍՈՒՄԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԵՋ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է»

Պարոն Ուրիխանյան, «Սոցիալական շարժման» համաժողովի ժամանակ դահլիճը լեփ-լեցուն էր: Մարդիկ եկել էին իրենց տարաբնույթ սոցիալական խնդիրներով: Բայց չէ՞ որ երկու տարի առաջ ՀՀ քաղաքացին իշխանափոխություն էր անում, որ հպարտ ու երջանիկ լինի:

Համաժողովի ժամանակ խոսքս սկսեցի նրանից, որ, իհարկե, մի կողմից լավ է, որ մարդիկ հավաքվել են եւ իրենց իսկ խնդիրների շուրջ ձեւավորում են շարժում եւ սկսում են աշխատել այդ ուղղությամբ: Բայց մյուս կողմից, անշուշտ, վատ է, որովհետեւ սա խոսում է հենց այն մասին, որ կան լուրջ խնդիրներ, նախեւառաջ` սոցիալական: Այո՛, սա իրավիճակ է, որը ձեւավորվել է երկար տարիների կամ տասնամյակների անարդյունավետ կառավարման հետեւանքով, եւ պետք է այն փոխվեր: Ու շատ ժամանակ մտածում ենք` արդյոք բավարար է դրա համար երկու տարի, կարելի՞ էր տասնյակ տարիների ընթացքում կուտակված խնդիրները լուծել երկու տարվա մեջ: Որոնելով պատասխաններ` իհարկե, ակնհայտ է, որ կարելի էր պաշտոնապես բյուջեի ցուցանիշներով հատկացնել երրորդական, չորրորդական նշանակության նույնիսկ ոչ թե խնդիրների, այլ նպատակների եւ ծրագրերի իրականացմանը, ինչն առնվազն 20 տոկոսով կկրճատեր աղքատությունը: Մինչդեռ, ինչպես վարչապետը հայտարարեց, տարվա կտրվածքով ունենք 2,2 տոկոս աղքատության կրճատում: Այսինքն` համեմատությամբ նախորդ տարվա` մոտ 1 տոկոսի փոփոխություն: Փաստացի մեկ տոկոսով, համեմատ նախորդ տարվա փոփոխության, լրացուցիչ նվազել է աղքատների թիվը: Եթե ինչ-որ մարդ, ինչ-որ ուժ, ինչ-որ միավորում կամ պաշտոնական աղբյուր տալիս է տեղեկատվություն` սոցիալական վիճակի մասին, ապա պետք է շատ ուշադիր լինել, որովհետեւ մարդիկ ապրում են իրական կյանքով եւ տեսնում են առկա վիճակը: Ուստի` թոզ փչել, տպավորություն ստեղծել, այլ տվյալներ ներկայացնել, փորձել ծածկել, քողարկել այդ ամենն այլ գործողություներով, իրադարձություններով, միջոցառումներով, շոուներով կամ չգիտեմ` համերգներով եւ այլն, չի ստացվելու, որովհետեւ դրանից մարդիկ ավելի են ջղայնանում եւ ցասումը մարդկանց մեջ ավելանում է:

Երբ Տիգրան Մուկուչյանը դարձավ «Իմ քայլի» սրտի ԿԸՀ նախագահը

Եվ մարդիկ իրենց կուտակված խնդիրներով այլեւս գնում են ոչ թե վարչապետի, այլ գալիս են եւ միանում «Սոցիալական շարժմանը»: Ի՞նչ եք անելու` մտնելով այդ խնդիրների բեռի տակ:

Մեզ մոտ չեն գալիս, այլ մենք ենք մեր բազմաթիվ ընկերներով, համախոհներով, քաղաքական տարբեր բեւեռների` նկատի ունեմ դասական, քաղաքական գաղափարախոսության ներկայացուցիչներով, գնում այն մարդկանց մոտ, ովքեր ձեւավորել են այս շարժումը: Դրա ձեւավորման անհրաժեշտությունը, ըստ էության, մի վերջին շտրիխի պես բան էր, որովհետեւ ե՛ւ նախկինում, ե՛ւ այս վերջին երկու տարվա ընթացքում անընդհատ տեսնում ենք տարբեր լոկալ դժգոհության դրսեւորումներ կառավարության, այլ պետական հաստատությունների մոտ: Ընդ որում` ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ հանրապետության այլ հատվածներում: Մեկ վարորդներն են դժգոհում, մեկ` անասնապահները, զոհվածների ընտանիքները, հաշմանդամները, կրճատված եւ ընդհանրապես գործազուրկ մարդիկ, մեկ` իրենց հասանելիքը չստացածները: Այս դեպքում, երբ մարդիկ բախվում են պատի, այստեղ հարց է առաջանում` ժամանակի խնդիր է դրանցով զբաղվելը, թե՞ ցանկության բացակայության: Եվ ստիպված մարդիկ սկսում են մեկտեղել իրենց ուժերը, որովհետեւ հանգում են պարզ եզրակացության, որ միմիայն հանրային, զանգվածային աջակցությամբ կարող ենք լսելի դարձնել մեր խնդիրները, մնում է միայն դա: Մենք ասում ենք` ահա ակնառու ադեկվատ ներկայացումը խնդրի եւ ահա լուծումների ադեկվատ տարբերակներ:

«Ոչ ենք ասում, որովհետեւ նիկոլահաճ մի ճղճիմ փոփոխության չենք ձգտում»

 

«ԵԹԵ ՓՈՂԸ ԾՓՈՒՄ Է ԵՐԿՐՈՒՄ, ԻՆՉՈՒ ԵՄ ՍՏԱՆՈՒՄ ՏԱՍՆՅԱԿ ԴԻՄՈՒՄՆԵՐ` ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻՑ»

Համաժողովի ժամանակ հայտարարեցիք, որ լինելու են ոչ բռնի, թավշյա, հանդուրժողական հավաքներ: Այս տողերը ժողովուրդը լսել է երկու տարի առաջ: Կարելի՞ է ասել, որ նույն գործիքակազմով եք առաջնորդվելու, ինչ այսօրվա իշխանությունը:

Այնպես չէ, որ ասածիս մեջ չկան ակնարկներ, շատ անկեղծ ասեմ` այո՛, երկու տարի առաջ ժողովուրդը, ոտքի կանգնելով, միայն ցուցադրելով իր ուժը` առանց կիրառելու, փոխեց, կարծես թե, ամեն ինչ` համակարգ, իշխանություն, անհատներին, անձերին, բոլորին փոխեց: Ի դեպ, այն մարդկանցից եմ, որը շատ վատ է վերաբերվում, որ այսօրվա կառավարության մեջ էլ ունենք հին նախարարներ կամ մարզպետներ, այլ կառույցների ղեկավարներ, բայց սա թողնենք մի կողմ: Վերադառնալով Ձեր հարցին` ասեմ, որ այո՛, նույն կերպ ոչ բռնի, թավշյա, հանդուրժողական, սիրո եւ համերաշխության ձեւաչափի եւ մթնոլորտի մեջ մարդիկ պահանջելու են իրենց խնդիրների լուծումը` առանց որեւէ խնդիր ունենալու այս իշխանությունների հետ: Իշխանությանն ուղղված կա մեկ հարց` լուծեք մեր առաջ ծառացած խնդիրները: Սիրելիներս, եթե ամեն Աստծո ամիս տալիս եք ձեզ պարգեւավճարներ, ուրեմն` ձեր աշխատանքի արդյունքից պետք է շահած լինեն նրանք, ովքեր հենց այս պահին ֆիզիկապես գոյատեւելու խնդիր ունեն: Եթե դուք ասում եք, որ բյուջեում հավելյալ մուտքեր են ապահովվում, կամ ինչպես վարչապետն է ասում` փողը շատ է, ծախսելու տեղը չգիտենք, ապա ցույց ենք տալիս ձեզ ծախսելու տեղը: Մտավորական կինը, մանկավարժը, որը երեք երեխայի տեր է, չի հասցնում, որպեսզի վատ տեղում, շատ վատ պայմաններում գտնվող, ոչ թանկ արժեցող վարձով բնակարանի գումարը վճարի: Բա եթե փողը ծփում է երկրում, ինչո՞ւ եմ ստանում տասնյակներով դիմումներ, որտեղ մարդիկ անհետաձգելի վիրահատության կարիք ունեն:

«ՍԴ-ի հանդեպ տոտալ հարձակումային քաղաքականությունը շարունակվում է»

 

«ԱՅՍ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄՆ Է»

Բոլոր շարժումներից, նախաձեռնություններից, քաղաքական ուժերից ակնկալվում է, որ այս օրերին պետք է դիրքորոշում հայտնեն, թե ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին կո՞ղմ են, դե՞մ, թե՞ բոյկոտելու են, սակայն «Սոցիալական շարժման» համաժողովին այդ հարցի պատասխանը չհնչեց: Ինչո՞ւ:

Հենց դրանով էլ հերթական անգամ ապացուցում ենք, որ քաղաքական օրակարգ չունենք: Մեր օրակարգում չէ այդ հարցը, եւ չունենք խնդիր այս իշխանությունների հետ, բացի մեկից. միասին եղել ենք ընդդիմություն, միասին պայքարել ենք նախկին համակարգի եւ դրանից առաջացած խնդիրների դեմ, ու հիմա դուք իշխանություն եք, մենք` էլի ընդդիմություն, հետեւաբար ձեզնից պետք է ակնկալենք այդ խնդիրների լուծումը: Իսկ քաղաքական խնդիրները թողնենք առանձին քաղաքական գործիչներին, կազմակերպություններին, կառույցներին:

«Ես վետերանների հետ եմ սելֆի անում, իրենք` Էլթոն Ջոնի եւ իր «բոյֆրենդի». Շարմազանով (Տեսանյութ)

– «Սոցիալական շարժման» համաժողովի ժամանակ հայտարարվեց, որ հաջորդ հավաքը լինելու է Ազատության հրապարակում, ինչը բավական համարձակ եւ ռիսկային որոշում է` հաշվի առնելով, որ դժվար է կանխատեսել մարդիկ կահավաքվե՞ն, թե` ոչ: Ի՞նչ կարելի է սպասել այդ հանրահավաքից, եւ արդյոք դրանով կազդարարվի քաղաքական օրակարգի մեկնարկը:

Մեծ ուրախությամբ կարձանագրեմ դրական տեղաշարժ, եթե մարդիկ չհավաքվեն: Կշնորհավորեմ բոլորիս, այդ թվում` կառավարությանը, մեր սիրելի ընտրողներին, գործընկերներին, որովհետեւ հիանալի կլինի, եթե սոցիալական խնդիրների շուրջ մարդիկ չեն հավաքվում: Բայց ունեմ մտավախություն, որ, ցավոք սրտի, կհավաքվեն: Այսօր մեկնարկող ԱԺ քառօրյայի ընթացքում խորհրդարանում վարչապետին է հանձնվելու մեր տասը կետանոց օրակարգը: Եթե կընթանա գործընթացը դրական ճանապարհով, այսինքն` կսկսեն բանակցություններ, խնդիրների լուծումներ, կառավարությունը կընդառաջի մարդկանց, կարծում եմ` այդ դեպքում չհավաքվելն էլ կլինի շատ լավ: Ի վերջո, իրական նպատակն այս նախաձեռնության սոցիալական խնդիրների լուծումն է կամ գոնե լուծումների ճանապարհով ընթանալը: Կգտնե՞ն 110 մլն դրամ, որպեսզի նաիրիտցիները աշխատեն ու իրենց ընտանիքները պահեն: Քիչ, թե շատ իրավիճակից տեղյակ մարդիկ հասկանում են, որ 110 մլն կարող է նույնիսկ մեկ անհատ ներդնել: Հայաստանում մարդիկ կան, որոնց անընդհատ արտոնություններ է տրամադրվում, նրանք կարող են ներդրում անել: Օրինակ, իմ նախկին ընդդիմադիր գործընկեր Փաշինյանը ժամանակին հայտարարում էր, թե կա մի օլիգարխ, որը դատարկ շինության մի մուտքից մեծ ծավալներով շաքարավազը մտցնում է, մյուսից հանում` իբրեւ արտադրություն է իրականացնում: Մինչդեռ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այնտեղ արտադրություն չկա, իրականում ներկրում է կատարվում մենաշնորհային դիրքով եւ տիրույթում, իսկ արտադրության քողի տակ վաճառվում է այն` պատճառելով պետությանը տասնյակ միլիոնավոր վնաս: Հիմա այդ օլիգարխը դարձել է այսօրվա իշխանության մերձավորներից մեկն, ու իրեն անընդհատ արտոնություններ են տալիս: Էլի թող տան, բայց թող 110 մլն դրամ ներդնի, որ այդ գործարանն աշխատի, մարդիկ կաուչուկ արտադրեն: Ըստ նաիրիտցիների եւ կառավարության ներկայացուցիչների բանակցությունների` տրվել է դրական պատասխան, ուսումնասիրվել են առողջացման ծրագրերը, եւ դրանք գնահատվել են իրատեսական, բայց տեղի է ունենում բացարձակապես այլ գործընթաց:

«Մի օր փորձելու են մեր պետության դռները կոտրել». Տիգրան Ուրիխանյան (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք Iravunk.com-ում` անցնելով հետեւյալ https://clck.ru/MLHf9

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА