o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեր օրերի «Քաջ Նազարը» Ռուսական թատրոնի բեմում. (տեսանյութ)

03.03.2020 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԴԱԳՐԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ TV
Մեր օրերի «Քաջ Նազարը» Ռուսական թատրոնի բեմում. (տեսանյութ)

 Օրերս Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարը» համանուն հեքիաթի բեմականացման առաջնախաղը: Ներկայացումը, սակայն, մեծերի համար է, որտեղ ժամանանակից Նազարն է` իր բոլոր դրսեւորումներով. այս Նազարին եւս մեծարում են, ինչպես հեքիաթում ու մեր օրերում, եւ իհարկե` սելֆիներ (ինքնանկար) անում նրա հետ, փուչ տեղը պաշտում ու առաջնորդ կարգում: Իսկ ի՞նչն է պակաս, որ նման մարդը թագավոր դառնա` հատկապես, եթե այդպես է ուզում ժողովուրդը: Մի քիչ ստեղծագործական մոտեցում եւ անսահման հաջողություն: Դե, իսկ Նազարն էլ այդ ամենի ֆոնին ծիծաղում է ու թաքուն կիսվում հանդիսատեսի հետ. «Ի՞նչ քաջություն, ի՞նչ խելք, ի՞նչ տաղանդ, ամեն ինչ հաջողությունից է կախված: Պարզապես, երբ տրվում է հաջողությունը, այն վերցնում եմ ինձ»: «Իրավունքի» հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար, ներկայացման բեմադրիչ ԿԱՐԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ վստահեցրեց, որ թեպետ ընտրությունը կանգ է առել Թումանյանի այս գործի վրա, բայց քաղաքական ոչ մի սատիրա այնտեղ փնտրել պետք չէ:

ՏԱՍՍ․Բժշկական սարքավորումներ տեղափոխող ռուսական ինքնաթիռը մեկնել է ԱՄՆ

 

«ՄԱՐԴԻԿ ՇԱՏ ԵՆ ՍԻՐՈՒՄ ԻՐԵՆՑ ՀԱՄԱՐ ԿՈՒՌՔԵՐ ՍՏԵՂԾԵԼ»

- Ներկայացման փորձերը սկսել ենք անցյալ տարվանից, երբ նշվում էր Հովհաննես Թումանյանի 150-ամյակը: Մինչ այդ բոլորն ինձ մտահղացում էին տալիս, որ անդրադառնամ Թումանյանին` բեմադրության տեսքով: Բայց ես իսկապես ցանկանում էի Երեւանի ռուսական թատրոնի պատերից ներս բեմադրել հայկական դասական գործ: Եվ մտածեցի, որ Թումանյանը լավագույն ընտրությունն է, որովհետեւ նա ոչ միայն հայ, այլ համաշխարհային մակարդակով մեծ գրող է: Ես ուսումնասիրել եմ նրա տարբեր գործերը, վերընթերցել եմ դրանք, նույնիսկ մտածեցի, որ որոշ գործեր պետք չէ ձեռք տալ` ռուսական տարբերակով, քանի որ ռուսերեն թարգմանությունից կորչում է թումանյանական բարբառը: Իսկ «Քաջ Նազարը» այնպիսի հավերժական պատմություն է, որը ե՛ւ հայկական է, ե՛ւ ոչ միայն հայկական: Այնպես որ «Քաջ Նազարը» ակտուալ էր երեկ, այսօր, եւ ակտուալ կլինի նաեւ վաղը: Դրա համար որոշեցինք անդրադառնալ հենց այս գործին:

«Ես չեմ ծնվել աշխարհի երեսին օնլայն ապրելու համար». Տիգրան Ներսիսյան

 

«ՏԱՐՕՐԻՆԱԿ ԿԵՐՊԱՐՆԵՐ, ՈՐՈՆՔ ՆԱԶԱՐԻՑ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ ՀԶՈՐ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ»

- Իսկ այսօր ակտուալ չէ՞ր ասենք Թումանյանի «Լոռեցի Սաքոն», «Շունն ու կատուն», «Անուշը», թե՞ Նազարի ժամանակներում ենք ապրում:

- Գուցե նաեւ: Նազարը այնպիսի կերպար է, ինչպես օրինակ «Դոն Կիխոտը»` իսպանական կերպար է, կամ` Անտոն Չեխովի «Շվեյկը»` ռուսական, իսկ հայերի մոտ «Քաջ Նազարն» էԿարծում եմ` «Քաջ Նազարը» շատ թատերական պատմություն է: Երբ վերցրի այս գործը բեմադրելու համար, ինձ ասում էին` իսկ սա ակնա՞րկ է ինչ-որ մեկին, ինչ-որ երեւույթին, կամ կլինի՞ այնտեղ քաղաքական սատիրա` հեգնանք... Ինձ այս ներկայացման մեջ քիչ են անհանգստացնում հեգնական պահերը, ինձ ավելի շատ անհանգստացնում է այս պատմության փիլիսոփայությունը, որը կա այս գործի մեջ, եւ իհարկե Հովհաննես Թումանյանի ներդրած մեծ սերը ե՛ւ Նազարի, ե՛ւ բոլոր այն տարօրինակ կերպարների հանդեպ, որոնք Նազարից դարձնում են հզոր անձնավորություն: Թումանյանը գնահատականներ չի տալիս այս գործի մեջ` ո՛չ դրական, ո՛չ բացասական, պարզապես նա այդպիսի պատմություն է: Այդպիսին է մեր հավանական եւ իրական աշխարհը, իսկ այդ աշխարհին պետք է ընդունել այնպիսին ինչպիսին կա: Նազարը միամիտ, անկեղծ, սիրված անձնավորություն է, իսկ մարդիկ շատ են սիրում իրենց համար կուռքեր ստեղծել:

Ռուսական գազի գնի բարձր մակարդակը չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ստեղծված իրավիճակին

- Այս տարի լրանում Ղազարոս Աղայանի 180-ամյակը, կրկին հոբելյանական է, հնարավո՞ր է, ասենք, անդրադառնաք «Անահիտ» հեքիաթին:

- Կմտածեմ այդ ուղղությամբ, շնորհակալություն հուշելու համար, տեսնենք` ինչպես կստացվի:

 

«ՔԱՋ ՆԱԶԱՐԸ ՄԵՐ ԲՐԵՆԴՆ Է»

- Կարծես թե, «Քաջ Նազարը» լավ ընդունեց հանդիսատեսը...

- Ներկայացումը կենդանի օրգանիզմ է, այսօր ուրիշ կերպ կընդունվի, մյուս օրը` այլ կերպ, բայց ինձ ուրախացնում է, որ երկու օր առաջին դիտումները լավ ընդունելության է արժանացել հանդիստեսի կողմից: Արդեն պայմանավորվածություններ են ընթանում ռուսական թատրոնների փառատոներում մասնակցության համար, որին կմեկնենք հենց «Քաջ Նազար» ներկայացումով: Կարծում եմ` ընդհանրապես հետաքրքիր կլինի այս ներկայացումը ոչ միայն հայ հանրությանը, այլ նաեւ Ռուսաստանում եւ այլ երկրներում: «Քաջ նազարը», այսպես ասած, մեր բրենդն է:

Փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ՝ Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի և Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ

- Հայ հանդիսատեսն ամենից շատ արձագանքում էր կերպարների ճիշտ կերպարանավորումից` հաստ հոնքեր, երկար ու սուր բեղեր...

- Դա իրականացվեց հրաշալի նկարչի աշխատանքի արդյունքում, որը հրավիրված է դրսից: Նկարչական ձեւավորումն արել է Անդրեյ Զապորոժսկին, որն ապրում է Սանկտ Պետերբուրգում եւ աշխատում տեղի ու ռուսական թատրոնների հետ: Ես շատ եմ աշխատել նրա հետ` ռուսական թատրոններում բեմադրություններ անելիս, եւ այստեղ ուզում էի, որ հենց այդ ամենը լիներ ռուս նկարչի տեսանկյունից: Այդ կերպարները հենց նրա առաջարկն ու մտահղացումն էին, որ լինեն իրական, բարի, կատակերգական ու գրոտեսկային կերպարներ:

Փաստաբաններ Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի եւ Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ

- Իսկ թատրոնում, առաջիկայում ի՞նչ պրեմիերաներ են սպասվում:

- Արդեն սկսում ենք Դոստոեւսկու «Խեղճ մարդիկ» ներկայացման փորձերը` փոքր բեմում: Ընթանում են «Վարշավյան մեղեդիներ» ներկաացման փորձերը` երիտասարդ բեմադրիչի կողմից, դա կլինի նրա դիպլոմային աշխատանքը: Իսկ ես որոշ ժամանակ անց կսկսեմ Չեխովի «Բալենու այգին» ներկայացման բեմադրության փորձերը: Այն մեծ ու լուրջ աշխատանք է, դրա համար պետք է փորձել երկար ու չշտապելով: Առաջնախաղը հավանաբար կլինի այս թատերաշրջանի ավարտին, կամ` մյուս թատերաշրջանում: Չեխովը հզոր դրամատուրգ է, դրա համար ուզում եմ հանգիստ ու չշտապելով բեմադրել:

Տատիկս ստացել էր սեւ թուղթը, բայց, միեւնույնն է, սպասում էր իր որդուն. Իրինա Ծատուրյան

«ՀԻՄԱ ՈՒՆԵՄ ԱՆԺԱՄԿԵՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ»

- Պարոն Ներսիսյան, հաճախ եք մեկնում Ռուսաստան` տեղի թատրոններում բեմադրություններ անելու, ինչպե՞ս եք կարողանում համատեղել:

- Ինձ համար դա նորմալ է, երբ ռեժիսորը տարբեր թատրոններում բեմադրություններ է անում: Լավ է, երբ տարբեր դերասանների ու տարբեր կոլեկտիվների հետ ես աշխատում, բայց ինձ համար առաջնայինը Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատոնն է: Ես 25 տարուց ավելի աշխատել եմ Մոսկվայում` ռուսական թատրոններում, եւ անհնար է միանգամից չեղարկել ամբողջ պայմանագրերը: Իսկ ես ինձ Հայաստանում լավ եմ զգում:

Չեմ կարծում, որ այս վիրուսն ինչ-որ մեկի բիոլոգիական զենքն է. Լեոնիդ Ներսիսյան

- Որքան հիշում եմ, երբ թատրոնի նախկին տնօրեն Ֆրեդ Դավթյանը Ձեզ հրավիրեց աշխատելու թատրոնում, մեկ տարվա պայմանագիր էր կնքված:

- Այո, հիմա ես ունեմ անժամկետ պայմանագիր եւ հանգիստ աշխատում եմ:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Ներկայացումից հատվածներ դիտե՛ք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА