o C     01. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

03.03.2020 22:40 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

2021 ԹՎԱԿԱՆ. ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Քննիչ- Դուք իսկապես զվարճանալու համար որոշեցիք անել հեղափոխությո՞ւն:

Պատասխանող- Այո՛, զուտ զվարճության համար:

Քննիչ- Իսկ չէի՞ք մտածել` դիմել հոգեբույժի:

Պատասխանող- Մտածում էի, բայց հեղափոխություն անելն ավելի զվարճալի էր:

 

ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Ա

Էս ինչ զուլում երկիր ա, մենակ Հայաստանում կարան չինական կորոնավիրուսին «Գոլդեն փելեսում» հարմարավետ տեղավորեն, իսկ սեփական քաղաքացիներին ասֆալտին փռեն:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԽՆՋՈՒՅՔ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՊԱՀԻՆ

Ըստ շրջանառվող լուրերի, Նիկոլը մարտի 1-ին  Ծաղկաձորում կորոնավիրուսի կենացին  մի տիկ գինի է խմել, իսկ մարտի 1-ի իրադարձությունների առթիվ  մի լավ  պարել ա:

 

ԹՈՒ, ԹՈՒ, ԹՈՒ...

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ կորոնավիրուսի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը աչքի ուլունքն է:

 

ՏԵՐ ԱՍՏՎԱԾ, ՈՐ ՄԵՂՔԻ ՀԱՄԱՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Հոգեբանները պարզեցին, թե ինչու Նիկոլն իրեն համեմատեց Հիսուսի հետ: Բանն այն է, որ իրեն տեսնելիս, շատերն ասում են «Տեր Աստված, էլի էս Նիկոլը»:

 

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Քաղաքագետների համաշխարհային ասոցացիայից հայտնում են, որ Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ կոնսիլիում են արել եւ եկել եզրահանգման, որ այնտեղ վիճակը ծայրահեղ կայուն ծանր է:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՄԵՐԺԵՆՔ ՄԻԱՍԻՆ (ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ)

Նիկոլը իմ ախպերն է, ես էլ եմ մերժել Սերժին, Նիկոլն էլ...

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Կենդանիների պաշտպանության հայկական ասոցացիայից հայտնում են, որ ամենակենդանասեր ալիքը Հ1-ն է, քանի որ այդ ալիքով ամենաշատն են ցույց տալիս տարբեր կենդանակերպեր:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА