o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

04.03.2020 21:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, ՌԴ նախագահ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ ինչեր ասես վերագրվում են, հատկապես այն կոնտինգենտի կողմից, որոնց Նարեկ Մալյանն անվանում է «Սորոսի վաստակ»: Սակայն այս անգամ մեզ զարմացրեցին ոչ թե հայրենական գրանտակերները, այլ հայրենական դյուրահավատները: Երեկ Ֆեյսբուքի օգտատերերից շատերը ստացել են այսպիսի անիմաստագույն նամակ. «Президент Российской Федерации Владимир Путин предупредил, что сегодня в 00:30 до 03:30 нужно выключить телефон, сотовый, планшет, и положить подальше от тела. Потому что на нашей планете будет очень высокая радиация. Космические лучи будут проходить близко к Земле. Не оставляйте устройство близко к телу, он может причинить вам ужасный вред»: Առավել քան զարմանալի է, որ բազում ազատ եւ հպարտ քաղաքացիներ հավատացել էին այդ հեքիաթին, որը երեք տարի առաջ պտտվել էր Ռուսաստանում, եւ հիմա հանկարծ հայտնվել է մեր երկրում: Ճիշտ է, մխիթարականն այն է, որ հիմնականում դրան հավատացել են պողոս տեսակի քաղաքացիները...

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ քաղաքագետ ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ այդ հայտնաբերել է ընդդիմության նոր, զարմանալի տարատեսակներ: Մասնավորապես. «Ներկայումս իշխանությունների համար լուրջ խնդիր կարող է ստեղծել կորոնավիրուսի տարածումը, եւ այս իրողությունը կարող է չար կատակ խաղալ իշխանության հետ եւ մարդիկ ապրիլի հինգին կարող է չգնան քվեարկության, ինչը խնդիր կլինի իշխանության համար»:  Դե ինչ, հպարտ քաղաքացիներ, իմացա՞ք «հակահեղափոխականների» նոր տեսակների անունը` այդ չարաբաստիկ վիրուսն է: Բայց զարմանալիորեն նույն այդ վիրուսին «հակահեղափոխական» է որակել իշխանական քարոզիչ Նվեր Մնացականյանը, ամենայն լրջությամբ հայտարարելով, որ նախկին իշխանությունները այդ վիրուսին բերում են Հայաստան:

ԶԱՐՄԱՆՔ

ԲՀԿ առաջնորդ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ էլ զարմացրել էր վիրուսի հետ կապված հետեւյալ հանգամանքը. «Մեկ ամիս է ամբողջ աշխարհով մեկ տարածված է, ընդլայնվում է  բոլոր երկրներում, մեկ ամիս առաջվանից արդեն պետության կողմից պետք է հանձնարարություն լիներ բոլոր բուժհաստատություններում եւ դեղատներում անպայման ապահովել  բուժման անհրաժեշտ պարագաները: Մեկ ամիս հետո եկել է չոքել մեր դռանը եւ գնում ես ո՛չ դեղորայք կա, ո՛չ դիմակ»: Բայց ԲՀԿ առաջնորդը չի էլ փորձել դիմակ ձեռք բերել. «Ծառուկյանը դրա կարիքը չունի, բարի մարդկանց այդ հիվանդությունը չի կպնում, եւ ամենակարեւորը մի բան ասեմ, մարդիկ եթե լսում են առաջարկները պետք է բարի լինեն դա կատարելու»: Ճիշտն ասած, պարոն Ծառուկյանի այդ համոզմունքը մեզ փոքր-ինչ զարմացրեց, քանզի մեր իմացածով վիրուսն անզոր է քայլասերվածների դեմ` «վարակը վարակին չի կպնում» սկզբունքով:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА