o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երևանի քաղաքապետարանի 20 աշխատակից փետրվարին պարգևատրվել է ընդհանուր 6.590.000 ՀՀ դրամով

04.03.2020 15:07 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երևանի քաղաքապետարանի 20 աշխատակից փետրվարին պարգևատրվել է ընդհանուր 6.590.000 ՀՀ դրամով

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ մարտի 2-ին ստորագրած կարգադրությամբ՝ Երևանի քաղաքապետարանի 20 աշխատակից փետրվար ամսվա աշխատանքի համար պարգևատրվել է, ընդհանուր առմամբ, 6.590.000 ՀՀ դրամով։ Tert.am-ը այս մասին տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի կայքից:

Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի

Որոշման համաձայն՝ պարգևատրումները կատարվել են աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ և պատշաճ կատարելու համար:

Պարգևատրված 20 աշխատակիցներից են քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, տեղակալներ Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը, Տիգրան Վիրաբյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը և աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը՝ յուրաքանչյուրը 480.000 դրամի չափով, իսկ քաղաքապետարանի վարչության պետերը՝ յուրաքանչյուրը 265.000 դրամի չափով։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին և վարչական շրջանի ղեկավարները պարգևատրվել էին նաև տարեսկզբին: Նրանց հատկացվել էր ընդհանուր 24.8 միլիոն դրամ պարգևավճար          որպես խրախուսանք բարեխիղճ աշխատանքի համար և ևս 600.000 դրամ պարգևավճար Ամանորի միջոցառումները պատշաճ կազմակերպելու համար։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА