o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Վտանգը թակում է մարդկանց դռները. զգուշացե՛ք ֆեյք ֆիրմաներից

04.03.2020 18:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
​​​​​​​Վտանգը թակում է մարդկանց դռները. զգուշացե՛ք ֆեյք ֆիրմաներից

«Իրավունքի» խմբագրություն է դիմել ՀՀ քաղաքացի ԱՍՏՂԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ, որը զոհ է դարձել կեղծ ֆիրմայի խարդախության: Պարզվում է` զանգահարել են նրանց բնակարան եւ առաջարկել գերմանական տնտեսական ապրանքներ, որը չի առաջացնում ալերգիա եւ հոտ չունի: Քաղաքացուն հետաքրքրել է առաջարկը, եւ նա պատվիրել է 8 կտոր ապրանքից բաղկացած 3500 դրամանոց իբրեւ գերմանական «Դելեթ» անունը կրող ապրանքների փաթեթը: Միայն հետո է քաղաքացին պարզել, որ այս ֆիրմայի գոյության մասին որեւէ տեղեկատվություն չկա համացանցում:

«ՆԵՐԿԱՅԻՍ ՎՏԱՆԳԸ ԿԱՆՑՆԻ ԱՊՐԻԼԻ 30-ԻՑ ՄԱՅԻՍԻ 15-Ի ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ». ԱՍՏՂԱԲԱՆ

«Հիմա եմ հասկանում, թե ինչու էին զանգահարում քաղաքային հեռախոսահամարին, թեպետ ես նրանց տվել էի նաեւ բջջային համար: Նրանք ամեն ինչ մտածել էին, որպեսզի չֆիքսվի իրենց համարը: Երբ առաջարկեցին գերմանական ոչ ալերգիկ եւ ոչ հոտով ապրանք, ինձ հետաքրքրեց, եւ ես պատվիրեցի: Պատվերը բերեցին մեկ շաբաթ անց` կիրակի օրը, ժամը` 18:00-ից հետո: Դուռը բացեց աղջիկս, եւ քանի որ տանը շուն ունենք, առանց ապրանքը նայելու, արագ գումարը տվեցի ապրանքն առաքած երիտասարդին, եւ նա գնաց: Հետո բացում եմ տոպրակը եւ տեսնում, որ ինչ-որ մեկը որոշել է տանը նստած գումար աշխատել: Գերմանական ապրանքի փոխարեն` տարրաների մեջ լցոնած ամանները լվանալու սովորական, էժանագին, անորակ հեղուկ էր եւ վրան ձեռքով փակցված էր ճմռթած, անորակ պիտակներ: Էլ չեմ ասում, որ խոստացված անհոտ ապրանքն ուներ սովորական ժավելի հոտ: Իսկ նշված 8 կտոր ապրանքից երկուսը սովորական փոշու շոր էր: Նոր եմ գլխի ընկնում, թե ինչու ապրանքն առաքած երիտասարդի պահվածքը դարձավ տարօրինակ, երբ նրան ներս հրավիրեցի: Իսկ նրա հետ եկած երկրորդ երիտասարդը ընդհանրապես փախավ, որ դեմքը չերեւա», - պատմեց տիկին Աստղիկը եւ նշեց, որ այս խնդրով դիմել է Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանին. «Նա ասաց, որ շատ վատ վիճակի մեջ է եւ չի կարող պատասխանել: Ներքին հեռախոսահամար փոխանցեց, զանգահարեցի, ինձ պատասխանող աղջիկը լսեց իմ խնդիրը եւ մեկ այլ հեռախոսահամար փոխանցեց: Զանգահարեցի այդ համարով, ընդհանրապես չպատասխանեցին: Դրա համար էլ որոշեցի դիմել լրատվամիջոցին»:

Երեւանի քաղաքապետն ինքնամեկուսացված վիճակում է. Դավիթ Խաժակյան (Տեսանյութ)

Ա. Համբարձումյանը չբացառեց, որ կդիմի նաեւ ոստիկանություն` հաշվի առնելով այն, որ «Դելեթ» անունը կրող ֆեյք ֆիրման կարող է վաղը յուրաքանչյուր քաղաքացու դուռը թակել, իսկ նրանց առաջարկած ապրանքների օգտագործումը գուցե վտանգավոր հետեւանքներ ունենա:

Փաշինյանը փորձում է հաստատել անձնական բռնատիրություն. Դ. Շահնազարյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА