o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սա Ազգային Եկեղեցուն՝ անհարիր հնարքներով նսեմացնելու հերթական անհաջող փորձն էր». Գ. Դանիելյան

05.03.2020 00:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԵՄԱ
«Սա Ազգային Եկեղեցուն՝ անհարիր հնարքներով նսեմացնելու հերթական անհաջող փորձն էր». Գ. Դանիելյան

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» սոցհարցման տվյալներով՝ Հայ Առաքելական եկեղեցին իբր ճանաչվել է ամենակոռումպացված կառույցներից: Շնորհիվ իշխանամետ լրատվության միջոցների, այս «գրավիչ», բայց բացարձակապես չհիմնավորված լուրը լայն արձագանք ստացավ եւ դարձավ Հայ Առաքելական եկեղեցին մեկ անգամ եւս թիրախավորելու հարմար գործիք: Այս առնչությամբ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով դիմեցինք Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ:

Ինչն այդքան անհանգստացրեց Լևոն Տեր-Պետրոսյանին, ով որոշեց ակնհայտորեն և հրապարակային այլևս ցուցումներ տալ իր քաղաքական սանին. Գևորգ Գևորգյան

- Ինչպե՞ս կմեկնաբանեք «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ Հայ Առաքելական եկեղեցին ամենակոռումպացված կառույցներից է:

- Նախ՝ կխնդրեի նկատել, որ հարցերին պատասխանելիս ներկայացնում եմ ոչ թե Գերագույն Հոգեւոր Խորհրդի հավաքական դիրքորոշումն, այլ սոսկ իմ անձնական տեսակետը, քանզի այս հրապարակումը քննարկման առարկա չի դարձել:

Ավելի լավ է լուռ մնաս, քո խոսքն առոչինչ է. Արթուր Գեւորգյանը՝ Տեր-Պետրոսյանին

Ինչ վերաբերում է հրապարակմանը, ապա խոսքը, թերեւս, ոչ թե տիկին Սոնա Այվազյանի անձնական կարծիքի, այլ իրենց կողմից իրականացված սոցհարցումների արդյունքների մասին է, ուստի՝ լրատվության միջոցներով ընդհանուր տեքստից հանված այս որակումը գնահատում եմ, որպես Ազգային Եկեղեցուն՝ անհարիր հնարքներով նսեմացնելու հերթական անհաջող փորձ: Թեպետ՝ տիկին Այվազյանի մեկնաբանությունները հիշյալ սոցհարցման արդյունքների վերաբերյալ եւս, մեղմ ասած, զուրկ են որեւէ հիմնավորումից: Էլ չեմ խոսում այն մասին, թե այդ ինչ տրամաբանությամբ է ոչ պետական կառույցը քննարկման թիրախ դարձել սոսկ այն հիմքով, որ իբր չի ներկայացնում ֆինանսատնտեսական հաշվետվություն:

Արտակարգ դրության քողի տակ, իրավիճակը փաստացիորեն տանում են արագացված ռեժիմով՝ ապազգային գործընթացների. Գևորգ Գևորգյան

Այս լուրին նպատակահարմար է անդրադառնալ այլ հարցադրումներով՝ ա) հիշյալ արդյունքը որքանո՞վ է համահունչ՝ սոցհարցման անաչառ մեթոդաբանության չափանիշներին, մասնավորապես սոցիալական ի՞նչ միջավայրում է անցկացվել այդ հարցումը, ինչպե՞ս են ձեւակերպվել հարցադրումները, բ) եթե անգամ ընդունենք, որ մեթոդաբանությունն անխոցելի է եղել, ապա հարց է ծագում, ինչո՞ւ է հենց այս փուլում ինչ-որ չափով վերանայվել Եկեղեցու նկատմամբ հանրության վերաբերմունքը: Ընդ որում, վերաբերմունքի հնարավոր փոփոխության մասին ոչ թե ինքս եմ փաստում, այլ հավաստում է տիկին Այվազյանը:

​​​​​​​Եթե Սերժ Սարգսյանին հրավիրում եք, որ ձեզ դաս տա, նորմալ եմ համարում. Դավիթ Մկրտչյան

Ըստ այդ հարցումների՝ կոռուպցիան առկա է նաեւ խորհրդարանում եւ Կառավարությունում, սակայն համեմատաբար պակաս չափերով: Այս համատեքստում հարց է ծագում՝ իշխանության այս ճյուղերի գործունեությունը եւս գնահատվե՞լ է նույն ցուցիչով՝ հաշվետվություններ չներկայացնելու ասպեկտով:

Ինձ մտահոգում է նաեւ սոցհարցումների արդյունքների առնչությամբ ակնհայտ ընտրանքային վերաբերմունքը: Օրինակ, հանրային վստահության ցուցիչը պարզելու նկատառումով միջազգային փորձագետների կողմից համալիր հարցումներ էին իրականացվել նաեւ դատական իշխանության համակարգում, որոնց արդյունքներն այդպես էլ մնացին ստվերում, դրանք չդիտարկվեցին, որպես վստահության իրական, անաչառ աղբյուրներ:

Իրավիճակը փաստացիորեն տանում են արագացված ռեժիմով՝ ապազգային գործընթացների. Գ. Գեւորգյան

- Իսկ ինքերդ, ինչպե՞ս եք բացատրում Հայ Եկեղեցու նկատմամբ հանրության վերաբերմունքի հնարավոր փոփոխության գործոնը:

- Այս տեսանկյունից հետաքրքիր հարցադրում է հնչեցնում նաեւ տիկին Այվազյանը. «…. չգիտես ում պահանջներ ներկայացնես՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՞ն, թե՞ այլ ներկայացուցչի»: Մինչդեռ՝ ոչ միայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, այլեւ ընդհանրապես քրիստոնեական արժեքների նկատմամբ բացասական նախատրամադրվածության գեներացման առավել էական պատճառները  հարկ է փնտրել բոլորովին այլ միջավայրում: Կարծում եմ՝ ով-ով, բայց միջազգային ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչները քաջատեղյակ են, թե ովքեր եւ ինչ հնարքներով են ակտիվացրել հակաեկեղեցական ակցիաները: Դրանք անգամ քարոզչություն չէի անվանի, քանզի ամենատարբեր հարթություններով գործի են դրվել անգամ բռնության միջոցներ: Իհարկե, հետեւողականորեն իրականացվող այսպիսի հակաեկեղեցական գործելաոճը, հայտնի իմաստով, կարող էր մասամբ ազդել հանրային ինքնագիտակցության վրա, բայց՝ ոչ ավելին: Առաջին անգամ պետականորեն քրիստոնեություն ընդունած Հայ ժողովուրդն իր էությամբ դավանում է համամարդկային վեհ արժեքներ եւ չի կարող այդպես դյուրին խաբնվել սին ու անցողիկ պոստուլատներով: Այդպիսի հնարքներն արդյունք չեն ունենա՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին անցել է էլ ավելի բարդ փորձությունների միջով, սակայն հավատարիմ մնալով քրիստոնեական արժեքներին, վայելել եւ վայելում է իր բազում իրական հետեւորդների անվերապահ վստահությունը: 

- Ըստ Սոնա Այվազյանի, եթե պետական այլ հիմնարկները կարող են վերահսկվել, ապա Եկեղեցին ամենափակ կառույցն է, ինչպե՞ս եք գնահատում այս պնդումը:

- Ինչպես եմ գնահատո՞ւմ, նախ՝ այդ պնդումը եւս հավաստիացնում է իմ այն խոսքը, որ Հայ Եկեղեցին թյուրիմացաբար դիտարկվել է պետական հիմնարկների համատեքստում, մինչդեռ՝ խոսքը բացառապես ոչ պետական կառույցի մասին է, որն իր կարգավիճակով համադրելի է հասարակական միավորման հետ: Այն, որ Հայ Եկեղեցին Սահմանադրության 18-րդ հոդվածով ճանաչված է, որպես Ազգային եկեղեցի եւ ունի սահմանադրական կարգավիճակ, բնավ հիմք չէ ենթադրելու, որ  այն պետական հիմնարկ է:

Ինչ վերաբերում է փակ կառույց լինելու գնահատականին, ապա Հայ Եկեղեցին, ինչպես եւ ցանկացած այլ իրավաբանական անձ, սահմանված կարգով եւ ժամկետներում իրավասու պետական մարմիններին ներկայացնում է նախատեսված բոլոր հաշվետվությունները: Որեւէ արտոնություն այս կտրվածքով Հայ Եկեղեցու համար սահմանված չէ:

- Ի դեպ, խոսվում է նաեւ հարկերից ազատելն իբրեւ անհիմն արտոնություն ճանաչելու մասին, մինչդեռ՝ իրենց պնդմամբ Եկեղեցին հարուստ կառույց է:

- Այս հարցում եւս հանրությանը հետեւողականորեն թյուրիմացության մեջ են գցում: Նախ, Հայ Եկեղեցին բնավ ազատված չէ բոլոր հարկերից, իսկ հարկային առանց այդ էլ խիստ սահմանափակ, ոչ էական արտոնությունները փորձ է արվում վերացնել: Միֆ է նաեւ Հայ Եկեղեցին, որպես հարուստ կառույց համարելը, այսպես մտածում են իրական սուղ միջոցների եւ Հայ Եկեղեցու հսկայական կարիքների մասին տարրական պատկերացում չունեցող անձինք: Այսպիսի մտածելակերպ ունեցողներին բազմիցս հիշեցրել եմ, որ Հայ Եկեղեցին տասնյակ տարիներ հետապնդվել է խորհրդային ռեժիմի կողմից, ոչնչացվել են վանքեր եւ եկեղեցիներ, բռնագրավվել են հոգեւոր արժեքները, որոնց դիմաց որեւէ փոխհատուցում այդպես էլ երբեւէ չի տրվել: Այսպես, Մատենադարանի ձեռագիր գրքերը Հայ Եկեղեցուց բռնագրավել են անմիջապես բոլշեւիկյան հեղափոխությունից հետո, իսկ վերադարձնելու մասին խոսք անգամ չի եղել: Մյուս կողմից, Հայ Եկեղեցին իր միջոցներով հոգում է պատմամշակութային արժեք հանդիսացող եկեղեցիների եւ մյուս կրոնական կառույցների պահպանությունն ու խնամքը, թեպետ՝ օրենսդրությամբ այդ պարտավորությունը վերապահված է նաեւ իրավասու պետական մարմիններին: Հարեւան Վրաստանում, ի դեպ, Եկեղեցին հսկայական փոխհատուցում է ստացել: Երբեւէ Հայ Եկեղեցին չի պահանջել որեւէ փոխհատուցում իր կրած մեծածավալ վնասների դիմաց, մինչդեռ՝ չնչին գումար կազմող հարկային արտոնությունների մասին խոսակցությունների պակաս չի զգացվում:

Ավագ շաբաթվա արարողությունները եւ Սուրբ Պատարագները կշարունակեն անցկացվել դռնփակ

Չծավալվեմ, մեկ այլ առիթով ավելի մանրամասն ու համոզիչ փաստեր կներկայացնեմ, միայն կամք լինի այդ ամենը համարժեք ընկալելու: Պարզապես, զավեշտն այն է, որ մի կողմից խոսում են Եկեղեցուն առնչվող տվյալների բացակայության մասին, մյուս կողմից՝ վստահ պնդում են Հայ Եկեղեցու իբր բավականին հարուստ լինելու մասին: Հայ Եկեղեցուն աջակցում են բոլորիս հայտնի բարերարները, սակայն անգամ դա բավարար չի լինում հավուր պատշաճի կազմակերպել եւ կյանքի կոչել Հայ Եկեղեցու բոլոր մարդասիրական ծրագրերը: Այլ եկեղեցիների հետ համեմատություններ անելուց առաջ, նախ, հարկ էր ընկալել, որ բոլոր այդ երկրներում օրենսդրությամբ նախատեսված են ֆինանսական աջակցության հուսալի համակարգեր, մինչդեռ՝ մենք անգամ հարկային ոչ էական արտնություններն ենք իբր մտահոգիչ թեմա դարձրել:

Ցավոք, շնորհիվ որոշ աղբյուրների ուղղորդմամբ հետեւողականորեն տարածվող ապատեղեկատվության, հանրությունը բավարար չափով տեղեկացված չէ, որ Հայ Եկեղեցին ոչ միայն իր միջոցներով իրականացնում է պատմամշակութային արժեքների պահպանությունը, իրագործում է բազում կրթական, առողջապահական, սոցիալական ծրագրեր, այլեւ փորձում է իր սուղ միջոցներով հոգալ հոգեւոր սպասավորների պատրաստման, նրանց որակավորումը բարելավելու եւ նմանաբնույթ այլ կարիքները:

Մյուս կողմից, հասկանալի ու անվերապահորեն ողջունելի կլիներ տիկին Այվազյանի մտահոգությունը, եթե այն նույն հաջողությամբ վերաբերեր Հայաստանում գործող այն կրոնական կազմակերպություններին, որոնց ֆինանսավորման աղբյուրները հիմնականում օտարերկրյա ծագում ունեն՝ դրանից բխող բոլոր հնարավոր բացասական հետեւանքներով հանդերձ:  

- Ներկայումս շատ է խոսվում այն մասին, որ Հայ Եկեղեցին, այնուամենայնիվ, օրենսդրությամբ օժտված է որոշ արտոնություններով, ինչը հակասության մեջ է Սահմանադրության 17-րդ հոդվածի հետ, որում խոսվում է պետության եւ կրոնական կազմակերպությունների անջատ լինելու մասին, եւ 41-րդ հոդվածի հետ, որով ամրագրված է, որ բոլոր կրոնական կազմակերպությունները իրավահավասար են…

- Այդպես դատում են նրանք, ովքեր պատկերացում չունեն «Ազգային եկեղեցի» եզրույթի մասին, ինչն ամրագրված է Սահմանադրության 18-րդ հոդվածով, տեղյակ չեն այն մասին, որ պետության հետ Հայ Եկեղեցին ոչ միայն իրավաչափ փոխհարաբերությունների մեջ է, այլեւ այդ ոլորտը՝ նույն 18-րդ հոդվածի համաձայն, կարգավորվում է հատուկ օրենքով: Ցավոք, դեռեւս ընթացիկ օրենսդրությամբ էական եւ անհրաժեշտ կարգավիճակ սահմանված չէ, ինչն էլ գործնականում խոչընդոտում է լիարժեք իրացնելու այն առաքելությունը, որը բխում է Ազգային եկեղեցու բնույթից: 

Ժամանակն է ընկալելու, որ Հայ Առաքելական Եկեղեցին կրոնական կազմակերպություն չէ այն իմաստով, ինչ կիրառվում է Սահմանադրության 17-րդ հոդվածով, այլ օժտված է ինքնուրույն սահմանադրական կարգավիճակով: Վերջապես, հարիր չէ մի դեպքում Հայ Եկեղեցուն նույնացնել պետական հիմնարկի հետ, մեկ այլ դեպքում՝ կրոնական կազմակերպության, քանզի այսպիսի մոտեցումը խոսում է երկակի ստանդարտներով հրապուրվելու մասին:

Ի դեպ, այս օրերին ընթանում են Գերագույն Հոգեւոր Խորհրդի նիստերը, որոնցում մեծագույն պատասխանատվությամբ քննարկվում են քրիստոնեական արժեհամակարգին ուղղված մարտահրավերները եւ դրանք հաղթահարելու միջոցները: Մի բաղադրիչ միայն առանձնացնեմ՝ հատուկ նրանց համար, ովքեր անիրազեկ պնդում են, թե իբր Հայ Եկեղեցին դեմ է բանակի մարտունակությանը, դեմ է զինված հարձակումներին համարժեք պատասխան տալուն, ճիշտ հակառակը՝ Հայ Եկեղեցին հիմնավորում է, որ հայ մարդը պարտավոր է զենքը ձեռքին արժանապատվորեն պաշտպանել Հայրենիքը եւ քրիստոնեական արժեքները:

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը. դուրս է բերվում Աստվածամուխ Սուրբ Գեղարդը. ուղիղ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА