o C     13. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պուտինն ու Էրդողանը կքննարկեն սիրիական Իդլիբում տիրող իրավիճակը

05.03.2020 11:51 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պուտինն ու Էրդողանը կքննարկեն սիրիական Իդլիբում տիրող իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի կքննարկեն Իդլիբի դեէսկալացիայի գոտում իրավիճակի սրման ֆոնին սիրիական ճգնաժամի հարցը, հայտնում է РИА Новости-ն:

Էրդողանը հույսը կտրել է արևմուտքից. Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյան

Առաջիկա բանակցությունները տեղի կունենան Մոսկվայում:

Իրավիճակն Իդլիբում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, փետրվարի 27-ի երեկոյան թուրքական բանակը սկսել է ցամաքային և օդային հարվածներ հասցնել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ:

«Ռոսիա 24» հեռուստաալիքը հայտնել էր, որ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք զինվորականներն ու ընդդիմադիր գրոհայինները կրակ են բացել սիրիական և ռուսական օդուժի ուղղությամբ՝ փորձելով խոցել ռազմական ինքնաթիռները: Թուրքիայի Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերի օդային հարվածների հետևանքով թուրքական զինված ուժերը 33 զոհ և 32 վիրավոր ունի: Իրավիճակն Իդլիբում շարունակում է ծայրահեղ լարված մնալ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА