o C     29. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վստրեչի Ապերին ձերբակալելու մասին որոշում է կայացվել սպանության գործով. Փաստինֆո

05.03.2020 11:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Վստրեչի Ապերին ձերբակալելու մասին որոշում է կայացվել սպանության գործով. Փաստինֆո

Արամ Վարդանյանին՝ Վստրեչի Ապերին, և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տներում ոստիկանության ծառայողներն իրականացրել են գործողություններ՝ կոնկրետ քրեական գործի շրջանակներում՝ ունենալով ձերբակալելու մասին որոշում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Արցախի 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում, մինչդեռ Հայաստանում արգելված է զանգվածային միջոցառումների անցկացումը. «Փաստինֆո»

Ավելի վաղ փաստաբան Երվանդ Վարոսյանը տեղեկացրել էր, որ գիշերը՝ ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին (Վստրեչի ապեր) և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա։

«Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ շրջափակել են նշված հասցեում գտնվող բազմաթիվ տները, ապօրինի, առանց թույլտվության, ոչինչ չբացատրելով, որևէ փաստաթուղթ չներկայացնելով, կոտրելով դռներն ու պատուհանները, հատուկ սարքերի միջոցով կտրելով ճաղավանդակները, ներխուժել են նշված տները, որի ընթացքում նաև կատարել հափշտակություն։ Անգամ տանը մանկահասակ երեխայի առկայությունը չի կանգնեցրել ոստիկաններին շարունակել զենքի օգտագործմամբ ապօրինությունները, որի հետևանքով երեխայի առողջությանը պատճառվել է լուրջ վնաս»,-գրել է Երվանդ Վարոսյանը։

ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին, որ կա ձերբակալման մասին որոշում, սակայն չասացին, թե ինչ քրեական գործի շրջանակներում՝ դա համարելով նախաքննական գաղտնիք։ Մեր տեղեկություններով՝ Արամ Վարդանյանին ձերբակալելու մասին որոշում է կայացվել սպանության գործով։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА