o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մահափորձ Արմավիրի մարզում․ կրակել են 36–ամյա տղամարդու մեքենայի վրա. նա հոսպիտալացվել է

05.03.2020 21:47 ՔՐԵԱԿԱՆ
Մահափորձ Արմավիրի մարզում․ կրակել են 36–ամյա տղամարդու մեքենայի վրա. նա հոսպիտալացվել է

Այսօր՝ մարտի 5-ին, Ժամը 02:40-ի սահմաններում, հրազենի գործադրմամբ մահափորձ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ 

Աղբյուրի փոխանցմաբ՝ Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 36-ամյա Հարություն Հարությունյանն է, ով ըստ բժիշկների՝ կատարվածի մասին ի վիճակի չէ բացատրություն տալու:

Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում․ 20-ամյա ուղևորը տեղում մահացել է

Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 02:10-ի սահմաններում անհայտ անձը Աղավնատուն գյուղի Բարսեղ Ներսիսյան փողոցի 30 տան դիմաց ինքնաձիգից կրակոցներ է արձակել Հ. Հարությունյանի ուղղությամբ:

Աղբյուրի տեղեկություններով՝ Հ. Հարությունյանը եղել է Jeep մակնիշի T 790 MB 777 RUS համարանիշի ավտոմեքենայով, որի վրա առկա են եղել կրակոցի մի քանի հետքեր:  Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխված Հ. Հարությունյանը վերջերս է վերադարձել Հայաստան և նա Ռուսաստանում հայտնի գործարար է: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА