o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայտնի աստղեր, որոնք շնորհավորել են Հենրիխ Մխիթարյանին՝ որդու ծննդյան կապակցությամբ

05.03.2020 23:44 ՍՊՈՐՏ
Հայտնի աստղեր, որոնք շնորհավորել են Հենրիխ Մխիթարյանին՝ որդու ծննդյան կապակցությամբ

Ինչպես հայտնի է՝ երեկ ծնվեց Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի առաջնեկը՝ Համլետ Մխիթարյանը: Սոցիալական ցանցերում ֆուտբոլիստը լուսանկար էր հրապարակել կնոջ և որդու հետ, որի մեկնաբանություններում Հենոյի նախկին ու ներկա խաղընկերները շնորհավորել են իրեն:

Netflix-ի որ սերիալն է խորհուրդ տալիս դիտել Հենրիխ Մխիթարյանը

Ֆուտբոլիստին շնորհավորել են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արաս Օզբիլիսն ու Ալեքսանդր Կարապետյանը: «Շնորհավոր եղբայր», – գրել են «Ռոմայի» ֆուտբոլիստներ Ջասթին Կլյուվերտն ու Լորենցո Պելեգրինին: Իրենց խաղընկերոջը չեն մոռացել շնորհավորել նաև «Մանչեսթեր Յունայթեդում» միասին հանդես եկած ֆուտբոլիստները, մասնավորապես՝ Անտոնի Մարսիալը, Դեյլի Բլինդը, Ջեսի Լինգարդը և Խուան Մատան, ինչպես նաև «Արսենալի» պաշտոնական էջն ու լոնդոնյան թիմի ֆուտբոլիստներ Ռոբ Հոլդինգը, Բուկայո Սական և Էմիլիանո Մարտինեսը:

 

 

«Ռոման» էլ թվիթերյան էջում էր շնորհավորել Մխիթարյանին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА