o C     01. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱԳՐԵԲԻՑ ՀԵՏՈ ԵՂԱՎ ԲՐՅՈՒՍԵԼԸ, ԿԱՄ ԻՆՉՈՒ Է ՀԻՍԹԵՐԻԿԱՑԵԼ ՆԱԽԱՐԱՐ ՊԱՊԻԿՅԱՆԸ

06.03.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԶԱԳՐԵԲԻՑ ՀԵՏՈ ԵՂԱՎ ԲՐՅՈՒՍԵԼԸ, ԿԱՄ ԻՆՉՈՒ Է ՀԻՍԹԵՐԻԿԱՑԵԼ ՆԱԽԱՐԱՐ ՊԱՊԻԿՅԱՆԸ

Մարտի 5-ը հարուստ է  հերոսների տարեդարձներով` այդ օրն են ծնվել Վազգեն Սարգսյանը, Վիտալի Բալասանյանը եւ Սամվել Բաբայանը: Իսկ հիմա մարտի 5-ին Արցախի հերոս Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպեց Դոնալդ Տուսկի հետ, իսկ կառավարության շենքից էլ շտապեցին հերքել այն լուրը, որ Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանին օժանդակելու հանգամանքով Կրեմլը չեղարկել է Նիկոլի ապրիլյան պաշտոնական այցը Մոսկվա:

ԴԱՏԱՍՏԱՆ ԸՆԴԴԵՄ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ

 

ԱՄԵՆ ԻՆՉ ԽԱՌՆՎԵԼ Է ՆԻԿՈԼԻ ՃԱՄԲԱՐՈՒՄ

ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանին շատերին զարմացրեց այն հանգամանքը, որ քայլասերվածների եզակի զուսպ պաշտոնյան` Սուրեն Պապիկյանը, հանկարծ հիսթերիկի պես հարձակվեց հարցեր տվող խորհրդարանական ընդդիմության վրա: Իսկ Նիկոլն էլ անսպասելիորեն բաց տեքստով խոսեց օպերատիվ տվյալների մասին, համաձայն որոնց, նախկին սոցապնախարար Մանե Թանդիլյանը  ներգրավված է եղել կոռուպցիոն գործընթացների մեջ: Դրանով նախ` ֆյուրերիկը խոստովանեց, որ իր իսկ կառավարությունում առկա է կոռուպցիա, եւ երկրորդը` որ իրեն զեկուցում են իրավապահների օպերատիվ տվյալները եւ «թագավորն ապրած կենա» սկզբունքով սպասում, թե ինչ կհրամայի անել այդ տվյալների հետ: Գումարած դրան, նաեւ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, շարունակելով Նիկոլի վերաթարմացված «դավաճանների» թեման, հայտարարեց, որ դավաճանների ցանցն արդեն բացահայտված է: Անուններ սակայն չհնչեցին, երեւի թե, իրավապահները նույնպես սպասում են, թե ում է Նիկոլը նշանակելու դավաճան...

ՀԱՆՐԱՔՎԵԻ ԹԱԿԱՐԴ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ

Կարճ ասած, պարզ երեւում է, որ քայլասերվածների թիմում լավ խառն են: Նույն ԼՀԿ-ի նկատմամբ հրապարակ նետվեց ագրեսիայի այնպիսի դոզա, որը լրիվ իռացիոնալ է թվում: Իսկ ինչ վերաբերում է «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանին, ապա նրա հիսթերիան հասկանալի է` որպես Նիկոլի թիմի լավագույն կառավարիչ, նա պարզ հասկացել է, որ 650 հազար «այո» ստանալը անիրագործելի է` անկախ ներդրված ջանքերից եւ առանց խտրության կիրառվող միջոցներից: Համ էլ, կարծես թե, Նիկոլին սկսել է դուր գալ այն գաղափարը, որ կարելի է ինչ-որ պատրվակով հանրաքվեն չեղարկելու կամ հանրաքվեին տապալվելու միջոցով դուրս գալ խաղից եւ չկատարել գերտերությունների ու անդրազգային կառույցների տիկնիկավարներին տրված այն թաքուն խոստումները, որոնց համար «ազատ եւ հպարտ» եւ սովորական քաղաքացիները «դուխով» կամ պարզապես ցասումով կտոր-կտոր կանեն չկայացած բռնապետիկին: Իսկ «այո»-ի չապահովումը նշանակում է, որ Սուրեն Պապիկյանը պետք է հրաժեշտ տա փոխվարչապետ դառնալու իր երազանքին: Ճիշտ է, դա չի նշանակում, որ Ալեն Սիմոնյանի պես հակակրելի կերպարն անպայման կդառնա փոխվարչապետ, սակայն դա դժվար թե մխիթարի Պապիկյանին: Դեպի տապալում տանող գործոններն էլ շատ-շատ են: Դա ե՛ւ կորոնավիրուսի հանգամանքն է, ե՛ւ խորացող բոլոր տեսակի ճգնաժամերը, ե՛ւ ակտիվորեն բողոքող քաղաքացիների խմբերի բազմացումը... Եվ դրան հավելվեց նաեւ Լեւոն Ակոպիչի կուսակցության գցած հավարը. «ՀԱԿ-ը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբին է ներկայացրել տեղամասային ընտրական հանձնաժողովում աշխատելու լիցենզիա ունեցող 1285 անձանց ցուցակ, սակայն ՏԸՀ կազմում ներառվել է նրանցից ընդամենը 179-ը: Հանձնաժողովները «Այո»-ի կողմից հիմնականում համալրվել են նախկին իշխանությունը ներկայացնող ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի ներկայացուցիչներով»: ՀԱԿ-ը պնդում է, որ նշյալ կուսակցությունների հանձնաժողովականները ահավոր կեղծարար են` հավանաբար, ընտրակեղծիքի կնքահայր Ջհանգիրյանի կադրերին համարելով ազնվության էտալոն, բայց իրականում նույն շտաբը, պրագմատիկ Պապիկյանի ղեկավարությամբ, պարզապես չուզեց հանձնաժողովները համալրել զրո պրոֆեսիոնալիզմ ունեցող ՀԱԿիստներով: Օբյեկտիվորեն այդպիսի հանձնաժողովներն իհարկե դառնում են խոչընդոտ «այո» նկարելու համար, բայց միաժամանակ Նիկոլին հնարավորության պատուհան են տալիս, որպեսզի «այո»-ի տապալումը հռչակի` «նախորդ հանցագործ ռեժիմի գործակալ» հանձնաժողովականների կողմից կեղծիք կատարելով: Ճիշտ է, եթե 650 հազար մարդուց պակաս ընդհանրապես լինի «այո»-ի եւ «ոչ»-ի գումարը, նման բացատրությունը նույնիսկ տեսականորեն կընկալվի որպես ֆանտաստիկա, բայց փչան Նիկոլոսին դրանից ի՞նչ:

ՆՈՒՅՆԻՍԿ ԺՊՏԵՐԵՍԻԿ ՆԱԽԱԳԱ՞ՀՆ ԷԼ ՍԿՍԵՑ ԲԱՐԿԱՆԱԼ

ԶԱԳՐԵԲԻՑ ՀԵՏՈ ԵՂԱՎ ԲՐՅՈՒՍԵԼԸ

Վերադառնանք ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների խնդրին: Եվրադատարանի դրական վճիռը` Ռոբերտ Քոչարյանի գործով, սպասվում է հանրաքվեի միջակայքում` դրանից կամ անմիջապես առաջ, կամ անմիջապես հետո: Երկու տարբերակն էլ ոչ մի լավ բան չեն խոստանում Նիկոլին: Գումարած դրան, ծանրակշիռ ռուսական մամուլից պարզ երեւում է, որ Մոսկվան հենց Քոչարյանի ազատության խնդրով բավականին մեծ ճնշումներ է գործադրում: Իսկ Սերժ Սարգսյանը ապացուցեց, որ Արմեն Աշոտյանը իրավացի էր, երբ ասում էր` թող փորձեն խափանման միջոցի զորությամբ ՀՀ երրորդ նախագահին արտերկիր չթողնել: Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ պատվիրակությունը հենց մարտի 5-ին ժամանեց Բրյուսել, ուր Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Հանդիպման ժամանակ ԵԺԿ նախագահի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հանրապետական կուսակցության հետ ԵԺԿ շրջանակներում արդյունավետ զարգացող համագործակցությանը եւ հետագա անելիքներին: Դոնալդ Տուսկը եւ Սերժ Սարգսյանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների եւ մարտահրավերների շուրջ: Սերժ Սարգսյանն ընդգծել է միջազգային գործընկերության կարեւորությունը` Հայաստանում ժողովրդավարության զարգացման եւ տարածաշրջանային կայունության ամրապնդման տեսանկյունից: Անդրադարձ է կատարվել իրական ժողովրդավարության համար պոպուլիզմի վտանգներին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի Սահմանադրության եւ բացառապես իրավական գործընթացների շրջանակում, համապատասխան մասնագիտացված կառույցների առավելագույն ներգրավմամբ ու փորձագիտական եզրակացությունների հիման վրա: Իսկ դրանից հետո ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր Բրյուսելում հյուրընկալվել է «Վիլֆրիդ Մարտենս» եվրոպական հետազոտությունների կենտրոնում, որտեղ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել կենտրոնի նախագահ, Սլովակիայի նախկին վարչապետ Միկոլաշ Ձուրինդայի հետ: Այսինքն` ինչպես իրավացիորեն նկատել է Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը. «Զագրեբից հետո եկավ Բրյուսելը: Որոշ հայտնի շրջանակների համար սա անսպասելի քայլ էր, բայց պետք է պատրաստ լինեն` այսուհետ տեսնելու Սերժ Սարգսյանին կարեւոր միջազգային հարթակներում: Արդեն փաստ է, որ ժամանակակից Եվրոպան հաշվի է նստում հատկապես Սերժ Սարգսյան պետական եւ քաղաքական գործիչի հետ»: Եվ դժվար չէ կռահել, թե ինչ է սպասվում սովորական գեղջուկ քցող-ստախոսին քաղաքական գրոսմայստերի հետ մրցակցությունում:

ПРЕЗИДЕНТ СПИТ - СЛУЖБА ИДЁТ? ՏՀԱՃ ՀԱՐՑԵՐ ԺՊՏԵՐԵՍԻԿԻՆ ԵՎ ՖՅՈՒՐԵՐԻԿԻՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА