o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

06.03.2020 20:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Գամառջոբա: Դուք ուզո՞ւմ եք առանց արտասահմանյան անձնագրի` ձեր ID ՔԱՐՏՈՎ հատել հայ-վրացական սահմանը: Նիկոլն ասել է, որ կարող եք, բայց... Եթե հանկարծ փորձեք, ապա կհայտնաբերեք, որ սահմանապահները ձեզ ուղարկում են գրողի, ավելի ճիշտ` նախկին լրագրողի ծոցը: Հայտնի բլոգեր Վահրամ Պետրոսյանը  այդ պատմության օրինակով իրավացիորեն նկատում է. «Նիկոլ Փաշինյանը վարչապետության երկու տարիների ընթացքում ՀԺ-ի խմբագրից ոչ մի միլիմետր չի աճել: Էքսկլյուզիվ ու բոլորից մի ոտ շուտ լուր տալու համար խելքը իրենը չի: Մարդը համառորեն չի հասկանում, որ ինքը երկրի ղեկավար է ու իր ասած ամեն բառ ու նախադասություն ընկալվում է, որպես կառավարության ու պետության դիրքորոշում: Բացատրեմ օրինակներով. Էսօր (չորեքշաբթի-խմբ.) ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին Նիկոլն ասաց, որ ՀՀ քաղաքացիները այսուհետ կարող են ID քարտով հատել հայ-վրացական սահմանը: Թեման բնականաբար արագ մտավ մեդիա, որից երկու ժամ հետո ԱԳՆ-ն պարզաբանեց, որ էդ կարգը դեռ չի գործում ու իրենք պատշաճ կիրազեկեն: Դե պատկերացրեք քանի քաղաքացի չի տեսել ԱԳՆ պարզաբանումը, բայց լսել է Նիկոլի ելույթը»:

ԶԱՐՄԱՆՔ

Շարունակելով ՆԻԿՈԼԻ թեման, կամա, թե ակամա հիշեցինք բոլշեւիկներին, քանզի ԱԺ-ն այժմ քննարկում է առանց դատավճռի գույքի բռնագանձման օրենքը, որով կարող են թիրախավորել առավել քան 25 մլն դրամի գույք ունեցող ցանկացածին եւ պահանջել իրենից, որ ապացուցի, որ ինքը ուղտ չէ: Քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը դա անվանում է կուլակաթափություն, սակայն հանրության ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքի վրա, որ քայլասերվածները «Փորձում են հոգեդարձ անել բոլշեւիզմը, ավելի ստույգ` դրա գավառական ու գռեհիկ տարբերակը: Արդյունքները նույնն են լինելու: Միգուցե` ավելի վատը: Եթե մեր թշնամիները փորձեին ներսից պայթեցնել Հայաստանի տնտեսությունը եւ որպես հետեւանք` թուլացնեին բանակն ու փլեին մեր անվտանգության համակարգը, ապա սեփականության իրավունքի փաստացի ոչնչացման ու նեոբոլշեւիզմի ոգով այդ օրենսդրական նախագիծը պետք է բերեին ԱԺ: Եթե այդ նախագծին գումարում ենք նաեւ բանկային գաղտնիքի դե ֆակտո վերացման նախաձեռնությունը, ապա պարզ է դառնում, որ Հայաստանը լրջագույն խնդիրների առաջ է կանգնած եւ կանգնելու»:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ մեկ այլ քաղաքագետ` Արա Վարդանյանը, ուշադրություն է դարձրել մի լուսանկարի վրա, ուր տխրահռչակ ԼՅՈՒՍԻ ՔՈՉԱՐՅԱՆԸ պարգեւատրվում է «Մելանիա Թրամփի եւ Պոմպեոյի կողմից: Գիտե՞ք ինչի համար` խիզախության: Խիզախությունն էլ կայանում էր դրանում, որ նա իր էջում տեղադրել էր կանանց հանդեպ բռնության մասին տարբեր իր ասելով ստացված նամակներ: Մի կողմ դնեմ այն հանգամանքը, որ ոստիկանությունը այդպես էլ չհայտնաբերեց այդ նամակներում նշված անձանց որպեսզի հարուցվեն քրեական գործեր, դրանով փաստելով, որ նշված նամակները ուղղակի հորինվածքներ են: Փաստորեն այս մարդուն պարգեւատրում են սուտ տեղեկություններ տարածելու համար»: ԱՄՆ-ի այդ զարմանալի կեցվածքի դրդապատճառները հասկանալի են, սակայն այդ Լյուսիի ու նրա նմանների շնորհիվ մեկ այլ զարմանալի բան է տեղի ունեցել: Հայաստանին տվել են կանանց ճնշելու առումով նույնպիսի ռեյտինգ, ինչպիսին մահմեդական եւ աֆրիկյան երկրներին: Մինչդեռ մեր երկրում տղամարդու եւ կնոջ իրավահավասարությունը սահմանված է դեռ Մխիթար Գոշի Դատաստանագրքով, երբ Եվրոպայում կինը նույնիսկ հոգի չունեցող էր համարվում կղերականների կողմից...

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА