o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Օրենքի նախագիծը մշակել են մարդիկ, որոնք զերծ չեն մնում ատելության խոսքից»

06.03.2020 20:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Օրենքի նախագիծը մշակել են մարդիկ, որոնք  զերծ չեն մնում ատելության խոսքից»

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԼՀԿ-ական պատգամավոր ԱՆՆԱ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ օրեր առաջ դիմել էր ԿԳՄՍ նախարարին եւ խնդրել ուսումնասիրել, թե ինչպե՞ս է ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակվել, ապա Խորհրդի նախագահ ընտրվել Գեւորգ Մուրադյանը, ով ո՛չ հայտնի գործարար է, ո՛չ հայտնի մշակութային գործիչ, ո՛չ էլ հեղինակավոր գիտնական: Եվ քանի որ հիմքերը պարզ չեն, պատգամավորը ենթադրում է, որ Գ. Մուրադյանը նշանակվել է ՀԽ անդամ` կանոնադրական խախտումներով: Ըստ Ա. Կոստանյանի` միակ հիմնավորումը, որի մասին կարելի է հանդիպել մամուլում, այն է, որ Գ. Մուրադյանը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ընկերոջ քավորն է: Թե արդյոք նախարարությունից արձագանքել են պատգամավորի դիմումին, «Իրավունքը» այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեց Ա. Կոստանյանի հետ:

Ինչն այդքան անհանգստացրեց Լևոն Տեր-Պետրոսյանին, ով որոշեց ակնհայտորեն և հրապարակային այլևս ցուցումներ տալ իր քաղաքական սանին. Գևորգ Գևորգյան

- Առայժմ որեւիցե արձագանք չկա: Անհամբեր սպասում եմ ԿԳՄՍ նախարարի պատասխանին: Զուգահեռ նույնատիպ նամակով դիմել եմ նաեւ վարչապետ պարոն Փաշինյանին` հուսալով, որ այս խնդրին իրավաչափ լուծում կտան: Վստահ եմ, որ այն իրողությունները, որոնք նշել եմ նամակի բովանդակության մեջ, դրանց մասին վարչապետը տեղյակ չէ:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում տարօրինակ երեւույթները շարունակվում են: Օրերս ԵՊՀ ՀԽ-ն օնլայն տարբերակով անցկացրել է «նիստ», ինչը եւս, կարծես թե, անօրինական է, քանի որ խախտվում է օրենքով սահմանված «նիստ» հասկացությունը: Ի՞նչ կասեք այս մասին:

Ավելի լավ է լուռ մնաս, քո խոսքն առոչինչ է. Արթուր Գեւորգյանը՝ Տեր-Պետրոսյանին

Փաստորեն, արդեն այդպե՞ս, տեղյակ չէի այդ վերջին իրադարձություններից:

Այդուհանդերձ, այսպիսի բացահայտ խախտումների, ԵՊՀ-ում բացահայտ անառողջ մթնոլորտի մեղավորն ո՞վ է` ռեկտորի պաշտոնակատա՞րը, թե՞ ԿԳՄՍ նախարարությունը:

Իմ խորին համոզմամբ` ես սա չէի վերագրի ռեկտորի պաշտոնակատարին, որովհետեւ նա ժամանակավոր պաշտոնավարող է եւ վերջնական հաստատված չէ այդ պաշտոնում: Ինչպես գիտեք, շուտով տեղի կունենան ռեկտորի ընտրություններ: Իմ կարծիքով` սա ավելի շատ նախարարության բացթողումն է, որ մեր պետության մայր բուհում շարունակվում են նման ձեւով ինչ-որ գործողություններ տեղի ունենալ: Պետական համալսարանն էլ, կարծես, պանդորայի արկղ լինի, ամեն օր ինչ-որ նոր փաստ է մեջտեղ գալիս: Չեմ ողջունում այն գործելակերպը, որը որդեգրել է նախարարությունը, համենայնդեպս, հեռակա այդպիսի տպավորություն եմ ստանում, որովհետեւ ԵՊՀ տարբեր աշխատակիցների, դասախոսների, նաեւ դեկանների հետ զրուցել եմ, որի ընթացքում պարզել եմ, որ ինչ-որ խնամի-ծանոթ բարեկամական կապերի միջոցով այնտեղ որոշակի նշանակումներ են եղել: Նախկինում ընդդիմադիր, այսօր իշխանական որոշ գործիչների հռետորաբանությունն այն էր, որ պետք է զերծ մնալ նախկին իշխանությունների կողմից հովանավորչությունից, բայց հիմա տեսնում ենք, որ շարունակվում են նման պրոցեսները: Ցավում եմ, որ փոփոխությունները նման կերպ են ընթանում:

Արգելվում է օտարերկրացիների մուտքը Հայաստան. ԱԳՆ

ԵՊՀ ռեկտորի առաջիկա ընտրությունների հետ կախված մտահոգություն չունե՞ք, արդեն իսկ լուրեր են շրջանառվում, որ մինչ այս պահը առաջադրված մեկ թեկնածուին` ԵՊՀ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանին ռեկտոր դարձնելու գործին լծվել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խորհրդական, հայտնի լեւոնական Սամվել Կարաբեկյանը:

Այս պահին չեմ ուզում առաջնորդվել նմանատիպ խոսակցություներով, որոնք երբեմն նաեւ ինչ-որ բամբասանքի մակարդակում են լինում: Հակված եմ ավելի շատ հիմնվել փաստերի վրա եւ այն հանդիպումների արդյունքում, որոնց մասին նշեցի, փորձում եմ հավաքագրել փաստեր, որպեսզի հիմնավոր ներկայացնեմ: Երբեմն այն գրությունները, որոնք ուղարկում եմ նախարարություն եւ 25-օրյա ժամկետում սպասում, թե պետք է հիմնավոր բացատրություն տան, փոխարենը կցկտուր, կարճ պատասխաններ են լինում ` այն պատճառաբանությամբ, որ դրանք ընդամենը շշուկներ են: Բայց տեսնում ենք, որ այնուամենայնիվ, փաստերը հակառակի մասին են խոսում:

ԱԺ ժամանակավո՞ր, թե՞ ժամանակավրեպ հանձնաժողովներ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգավոր Գեւորգ Պապոյանը երեկ ԱԺ ամբիոնից հոխորտում էր` ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին ասելով, թե. «Խլրտոցներ չլսեմ... Ձայնդ կտրի»: Այսքանից հետո` նոնսենս չէ՞ր նույն ամբիոնից իշխող քաղաքական ուժի կողմից ատելության խոսքը, բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, այն արդարացնելը կամ քարոզելը քրեականացնող օրինագծի մասին խոսելը:

Իհարկե, սա աբսուրդ է: Օրենքի նախագծի քննարկման ժամանակ գործընկերներիցս մեկը իշխանական թեւից հանդես եկավ հայտարարությամբ, թե այս պատասխանատու պահին, երբ միասնաբար պետք է ատելության խոսքի դեմ այս օրենքի նախագիծը բերեինք, ընդդիմության ներկայացուցիչներն աշխատանքային խմբից դուրս եկան: Բայց ես եւ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այդ աշխատանքային խմբից դուրս ենք եկել այն պատճառաբանությամբ, որ իշխանության տարբեր ներկայացուցիչների, նաեւ ավագանու անդամների հռետորաբանության մեջ կա ատելության խոսք: Մենք ինչպե՞ս կարող էինք աշխատել այդ պայմաններում, երբ նույն  իշխանության ներկայացուցիչներն իրենք են տարածում ատելության խոսքը: Սա ուղղակի աբսուրդային է, որ այս օրենքի նախագիծը կարող են մշակել այն մարդիկ, ովքեր իրենք զերծ չեն մնում եւ իրենց թիմակիցներին էլ զերծ չեն պահում ատելության խոսք տարածելուց:

Երեւանի քաղաքապետը «թոզ է փչո՞ւմ», թե՞ գործ է անում

Այս շաբաթ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Ձեր խմբակցության պատգամավորները համառորեն փորձում էին պարզել վարչապետից, թե ովքեր էին այն նախարարները, որոնք ծրարով փող էին ստանում: Ի վերջո, պարզեցի՞ք:

Դեռեւս չենք ստացել պատասխան, բայց հույս ունենք, որ, այնուամենայնիվ, կլինի, որովհետեւ հենց այնպես չէ այդ հարցը հնչեցվել: Այս հարցադրումը հնչել է` ելնելով վարչապետի խոսքից, չնայած` նա կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ պաշտոնավարումից այս կողմ շատ հայտարարություններ է արել եւ չի հիշում` եղել է նման հայտարարություն իր կողմից, թե` ոչ: Ամեն դեպքում, դեռեւս սպասում ենք, միգուցե տան պատասխան:

Եղանակը Հայաստանում և Արցախում

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА