o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԱՐԶՊԵՏՆԵՐՆ ԻՐԱՐ ԵՆ ԽԱՌՆՎԵԼ

06.03.2020 21:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՄԱՐԶՊԵՏՆԵՐՆ ԻՐԱՐ ԵՆ ԽԱՌՆՎԵԼ

Արարատի մարզում «Այո»-ն «առաջ բրդելու» հետ կապված կրքերը գնալով թեժանում են: Մասնավորապես, մարզպետ ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ի հեճուկս լրատվամիջոցների ահազանգերի, եւ այն բանի, որ Փաշինյանը խոստացել է կեղծողների ձեռքեր կտրել, շարունակում է լայն թափով հրահանգներ իջեցնել համայնքապետներին, որպեսզի ապրիլի 5-ին մարզում «կրի» «Այո»-ն: Ձեռքի հետ էլ նախազգուշացնելով, որ եթե որեւէ համայնքում «Այո»-ն պարտվի, ապա ժողովրդին կհանի համայնքապետների դեմ, եւ կպահանջեն նրանց հրաժարականը: Պարզվում է` մարզպետը որոշել է նաեւ հանձնաժողովները «մաքրել»  ընդդիմադիր կեցվածք ունեցող հանձնաժողովականներից: Զուգահեռաբար, հանձնաժողովներում ընդգրկում է ժամանակին հավաքագրելու գործում վարպետացած կոնկրետ անձանց, որոնք հիմա արդեն ՔՊ-ի դիմակով են աշխատելու: Միայն թե սա ինչի համար է, դժվար է ասել: Բանն այն է, որ ներկայիս իշխանությունների խնդիրը ոչ թե «Ոչ»-ին հաղթելն է, այլ մարդկանց տեղամասեր տանելը: Այն պարզ պատճառով, որ ընդդիմությունը ոչ թե «Այո»-ի դեմ է պայքարում, այլ պարզապես հրաժարվել է մասնակցել հանրաքվեին, որը համարում է ապօրինի: Այսինքն, ինչ էլ լինի, «Այո»-ն հաղթելու է, եւ խնդիրը ոչ թե հաղթանակ, այլ՝650 հազար ձայն հավաքելն է

Պարգեվատրումներ Հայաստանի ամենաաղքատ մարզում. Պարգեվատրվել են Շիրակի մարզպետարանի պաշտոնյաները

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА