o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ռոնալդուն պրոֆեսիոնալ է, բայց ոչ մեքենա․ մոր հետ կապված իրավիճակը կարող է ազդել նրա վրա».Կապելո

06.03.2020 23:01 ՍՊՈՐՏ
 «Ռոնալդուն պրոֆեսիոնալ է, բայց ոչ մեքենա․ մոր հետ կապված իրավիճակը կարող է ազդել նրա վրա».Կապելո

«Յուվենտուսի» և «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է թուրինյան թիմի ու «Ինտերի» միջև առաջիկա հանդիպման մասին:

««Ինտերի» կազմում վնասվածքից ապաքինվել է Հանդանովիչը, իսկ նրա ներկայությունն անհավանական կարևոր է պաշտպանության համար: «Յուվենտուսը» ժամանակ չի ունեցել Լիոնում կրած պարտությունից հոգեբանորեն վերականգնվելու համար: Նրանց համար ավելի լավ կլինի հնարավորինս շուտ խաղադաշտ վերադառնալը, որպեսզի փորձեն հաղթահարել դժվարին շրջանը:

ԵՎՐՈՊԱՅԻ ԼԻԳԱՆ ԿԱՐՈՂ Է ՎԵՐՍԿՍՎԵԼ ՕԳՈՍՏՈՍԻ ԵՐԿՈՒՍԻՑ

Բացի այդ, «Յուվենտուսն» ունի Կրիշտիանու Ռոնալդու, որը մոր առողջական խնդիրների հետ կապված պատմության հետևանքով դժվարություններ է ունեցել: Նա խաղացող է, որը վճռում է դրվագների ելքերը, պրոֆեսիոնալ է, բայց ոչ մեքենա, և այդ իրավիճակը կարող է ազդել նրա վրա:

Հարկադրված ընդմիջումը չի ազդի հանդիպման վրա, քանի որ ոտքերը մրցաշրջանի այս հատվածում արդեն կապված են այն ամենով, ինչով հնարավոր է: Սա կարևոր խաղ է հոգեբանական տեսանկյունից:

«Յուվենտուսը», ինչպես ես եմ մտածում, գնալով ավելի վատ է խաղում, բայց «Ինտերն» ավելի բարդ իրավիճակում է․ պարտությունը կարող է զրկել նրանց չեմպիոնության համար պայքարելու հնարավորությունից: Այս առումով չպետք է մոռանալ «Լացիոյի» մասին: Նրանք հիմա անհավանական մարզավիճակում են»,- Կապելոյի խոսքերը մեջբերում է Calciomercato.com-ը:

«Յուվենտուսը» 60 միավորով զբաղեցնում է Ա սերիայի աղյուսակի 2-րդ հորիզոնականը, իսկ «Ինտերը» 54 միավորով եզրափակում է լավագույն եռյակը: Առաջատար «Լացիոյի» ակտիվում գրանցված է 62 միավոր: Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը «բյանկոներիների» համեմատ մեկ խաղ է ավելի անցկացրել, «ներաձուրիների» համեմատ՝ 2:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА