o C     31. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​ՊՆ-ն շնորհավորել է նախարարության աշխատակից հատուկենտ կանանց

07.03.2020 10:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
​​​​​​​ՊՆ-ն շնորհավորել է նախարարության աշխատակից հատուկենտ կանանց

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, ՀՀ պաշտպանության նախարարությունն այս տարի «յուրահատուկ» ձեւով է շնորհավորել նախարարության աշխատակից գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին` կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Ավելի ճիշտ` որոշել է չշնորհավորել: Շնորհավանքի պատվին արժանացել են միայն հատուկենտ կանայք:

ԱԺ-ն վերսկսեցեց Էլեկտրոնային համակենտրոնացման ճամբարի օրենքը. ներկա են միայն քայլոները (Ուղիղ)

Պարզվում է` պաշտպանության նախկին նախարարների օրոք մարտի 8-ին նախարարության աշխատակից բոլոր կանայք ստացել են ծաղիկներ եւ պարգեւավճարներ: Սակայն, իշխանափոխությունից հետո` իրավիճակ է փոխվել: Օրինակ, անցյալ տարի վարչություններով անցել եւ բանավոր ասել են, թե` ասեք մի քանի հոգու անուն, որոնք կարժանանան շնորհավորանքի: Եթե տվյալ վարչությունն ունի 10 կին աշխատակից, նրանցից ընտրվել է, մոտ 5-ը` խոստանալով մյուս 5-ին շնորհավորել հաջորդ տարի:

Իսկ շնորհավորանքի էությունը եղել է ոչ թե ծաղիկներ ու պարգեւավճարներ, այլ «Մեցցո» ակումբում կազմակերպված տոնական միջոցառման մասնակցություն: Բայց այս տարի անգամ հարկ չեն համարել բանավոր հրավիրել կազմակերպված միջոցառման: Այն ուղարկվել է նախարարության «Մալբորի» փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգով, որը հասանելի է ոչ բոլոր աշխատակիցներին, իսկ հրավերը եղել է այսպիսի բովանդակությամբ. «Մարտի 6-ին, ժամը՝ 17:00-ին «Ջոս» համալիրում տեղի է ունենալու կանանց միջազգային օրվա կապակցությամբ միջոցառում: Խնդրում եմ՝ հնարավորինս շտապ ՊՆ  ՏՀԿ վարչություն ուղարկել կոնկրետ թվով կնոջ անուն-ազգանուն (ներառյալ Երեւանի տարածքային ստորաբաժանումները)»: Արդյունքում իսկական քաոս է ստեղծվել: Անգամ աշխատակիցներից ոմանք տեղյակ չեն եղել, թե իրենք այս անգամ «ընտրյալների» շարքում են, թե` ոչ: Այս մասին կանայք տեղեկացել են պատահական, տակից, ներքին կարգով, նախարարության դռների արանքում փսփսալով: Ի վերջո, «հույժ գաղտնի» ցուցակը «գաղտնազերծած» կանանցից երեկ տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել են մոտ 400 հոգի եւ բացի ՊՆ եւ ԳՇ աշխատակից «ընտրյալ» կանանցից, մասնակցել են նաեւ զոհված զինվորների եւ պայմանագրային զինծառայողների մայրեր: Սակայն միջոցառումը բավական անկազմակերպ է անցկացվել, նույնն էլ ծաղիկների հանձնման արարողությունը, ինչի հետեւանքով ոմանք նույնիսկ առանց ծաղկեփնջի են մնացել: Ի դեպ, նախորդ տարիներին գոնե ծաղիկները հանձնվում էին հենց նախարարությունում բոլոր աշխատակիցներին, իսկ այս անգամ այն հանձնվել է միայն «Ջոս» համալիր եկածներին:

Այնպես որ, կարելի է ասել` պաշտպանության նախարարությունը շնորհավորում է կանանց եւ աղջիկներին, մանավանդ նրանց, որոնց շնորհավորել է «թաքուն»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА