o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Վստրեչի Ապերի» շուրջ ծավալվող իրադարձությունները տանում են դեպի վենդետտա

08.03.2020 18:22 ՔՐԵԱԿԱՆ
«Վստրեչի Ապերի» շուրջ ծավալվող իրադարձությունները տանում են դեպի վենդետտա

Արդեն երրորդ օրն է, ինչ մամուլը հեղեղված է քրեական հեղինակություն համարվող Վստրեչի Ապերի, նույն ինքը՝ Արամ Վարդանյանի եւ նրա հարազատների տներում ոստիկանության կողմից ձեռնարկված բռնի գործողությունների մասին հրապարակումներով, արդեն նաեւ` տեսագրություններով, սակայն պետական իրավասու մարմինները ձեռնպահ են մնում որեւէ հոդաբաշխ բացատրությունից։ «Նախաքննական գատնիք է» ձեւակերպմամբ չի պարզաբանվում թե որ քրեական գործի շրջանակներում է Արամ Վարդանյանին ձերբակալելու որոշում կայացվել, որն էր ուժի ցուցադրման փորձի ու արդյունքում ծաղրի առարկա դառնալու ոստիկանության գործողությունների պատճառը:

Երևանում տաքսու վարորդը ծեծել է քաղաքացուն` ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ

Փաստաբանների տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ոստիկանական գրոհ-օպերացիայի արդյունքում ձերբակալվել է երկու անձ, որոնց թվում Վստրեչի Ապերի եղբորորդին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել խաբեությամբ մարդ առեւանգելու, իսկ մյուսին՝ կողոպուտի համար։ Մեղսագրվող արարքները տեղի են ունեցել ենթադրաբար 2016 թվականին, սակայն դատարանին համոզիչ չեն թվացել նախաքննական մարմնի ներկայացրած փաստարկները եւ նրանց կալանավորելու մասին քննիչի միջնորդությունները մերժվել են։ Երկուսն էլ ազատ են արձակվել։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ իրականում ոստիկանության գործողությունները պայմանավորված են օրերս Էրեբունի վարչական շրջանում հնչած կրակոցների հետ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մարտի 4-ին Երևանում` Բուռնազյան փողոցում կրակոցներ են հնչել, որի հետեւանքով երկու անձ` 50-ամյա Մհեր Մարտիրոսյանը` «աջ ստորին վերջույթի հրազենային միջանցիկ վնասվածք, սուր զարկերակային արյունահոսություն» եւ 37-ամյա Էմիլ Ամիրյանը` «ձախ ստորին վերջույթի հրազենային միջանցիկ վնասվածք, արյունահոսություն» ախտորոշմամբ, տեղափոխվել են հիվանդանոց: Նախնական տվյալներով` նրանց ուղղությամբ կրակոցներ են արձակվել Բուռնազյան 69 հասցեում գտնվող նույն հասցեի բնակիչ՝ 47-ամյա Սամվել Գրիգորյանին պատկանող արհեստանոցում։

«Էրեբունի» բժշկական կենտրոնից «Փաստինֆո»-ից հայտնել են, որ հրազենային վնասվածք ստացած նշված անձինք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Նշված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ սպանության փորձի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է քննչական կոմիտում: Հենց այս կրակոցներից ժամեր անց է ոստիկանությունը ներխուժել Արամ Վարդանյանի ու նրա հարազատների տներ:

Ըստ շրջանառվող տեղեկությունների` Բուռնազյան փողոցում հնչած կրակոցները կապ ունեն 2019 թ. դեկտեմբերի 18-ին էրեբունիում տեղի ունեցած սպանության հետ: Հիշեցնեն` նշված օրը ուշ երեկոյան հրազենի գործադրմամբ սպանվել էր Վստրեչի Ապերի մտերիմներից մեկը` «Սիցիլ» մականվամբ:

Այս քրեական գործով մարդասպանը չի հայտնաբերվել, սպանությունը չի բացահայտվել, իսկ էրեբունի տարածքում խոսում են այդ սպանության գործում էմիլի հնարավոր դերակատարության մասին, ում փորձել են սպանել օրեր առաջ: Թաղամասի բնակիչները պատմում են, որ Էմիլը վերջին շրջանում շատ ավելի հաճախ նկատվել է քրեաօլիգարխիայի հին համակարգի ներկայացուցիչ, այսօր գործարար համարվող Գռզոյի, նույն ինքը` Խաչատուր Սուքիասյանի միջավայրում:

Արամ Վարդանյանի մտերիմի սպանությունը միտված էր տարածքում թուլացնել նրա դիրքերը, որը մեծ հեղինակություն ունի տարածքի բնակիչների շրջանում` ցանկանալով նոր ուժի համար ճանապարհ հարթել էրեբունիում: Մարտի 4-ի կրակոցները խառնել են խաղաքարտերը ու գործի է անցել ոստիկանությունը` բռնի ուժի ցուցադրությամբ: Ասել է թե` այն եւս օգտագործվում է ոչ թե սպանությունները բացահայտելու, այլ ինչ-ինչ ուժեր շահերը սպասարկելու համար, բայց ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում Վսրեչի Ապերի ընկերոջ սպանության կազմակերպիչների շրջանում արդեն խառնաշփոթ է:

Աղբյուր` Փաստինֆո

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА