o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ է Լիլիթ Մակունցը գաղտնի մեկնել ԱՄՆ

09.03.2020 16:20 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ինչո՞ւ է Լիլիթ Մակունցը գաղտնի մեկնել ԱՄՆ

Ինչպես iravunk.com-ի աղբյուրն է հայտնում, «Պարզվում է, այս օրերին Վաշինգտոնում են ոչ միայն Աննա Հակոբյանն ու Մելանյա Թրամփից «խիզախ կին» մրցանակին արժանացած Լյուսի Քոչարյանը, այլև ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, որը մարտի 3-ին փակ հանդիպում է ունեցել «Քարնեգի հիմնադրամի» գիտական կենտրոնում: Մեր տեղեկություններով, Մակունցը խիստ գաղտնի կերպով է մեկնել ԱՄՆ, սակայն փոքր Հայաստանում նմանօրինակ լուրերը արագ են տարածվում, ուստի Մակունցի «մեծ գաղտնիքը» բացահայտվել է»:

Հանե՛ք ստելու մշակույթը Մակունցի միջից

Iravunk.com-ի տեղեկություններով, Լիլիթ Մակունցի ԱՄՆ մեկնելու պատճառը, անչափ ճղճիմ և նեղ անձնական է: Մեր աղբյուրի փոխանցմամբ, Մակունցը ԱՄՆ մեկնել է ոչ թե գործնական հանդիպման նպատակով, այլ մարտի ութն այնտեղ անցկացնելու համար, և քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իբրև չի թողնում իր թիմակիցներին երկրի սահմաններից դուրս զվարճանալ և վայելել կյանքը, այդ պատճառով հորինել են այս «հեքիաթը» ապահովության, այսինքն՝ բռնվելուն պես արդարանալու համար:


Հ. Գեւորգյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА