o C     31. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՅՈ»-Ի ՏԵՂԸ ԱՂԲԱՄԱՆՈՒՄ Է, ԿԱՄ ԱՌԱՋ ԴԵՊԻ ՏԱՊԱԼՈՒՄ

10.03.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ԱՅՈ»-Ի ՏԵՂԸ ԱՂԲԱՄԱՆՈՒՄ Է, ԿԱՄ ԱՌԱՋ ԴԵՊԻ ՏԱՊԱԼՈՒՄ

Նիկոլն անձամբ կենտրոնացել է «այո»-ի քարոզարշավի վրա, սակայն ամեն քայլափոխի բախվում է անախորժությունների: Մեկ գյուղացիները հասկացնում են, որ «նախորդ իշխանությունների վերադարձի» կուտը չեն ուտում եւ ուզում են կոնկրետ բաներ ստանալ, մեկ էլ` Երեւանում բուկլետների եւ, այսպես կոչված, «հպարտ քաղաքացու անձնագրերի» բաժանման ժամանակ քաղաքացիների ոգեւորությունը իսպառ բացակայում է:

ՍՏՐԿԱԿԱՆ ԹԱԿԱՐԴՆԵՐ «ԱԶԱՏ ԵՎ ՀՊԱՐՏ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

ԿՈՒՌՔԻ ՍՐԲԱԶԱՆԱԶԵՐԾՈՒՄ

Փողոցներում, ուր որ Նիկոլը բաժանում էր իր բուկլետներն ու «անձնագրերը», նրա գնալուց հետո դրանք հայտնվում էին աղբամաններում: Իսկ անգամ 13 տարեկան դստերը ծաղիկ բաժանելու գործին ներգրավելը չօգնեց, որպեսզի չգտնվեն այնպիսիք, ովքեր այդ ծաղիկը չվերցնեն` բուկլետով հանդերձ, ինչը եւ արձանագրվեց Նիկոլի այդքան սիրած «լայվում»: Իսկ մետրոյում տեղի ունեցավ վատթարագույնը` մի աղջիկ, առանց դեմքի արհամարհական արտահայտությունը փոխելու, այդ բուկլետները պատռեց եւ նետեց Նիկոլի վրա: Այսինքն` ուղիղ եթերում տեղի ունեցավ որոշակի զանգվածների կուռքի տապալում, սրբազանազերծում, կամ, ինչպես արտահայտվել է «Վետո» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը. «Նիկոլ Փաշինյանն այլեւս կուռք չէ: Աղջիկը նրան դեսակրալիզացիայի ենթարկեց մետրոյում»: Ու ինչքան էլ ինքը` Նիկոլը, փորձում է դա ներկայացնել որպես «Նոր Հայաստանի» ազատության եւ ժողովրդավարության շատ բարձր աստիճան, միեւնույնն է` նա ուղիղ եթերում ենթարկվել է դաժանագույն տապալման: Եվ չկա ոչ մի երաշխիք, որ այդ աղջկա արարքը կրկնօրինակման առարկա չի դառնա: Այդ աղջկա մասին շատ բան հայտնի չէ` նրա անունը Մարիամ է, իսկ Ֆեյսբուքում հանդես է գալիս Մաշա անունով: Նույն ֆեյսբուքյան էջից տեսնում ենք, որ նա հանրաքվեն մերժելու կողմնակից է: Նրա մասին տարատեսակ տեղեկություններ են տարածվել, մասնավորապես` որ իբր նախկին հեղափոխական է, ով բան չստանալով Նիկոլից, հիմա չարացել է, կամ, որ եղել է ոստիկան, որը գալիս էր «Փեթակ» տոնավաճառում մարդկանց ճնշում էր: Սակայն Ոստիկանությունն արդեն հերքել է, որ այդ աղջիկը երբեւէ եղել է Ոստիկանության ծառայող, հավանաբար շուտով հօդս կցնդի եւ «նախկին հեղափոխականի» վարկածը: Մեր ունեցած նախնական տեղեկություններով էլ` նա ՀՅԴ անդամ է կամ համակիր: Շրջանառվեց նաեւ բեմադրության վարկածը, սակայն, ինչպես իրավացիորեն նկատում է Նարեկ Մալյանը. «Շատ կարեւոր դետալ է, որ միջադեպը նկարահանվում էր վարչապետի կողմից, այլ ոչ թե աղջկա: Սա նշանակում է` աղջկա արարքը նախապատրաստված ակցիա չէր նրա կողմից, այսինքն` խիզախությունը կրկնակի էր, որովհետեւ աղջիկը չէր այդ տեսանյութը հրապարակողը: Հիշեցնեմ, որ սորոսական «խիզախներն» իրենք են մի քանի կամերայով նկարահանում նախապես պլանավորված նմանատիպ ակցիաները»: «Վետո»-ի ղեկավարը նաեւ արձանագրում է շատ կարեւոր բան. «Հասարակ մարդիկ այլեւս չեն վախենում ֆեյքերի ոհմակային հարձակումներից եւ պատրաստ են իրենց անհամաձայնությունը հայտնել ամենահամարձակ կերպով»: 

ԵՐԲ ԵՐԿԻՐԸ ՓՈՒԼ Է ԳԱԼԻՍ ՔԱՆԴՈՂԻ ԳԼԽԻՆ

Եվ իհարկե, քայլասերվածների համար դա շոկ է, քանզի գոնե նրանց համար, ում ուղեղն աշխատում է, արդեն հասկանալի է, թե ինչ է կատարվելու իրենց հետ, երբ կորցնելու են իշխանությունը:

 

ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ

Երբ Սերժ Սարգսյանից երեք օր անց Նիկոլը մեկնեց Բրյուսել, շատերի մոտ դա քմծիծաղ առաջացրեց: Եվ այցը սկսվեց խայտառակությունով` մասնավորապես հենց Նիկոլը իր ներկայացված հերթական «լայվին» կից գրառեց. «Աշխատանքային այցով Բրյուսելում եմ: Բելգիայում տարածվող կորոնավիրուսի պատճառով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումը սկսում ենք առանց ձեռքսեղմման»:

ԱՆՃԱՐԱԿ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅՈՎ ՈՉ ՄԻ ՀԱՐՑ ՉԻ ԼՈՒԾՎԻ

Պատկերացնո՞ւմ եք, առանց ձեռքսեղմումի... Կամ վախվորած ձեռքսեղմումով նույն Դոնալդ Տուսկի հետ: Իհարկե, այդպիսի վարքագիծը ծիծաղելի վիճակի է մատնում Նիկոլին` միաժամանակ շահեկանորեն ընդգծելով Սերժ Սարգսյանի պահվածքի եւ լրջմտության առավելությունները: Իսկ ինչ վերաբերում է այցի առանձնահատկություններին, ապա ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, շեշտելով, որ Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցը եւ հանդիպումների բովանդակությունը սառը ցնցուղ էին իշխանության համար, արձանագրում է. «1. Այցը չունի հստակ միջպետական բովանդակություն, որեւէ նոր բան չի բանակցվելու, չի ստորագրվելու, չի առաջանալու ԵՄ-Հայաստան հարաբերությունների մեջ: 2. Հետեւաբար ակնհայտ է, որ այցի միակ նպատակը փորձել փարատել ԵՄ անհանգստությունները` կապված գալիք հակասահմանադրական հանրաքվեի հետ, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Վենետիկի հանձնաժողովի փորձաքննության բացակայությունը ոչ մի կերպ հիմնավորել եւ բացատրել չի ստացվում: Ներքին քարոզչությամբ այս հանգամանքը սվաղելու թեզերը դրսում պարզապես չեն կարող աշխատել: 3. Առանձին վերլուծության առարկա է Նիկոլ Փաշինյանի հայտը հանդիպելու ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկին, ինչի մասին կխոսեմ ավելի ուշ: Ամփոփելով ասենք, որ Նիկոլը փորձելու է Բրյուսելում յուղել իր ճռռացող անիվը: Սակայն այսօր «հպարտ քաղաքացու անձնագիր» եւ ծաղիկ բաժանելով` նա իր գործերը առաջ գցել չի կարող: Այնտեղ պրիմիտիվ քարոզիչի կերպարը չի աշխատելու»:

«ԵՐԿԻՐ-ՊԱՐԵՏԱՏՈՒՆ»... ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ

ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ, ԿԱՄ «ԽԻՅԱՐԸ ԹԱՐՍ Է ԲՈՒՍՆՈՒՄ»

Իսկ գյուղական այցերի ընթացքում Նիկոլը հատկապես դժգոհ մնաց «ավելորդ հարցեր» տվող եւ դժգոհություններ արտահայտող Կուրթան գյուղի բնակիչներից: Կուրթան գյուղից հեռանալիս Փաշինյանը սպառնաց հավաքված գյուղացիներին` ասելով. «ոնց ուզում եք գնացեք քվեարկեք, ձեր քվեարկածի արձագանքը ստանալու եք»: Երեւանում էլ սպառնալից քայլերից նա ձեռնպահ չի մնացել: Այսպես, փողոցում հայտնվել են կիսառազմական հանդերձանքով, այսպես կոչված, «հեղափոխության պահապանները», ում գործառույթը դժվար թե տարբերվի Մաոյի ժամանակի Չինաստանի խունվեյբինների սանձարձակ այլանդակությունից: Գումարած դրան, հեղինակություն Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապերի) տան վրա հարյուրավոր ոստիկաններով գիշերային հարձակումը` ջարդուխուրդով եւ ընտանիքին այնպես վախեցնելով, որ 5 տարեկան թոռը կորցրել է խոսելու ունակությունը, նույն հեղինակություններին ուղղված անմարդակային ահաբեկումը, թե ձեր ընտանիքների գլխին ինչեր ասես կբերենք, եթե համարձակվեք հնազանդորեն չլծվել «այո»-ի քվեների պլանը կատարելու գործին: Թե այդ կարգի մարդիկ ինչով են պատասխանելու, երբ Նիկոլը արդեն իշխանություն չի լինի, դժվար չէ կռահել, հատկապես եթե ներկայիս ֆյուրերիկին չհաջողվի փախուստով խուսափել քրեական պատասխանատվությունից: Իսկ բացի դրանից, արդեն օրենսդրական մակարդակով, ԱԺ-ով անցկացվում են ընդդիմությանը ահաբեկելուն ուղղված երկու օրենքներ` առաջինը` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքը, երկրորդը` ատելության խոսքը քրեականացնող օրենքը: Առաջինով նախատեսվում է, որ ցանկացած ոք, ով ունի 50 մլն դրամը գերազանցող գույք, դառնում է մեղադրյալ եւ պետք է ապացուցի, որ իր գույքի ծագումն օրինական է: Դա մաքուր բոլշեւիկյան կուլակաթափություն է, եւ, մեղմ, ասած, ոչ մի աղերս չունի իրավական պետության դեմ, ուր պետության պարտականությունն է ապացուցել, որ մարդը հարստացել է ապօրինի, հանցավոր ճանապարհով: Իսկ երկրորդով փաստացի հնարավոր է մարդուն քրեական պատասխանատվության ենթարկել ԶԼՄ-ներում կամ «Ֆեյսբուքում» ցանկացած սուր քննադատական խոսքի համար: Անգամ իրավաբանները մատնանշում են այսպիսի կազուս` այդպիսի օրենքով հնարավոր է քրեորեն պատժել Սողոմոն Թեհլերյանին հերոս անվանելու համար, ինչպես նաեւ քրեորեն պատժելի դարձնել աշխարհի հիմնական կրոնների Սուրբ գրքերի բովանդակությունը: Բայց այս երկու հեղափոխական այլանդակությունները նաեւ հակառակ կողմն ունեն: Քանզի քայլասերված պաշտոնյաները շտապել են անհագորեն լծվել թալանի եւ կառուցել դղյակներ, ապա իշխանությունը կորցնելուց հետո առաջնահերթ հենց իրենք կհայտնվեն այդ օրենքների թիրախում: Թեեւ նիկոլենք ուզում են ունեզրկման սպառնալիք կախել ընդդիմության վրա, սակայն դա առավել հավանական է, որ կտա հակառակ արդյունքը` մարդիկ էլ ավելի կկատաղեն: Ինչեւէ, երեւի թե, սահմանադրական կարգը վերականգնելուց հետո ավելորդ չի լինի այդ երկու օրենքները կիրառել հենց ներկայիս իշխող կոնտինգենտի նկատմամբ, հետո նոր միայն չեղյալ հայտարարել կամ բերել նորմալ քաղաքակիրթ իրավական տեսքի: Իսկ հասարակ արդարությունը պահանջում է, որ քայլասերվածների հանդեպ բումերանգի օրինաչափությունը գործի ամբողջ ուժով:

ԻՆՉ ԽՆԴԻՐՆԵՐ Է ԼՈՒԾՈՒՄ ՆԻԿՈԼԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՄԲ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА