o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

10.03.2020 21:10 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Վստրեչի Ապեր մականունով հայտնի ԱՐԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ տան վրա բանդիտականից չտարբերվող ոստիկանական հարձակումը բազում զարմանալի հարցականներ է պարունակում: Այսպես, մամուլում տեղեկատվություն եղավ, որ Նիկոլի` բանտում գտնվելու ժամանակահատվածում հենց Վարդանյանն է ապահովել, որ նրան սխալ վարքագծի համար չպատժեն, իսկ մեր գործընկեր Գոհար Վեզիրյանն ուղղակիորեն հայտարարել է, որ բանտարկության շրջանում Նիկոլի ընտանիքն ապրում էր հենց Վստրեչի Ապերի փողերով: Երկար ժամանակ ոչ մի հոդաբաշխ բացատրություն չէր հնչում իրավապահներից, եւ վերջապես հաղորդագրություն տարածվեց, որ դատարանի որոշմամբ խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Բայց ահա ապշեցուցիչ մանրամասներ դատական նիստից հաղորդում է Վարդանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը. «Որ ընդհանուր իրավասության դատարանն իր կողմից կայացված որոշմամբ հաստատված է համարել, որ բացակայում է թե կողոպուտի, թե առեւանգման եւ թե սպանության փորձի կազմակերպման համար առաջադրված մեղադրանքների հետ Արամ Վարդանյանի առնչության մասին հիմնավոր կասկածը, սակայն այնուամենայնիվ որոշում է կայացվել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, պատճառաբանելով որոշումը հետեւյալ կերպ. «Դատարանի համար կոնկրետ դեպքում ընդունելի չէ պաշտպանների այն տեսակետը, որ մեղադրվող արարքում հիմնավոր կասկածի բացակայությունը հիմք է միջնորդությունը մերժելու համար»: Պարզ ասած սա նշանակում է, որ Արամ Վարդանյանը մեղադրանքի հետ կապ չունի, բայց պետք է կալնավորվի»:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ բավականին հայտնի ակտիվիստուհի ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ, հենվելով սորոսական Դանիել Իոաննիսյանի կայքի տվյալների վրա, ներկայացնում է ապշեցուցիչ տեղեկություններ, թե ինչպիսի հարուստ քրեական անցյալով անձնավորություն է նշանակվում ՏԸՀ նախագահ նիկոլականների կողմից: Մեջբերում ենք առանց խմբագրման. «Էս անձը դատապարտված է եղել մի երկար ցանկ հանցագործություններով, որոնց շարքում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով (մեղքն ընդունել է), որի հաջողելու դեպքում Քոչարյանի թաղման ժամանակ էլ` արդեն նախագահ Սերժ Սարգսյանի մահափորձը կազմակերպելու մեղադրանքով: Հիմա վուաբշե ՈւՇԱԴԻՐ!!! «2009 թվականից կալանքի տակ գտնվող Ղուկասյանը հեղափոխությունից հետո` 2018-ին, ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏ է արձակվել եւ այժմ նշանակված է 2/51 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ»:

ԶԱՐՄԱՆՔ

Եվ իհարկե, մեզ անզարմանք չթողեց եւ սեփական մոր դեմ ցուցմունք տված հայտնի դասալիք ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ, ով իր սեփական կայքում նյութ էր զետեղել, որով «Ոչ»-ի շտաբին մեղադրում էր բազում հանցագործությունների մեջ: Եվ ահա, զարմանալի բան է հայտնաբերել իրավապաշտպան Արսեն Բաբայանը. «Այդ հարցազրույցը պատրաստվում էի ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի ստուգեն փաստերը եւ քրեական գործ հարուցեն, սակայն լրատվականը հեռացրեց տեսանյութն իր կայքից եւ youtube-ի իր ալիքից»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА