o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երբ Տիգրան Մուկուչյանը դարձավ «Իմ քայլի» սրտի ԿԸՀ նախագահը

11.03.2020 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Երբ Տիգրան Մուկուչյանը դարձավ «Իմ քայլի» սրտի ԿԸՀ նախագահը

Ո՞րն է երաշխիքը, որ դեռեւս նախորդ իշխանությունների օրոք պաշտոնավարող եւ անձամբ վաղեմի ընդդիմադիր, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ամենաշատ քննադատված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի անցկացրած հանրաքվեն կասկածի տեղիք չի տա, եւ արդյոք ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից հետո` իշխանությունն անհրաժեշտություն չի տեսնի ԿԸՀ նախագահի փոփոխության, հետաքրքրվեցինք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԻՑ:

Ովքեր են ֆեյսբուքյան «ֆրոնտավիկներն» ու ինչու է մեր դեմոսն անգամ օխլոսանում. Աննա Աբրահամյան (Տեսանյութ)

- Կարծում եմ` Դուք չեք մոռացել, որ 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, եւ որեւէ խախտում չի արձանագրվել: Էլի այդ ժամանակ նույն Մուկուչյանն էր ղեկավարում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Այդ ընտրությունները ցույց են տվել, որ այդ անձը կարող է նաեւ առանց խախտումների կազմակերպել ընտրություններ:

Այսինքն` եթե ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն անցնի, նշանակում է, որ խախտում չի եղել, իսկ եթե չանցնի, իշխանությունը սկսելու է մտահոգվել նաեւ Մուկուչյանի պաշտոնավարմա՞ն հարցում:

​​​​​​​Խայտառակ դրություն՝ Երեւանի փողոցներում (Տեսանյութ)

Բոլոր դեպքերում, մենք միտված ենք այն մտքին, որ խախտում չկա, եւ ենթադրում ենք, որ հանրաքվեն կանցնի:

Բայց արդեն իսկ մի շարք խախտումների մասին բարձրաձայնում է հանրաքվեի «Ոչ»-ի շտաբը: Առնվազն շեղումներ չե՞ք տեսնում:

Կարճ ասեմ` ոչ:

Երեկվանից վարչապետը արձակուրդում է եւ իր հայտարարության համաձայն` զբաղվելու է քարոզչությամբ: «Ոչ»-ի շտաբի ղեկավար Ռուբեն Մելիքյանը հարց է բարձրացնում, թե ունե՞ր Ն. Փաշինյանն իրավունք` օգտվելու պետական ուղղաթիռից` քարոզարշավի նպատակով հարավային Սյունիք հասնելու համար: Չե՞ք կարծում, որ, իսկապես, այստեղ օրենքի ոտնահարում կա:

Ամենազբաղված պարետ Ավինյանը Ջոնի Բրջոնիի ծնունդին էր «մասնակցում»

Նախ` ես անձամբ այդ տեղեկատվությանը չեմ տիրապետում, չգիտեմ` ձեր կողմից նշված փաստն առկա է, թե` ոչ: Եվ երկրորդ` դուք լավ գիտեք, որ վարչապետին նաեւ հատուկ պահպանման անհրաժեշտություն կա: Կարծում եմ` նրա բոլոր տեղաշարժերը, այո, հատուկ պահպանության անհրաժեշտություն ունենում են: Այսինքն` ըստ իս, այդտեղ օրենքի որեւէ խախտում չկա:

Կորոնավիրուսի տարածումն աշխարհում գնալով ավելի վտանգավոր մասշտաբների է հասնում: Իրանում նույնիսկ պատգամավոր մահացավ կորոնավիրուսից: Հնարավո՞ր է, որ այս ամենով պայմանավորված` հանրաքվեի անցկացումը չեղարկվի:

Կորոնավիրուսի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա. Աղասի Թավադյան (Տեսանյութ)

Մենք ունենք կորոնավիրուսի մեկ դեպք, որը բացահայտված է, անձը մեկուսացված է, նույնիսկ իր հետ շփված ընտանիքի անդամներն այդ վիրուսով չեն վարակվել: Ուստի` այսօր ՀՀ-ում ունենալ լուրջ մտավախություն եւ դրա համար ինչ-որ գործընթացներ կասեցնել, կարծում եմ` հիմքեր չկան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА