o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՆԴԵՊ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՈՐՈՇԱԿԻ ԷՔՍՏՐԱՊՈԼՅԱՑԻԱՅԻ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

11.03.2020 21:00 ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՆԴԵՊ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՈՐՈՇԱԿԻ ԷՔՍՏՐԱՊՈԼՅԱՑԻԱՅԻ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Արցախի Հանրապետության առաջին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի, ընթացիկ դատավարության, հնարավոր ազատ արձակման, արցախյան ընտրությունների շուրջ ծավալվող գործընթացների շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ հետ:

Արտակարգ իրավիճակը հավիտյան չի կարող երկարացվել. Ռոբերտ Մարգարյան

 

Կյանքին սպառնացող վտանգ չկա

- Նախ անդրադառնանք պարոն Քոչարյանի առողջական վիճակին: Հայտնի է, որ այս պահին պարոն Քոչարյանը գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, ինչպե՞ս է գնահատվում նրա առողջական վիճակը:

- Արյան ճնշման տատանման հետեւանքով ինքնազգացողության վատթարացում էր տեղի ունեցել: Կյանքին սպառնացող վտանգ չկա:

- Պարոն Քոչարյանի առողջական վիճակը եւ հիվանդության տեսակը, որի պատճառով նա հիմա գտնվում է հիվանդանոցում, առաջացել են կալանքի ընթացքո՞ւմ, թե՞ դա նա ուներ մինչ կալանքը:

«Իշխանությանը պետք է թիրախ, որի դեմ պայքարելով` փորձեն իրենց գործերն առաջ տանել» (Տեսանյութ)

- Ես հստակ չեմ կարող ասել, բայց երբեւէ չեմ լսել, որ նա բողոքի առողջական նման խնդրից:

- Պարոն Սողոմոնյան, եթե նախկինում հանրության որոշ շրջանակներում մտածում էին, որ, այսպես ասած, Քոչարյանի գործը գուցե առնչվում է մարտի 1-ի հետ, ապա վերջին շրջանում հանրության մի ստվար զանգվածի համար արդեն իսկ պարզ է դառնում, որ առնվազն մարտի 1-ի հիմնական խնդրի՝ զոհերի եւ այլ տուժածների հետ այս գործը որեւէ կապ չունի: Նման իրավիճակում, Ձեր կարծիքով, ինչո՞ւ է պարոն Քոչարյանը շարունակում մնալ անազատության մեջ:

«Մեր կամքից անկախ, Հայաստանն արդեն ինչ-որ կերպ ներքաշված է այս հակամարտության մեջ»

- Նրա անազատության մեջ մնալու որեւէ իրավական պատճառաբանություն չկա: Սա հակասում է մեր բոլոր օրենքներին, գործի տրամաբանությանը: Բազմիցս նշել ենք, որ այս կալանավորումը, որը տեւում է ավելի քան 14 ամիս, խոշտանգման մի ձեւ է, որը կիրառվում է երկրորդ նախագահի նկատմամբ: Ակնհայտ է, որ կա քաղաքակաան որոշում՝ նրան կալանքի տակ պահելու` շրջանցելով եւ ոտնահարելով օրենքները:

«Ժամանակն է եկել` հավաքվել Ռ. Քոչարյանի առաջարկած «Կոնսենսուս -1» գաղափարի շուրջ»

- ՀՀ երեք եւ Արցախի Հանրապետության մեկ վարչապետներ առաջիկայում հանդես են գալու դատարանում՝ անձնական երաշխավորությամբ նախագահի խափանման միջոցը փոխելու հետ կապված: Ի՞նչ ակնկալիքներ ունեք դրանից, եթե հաշվի առնենք նաեւ հանրային շրջանառության տարաբնույթ լուրերը, որ նախագահ Քոչարյանը շուտով ազատության մեջ է լինելու:

- Լուրերի մասին ոչինչ ասել չեմ կարող, թե որտեղից են հայտնվում:

Վանեցյանի «լռության մեջ թաքնված է մեր ճշմարտությունը»

Ինչ վերաբերում է վարչապետների միջնորդությանը, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել նախկին վարչապետներին, որոնք, իմ կարծիքով, քաղաքական խիզախություն են ցուցաբերում այս պահին: Սա հումանիստական մոտեցում է այս հարցին, եւ նրանց երաշխավորությանը մերժելու որեւէ պատճառ չկա: Կարծում եմ, որ այսպիսի հեղինակավոր մարդկանց միջնորդությունը պետք է որ բավարարվի, թեեւ վերջին շրջանում դատարաններից նման սպասելիքներ չենք ունենում: Բայց այն, որ այս անգամ կարող է արդար որոշում կայացվել, հույսեր կան: Սակայն նախագահ Քոչարյանին միայն պետք է կալանքից ազատել, այլ պետք է անհապաղ դադարեցնել քրեական հետապնդումը:

«Այսօր հրաժարական կտա մեկը, վաղը կգա մյուսը եւ նույն քաղաքականությունը կիրականացնի». Վիկտոր Կատվալյան (տեսանյութ)

 

«Խեղճ ու կրակ Սիլվա են գտել, ում միջոցով փորձում են կոռուպցիոն երանգ տալ»

- Քաղաքական, հասարակական շրջանակներում կա տեսակետ, որ երկրորդ նախագահին չազատելու պատճառներից մեկն էլ այն է, որ ներկայիս իշխանությունները վախենում են Քոչարյանին տեսնել քաղաքականության մեջ: Առավել եւս, որ նա քանիցս հայտարարել է, որ բանտում լինելով էլ է գտնվում քաղաքականության մեջ: Ազատության մեջ հայտնվելու դեպքում, քաղաքականությունում մնալու հայտարարություններն այսօր է՞լ ուժի մեջ են:

«Նախագիծը փաստարկված չէ` առնվազն ժամկետների առումով». Շաքե Իսայան

- Ես չեմ հիշում, որ նախագահ Քոչարյանը երբեւէ փոխած լինի իր որոշումը: Այո, ճիշտ եք, կա վախ, որ նա զբաղվի քաղաքականությամբ: Մյուս կողմից, երեւի մտածում են, թե վրեժխնդիր են լինում ինչ-ինչ անհաջողությունների եւ նույն մարտի 1-ի անհաջող հեղաշրջման համար: Բացի ամեն ինչից, կա եւս մեկ հանգամանք: Եթե նայեք անցած տասը տարիների մամուլը, այդ թվում «Հայկական ժամանակ» օրաթերթը, կտեսնեք, թե ինչպես է նույն Փաշինյանը թերթում, ԱԺ ամբիոնից, տարբեր հարթակներից հետեւողականորեն լուտանքներ թափել նախագահ Քոչարյանի հասցեին: Ինչում ասես, որ չմեղադրեցին՝ միլիարդների թալանի, մարդկանց գնդակահարելու, հոկտեմբերի 27-ի մասնակցության մասին եւ այլն: Ու հիմա պարզվեց, որ ոչ մի լուրջ մեղադրանք չունեն. հակառակ դեպքում հաստատ ուրախությամբ կօգտագործեին: Հիմա եկել է ճշմարտության ժամը, եւ հասկանալի է, որ կա քաղաքական որոշում՝ այդ կեղծիքների ժամանակը ավելացնելու համար: Իսկ հիմա արդեն ասում են, որ նա կոռուպցիոն գործերի հատ կապ չունի, եւ միայն մի խեղճ ու կրակ Սիլվա են գտել, ում միջոցով փորձում են կոռուպցիոն երանգ տալ այս ամենին: Այսինքն` քրեական հետապնդման դադարեցումը իշխանությունների համար նշանակում է սեփական կենսագրության մի ահռելի հատվածի կեղծ լինելու մեջ խոստովանություն: Այս տեսանկյունից շատ բարդ ընտրության առաջ է իշխանությունը, եւ գնում են ակնհայտ ապօրինությունների: Սա շատ բարդ խնդիր է, որ կա՛մ պետք է ներողություն խնդրեն նախագահ Քոչարյանից եւ հանրությունից, կա՛մ այդ հարցը քաղաքական լուծումներ կստանա:

«Տարիուկես անցել է, եւ պետք է լուրջ բաներից խոսել, ոչ թե ծափեր պոկել». Մանասյան

- ՄԻԵԴ բողոքներից այս պահին որեւէ նորություն ունե՞ք:

- Մեկ նորություն, որ ենթադրում եմ կլինի, դա խորհրդատվական կարծիքի պատասխանն է, որն ուղարկվել էր ՍԴ-ի կողմից: Դա գարնանը պետք է ստանանք: Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ի մեր այլ դիմումներին, իսկ դրանք, եթե չեմ սխալվում, տասներկուսն են, դեռ սպասում ենք պատասխաններին, եւ որեւէ կասկած չկա, որ մենք այդ գործերը շահելու ենք:

«ԱՅՍՕՐ ԿԱՆ ԲՏՌ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԹՔԱԾ ՈՒՆԵՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ»

 

Հանրաքվեն կեղծ օրակարգ է

- Որպես քաղաքագետ, հետաքրքիր է Ձեր տեսակետը սպասվող հանրաքվեի մասին: Շատերը պնդում են, որ սա հակասահմանադրական է:

- Իրավաբաններն ասում են, որ հանրաքվեի նախաձեռնումը, դրա ձեւակերպումները եւ դրա կազմակերպումը ապօրինի է: Մյուս կողմից ակնհայտ է, որ հանրաքվեն կեղծ օրակարգ է: Այն բարդագույն ժամանակաշրջանը, որը հիմա ապրում է Հայաստանը եւ այն տարածաշրջանը, որում մենք գտնվում ենք, գնալ այս արհեստական օրակարգով նման գործընթացի, ես համարում եմ քաղաքական կուրություն: Դիտում եմ վարչապետի ուղիղ եթերները, եւ զուգահեռ կարդալով, թե ինչ է կատարվում միջազգային շուկաներում` նավթի գնի, դրամի, ռուբլու, դոլարի, եվրոյի հետ կապված, հասկանում եմ, որ այս իրավիճակում ուղղակի անհամատեղելի գործողություններ են դրսեւորվում մեր իշխանությունների կողմից: Իսկ եթե սրան էլ գումարենք հայտնի վիրուսի տարածումը, տարածաշրջանի լարվածությունը, ռուս-թուրքական խնդիրները, ապա իշխանությունների գործողություններն այդ բոլոր իրողություններին ադեկտվատ չեն: Ինչ վերաբերում է հանրաքվեին, ապա թեեւ խախտումները շատ են, բացի դրանից, դժվար թե, 650 հազար մարդ գնա եւ քվեարկի «Այո»-ին կողմ:

«ՍԻՆ ԵՆ ԱՅՆ ՀՈՒՅՍԵՐԸ, ԹԵ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՊԵՏՔ Է ԳՆԱ ՏՈՒՆ ԵՎ ԶԲԱՂՎԻ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԱՅԼ ԲԱՆՈՎ»

 

«Ունենք աշխարհում նոր առաջնորդ պետություն, որի հետ հարաբերությունները չենք կարողանում կարգավորել»

- Քանի որ անդրադարձաք տարածաշրջանային վիճակին, հիշենք նաեւ, որ ինչպես այս սրացումների, այնպես էլ՝ ՌԴ-ի աշխարհաքաղաքական դերի էական աճի սպասելիքների մասին նախագահ Քոչարյանը հրապարակային կարծիք էր ներկայացրել ամիսներ առաջ: Փաստորեն, արդեն այդ փուլ ենք թեւակոխել: Այս նոր իրավիճակը որքանո՞վ կանդրադառնա տարածաշրջանի եւ մասնավորապես՝ արցախյան հարցի վրա:

- Սա հսկայական ազդեցություն արդեն իսկ ունի տարածաշրջանի վրա: Ըստ էության, առաջին անգամ նորագույն պատմության մեջ ՌԴ-ն ձեռնարկում է գործողություններ, որոնք ուղեկցվում են ռազմական գործողություններով: Եվ, ըստ էության, որեւէ երկիր կամ միջազգային կազմակերպություն չի կարողանում միջամտել այդ գործողություններին: Մենք արդեն մի քանի անգամ ականատես ենք եղել, որ երկու լիդերները հանդիպում են, եւ արդյունքում է որոշվում տարածաշրջանի կոնկրետ երկրի, այս դեպքում՝ Սիրիայի ճակատագիրը: Բայց պետք է նաեւ հասկանալ, որ այդ հանդիպումներին քննարկվում է ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը: Հիմա փաստորեն ստացվում է, որ մենք ունենք աշխարհում նոր առաջնորդ պետություն, որի հետ հարաբերությունները չենք կարողանում կարգավորել: Խոսքը մի երկիր մասին է, որի ղեկավարությունը Հայաստանին մշտապես ճանաչել է որպես ռազմավարական գործընկեր, եւ որի ժողովուրդը հայ ժողովրդին ճանաչել է եւ ճանաչում է որպես լավագույն բարեկամ: Հիմա, ինչն էր խանգարում այս հարաբերությունները բերել նոր մակարդակի` համապատասխան ՌԴ աշխարհաքաղաքական նոր դիրքերին: Պատասխանը շատ ակնհայտ է, ընդամենը դիլետանտիզմը, անձնական ոխը, որովհետեւ նաեւ այդ հանգամանքն է կոնկրետ անդրադառնում միջպետական հարաբերությունների վրա: Ես միշտ խուսափել եմ ասելուց, որ Քոչարյանի հանդեպ վերաբերմունքը որոշակի էքստրապոլյացիայի է ենթարկում հայ-ռուսական հարաբերությունները: Բայց դրա մասին արդեն ասում են ռուսական էքսպերտները եւ իշխանական աղբյուրները:

«Եթե ՍԴ-ն ճանաչեց հակասահմանադրական, մեր բոլոր խոսակցությունները հօդս են ցնդելու»

 

«Երկու առաջնորդներ կան` Արայիկ Հարությունյան եւ Վիտալի Բալասանյան»

- Ձեր նկարագրած այս իրավիճակում փոքրիկ Արցախում նախագահի աթոռի համար պայքարում է շուրջ 14 թեկնածու: Հետաքրքիր է` պարոն Քոչարյանն ունի՞ իր նախընտրելի թեկնածուն. ո՞ւմ է տեսնում Արցախի առաջին նախագահը՝ Արցախի նոր նախագահի դիրքում:

- Տեսեք, քիչ առաջ խոսում էինք, թե ինչպես է ՌԴ-ի դիրքորոշումը ազդում  ողջ տարածաշրջանային իրողությունների վրա: Պարզ օրինակ բերեմ. այն լուրը, համաձայն որի, Սամվել Բաբայանի եւ Մասիս Մայիլյանի մուտքը ՌԴ հինգ տարով արգելվել է, կտրուկ ազդեցություն ունեցավ արցախյան ընտրությունների վրա: Այնտեղ վարկանիշների կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել, բնականաբար՝ ոչ  հօգուտ Մասիս Մայիլյանի: Այսինքն, որքան ես հասկանում եմ, այս մրցավազքում երկու առաջնորդներ կան` Արայիկ Հարությունյանը եւ Վիտալի Բալասանյանը: Նախագահ Քոչարյանի հետ նոր քննարկում չեմ ունեցել այս հարցի շուրջ, ցավոք: Բայց հենց հնարավոր լինի, անպայման պարզելու եմ իր դիրքորոշումը, որպեսզի մեր թիմն էլ համապատասխան գործելաոճ դրսեւորի: Իհարկե, հնարավորինս առանց միջամտելու Արցախի ներպետական, ներքաղաքական հարցերին:

«Փաշինյանը 3 անգամ սխալ թույլ տվեց ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ». Վ. Լեպեխին

- Մասիս Մայիլյանը, համենայնդեպս մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, ընկալվում է, որպես սորոսական թեւի ներկայացուցիչ: Եթե մի պահ ենթադրենք, որ հենց Մայիլյան էլ կարող է ընտրվել նախագահի պաշտոնում, Արցախի առաջ ի՞նչ խնդիրներ կարող են ի հայտ գալ:

- Ես Մասիս Մայիլյանի հետ կապված այդպիսի հնարավորություն, համենայնդեպս ներկա պահին, չեմ տեսնում: Բայց, այնուամենայնիվ, պետք է երկու հարց պարզենք` ի՞նչ նկատի ունենք՝ սորոսական ասելով եւ ի՞նչ հետեւանքների կարող է բերել, եթե այդ բնութագրերով մարդը լինի Արցախի նախագահ: Տեսեք, սորոսական հավաքական անունը դրվում է այն մարդկանց վրա, որոնք երկարատեւ համագործակցության փորձ ունեն արտասահմանյան կոնկրետ հիմնադրամների հետ, որոնցից մեկն էլ Սորոսի «Բաց հասարակության» հիմնադրամներն են: Հայտնի է, որ այդ հիմնադրամները, ի թիվս այլ գաղափարներիքարոզում են նաեւ այնպիսիք, որոնք հարիր չեն տարբեր պետությունների, ժողովուրդների այդ թվում՝ մեր ազգային նկարագրին: Երկրորդ, համարում կա, որ այդ գումարներով սնվող կազմակերպությունները, անհատները որոշակի կախում ունեն արեւմտյան կամ արտասահմանյան կազմակերպություններից եւ որոշակիորեն ուղղորդվում են: Հիմա, եթե այս բնութագրերով մարդիկ հայտնվեն իշխանության ղեկին, առավել եւս՝ Արցախի պես խնդիրեր ունեցող պետության, դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի հետեւանքներ դա կարող է ունենալ: Թե որքանով է Մասիս Մայիլյանը վերոնշյալ բնութագրերին համապատասխանում, եկեք դա թողնենք արցախցիների որոշմանը: Ես ինքս Մասիս Մայիլյանին մեկ անգամ եմ տեսել, նրա գործունեությանը ծանոթ չեմ: Բայց նաեւ հասկանում եմ, որ առանց կրակ, ծուխ չի լինում, որ նման որակումներ օդից չեն լինում: Հուսով եմ, որ Արցախում, այնեւամենայնիվ, չի ընտրվի մարդ, ով կառավարելի կլինի դրսից:

«Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը պետք է փոխվի». Էլինար Վարդանյան

- Վերջում, կխնդրեինք անդրադառնալ նաեւ «Էրեբունի-պլազայում» հնչած հայտնի կրակոցների պատմությանը: Ի վերջո, գոնե Ձեզ համար պարզ դարձա՞վ, թե ո՞վ էր կրակոցներ արձակած տղամարդը եւ ի՞նչ կապ ուներ նախագահ Քոչարյանի գրասենյակի հետ առհասարակ:

- Երբ ինձ պատմեցին դեպքի մասին, ես անմիջապես գնացի այնտեղ: Հասնելով գրասենյակ, երբ ինձ պատմեցին մանրամասները, ես մինագամից ասացի, որ որոշակի ադեկվատության խնդիր ունի այդ մարդը: Որովհետեւ, հավատացեք, նախագահ Քոչարյանի գրասենյակ գալու եւ կրակելու որեւէ անհրաժեշտություն չկա, ինձ եւ իմ գործընկերներին գտնելն էլ որեւէ խնդիր չի առաջացրել երբեք: Հետո արդեն մամուլը տարածեց ոստիկանության տարածած տեղեկատվությունը, ըստ որի, որ նա ցուցմունք է գրել առ այն, որ իրեն «թուղթ ու գիր» են արել եւ ինչ-որ «կոդեր կային», որոնք ինձ մոտ էին, եւ որ նա ուզում էր դրանք վերցնել, որպեսզի այդ «թուղթ ու գիրը քանդի»: Այդքանով, եթե թույլ տաք, ես մեկնաբանությունը ավարտեմ:

«Համոզված եմ` մյուս տարի մենք կապրենք առանց Փաշինյանի» (Տեսանյութ)

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА