o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հնարավոր չէ ՍԴ լիազորությունն ուղղակի արժեզրկել, նսեմացնել կամ փոփոխել». Արա Զոհրաբյան

11.03.2020 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Հնարավոր չէ ՍԴ լիազորությունն ուղղակի արժեզրկել, նսեմացնել կամ փոփոխել». Արա Զոհրաբյան

Քաղաքական-հասարակական գործիչ, «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի ձեւավորած հանրաքվեի բոյկոտի եւ համերաշխության հաստատման շտաբը բաց նամակով դիմել է ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին եւ ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին` հորդորելով անհապաղ եւ հրապարակային հայտարարությամբ հանրությանը ներկայացնել իրենց պաշտոնական կարծիքը 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի անօրինականության մասին: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ զրուցեցինք ՀՀ փաստաբանների պալատի նախագահ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ:

Արտակարգ իրավիճակը հավիտյան չի կարող երկարացվել. Ռոբերտ Մարգարյան

«ԶԵՐԾ ԿՄՆԱՄ ՆՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ ՀԱՅՏՆԵԼՈՒՑ»

Պարոն Զոհրաբյան, Ձեզ ուղղված բաց նամակում մասնավորապես ասված է, որ ապրիլի 5-ի հանրաքվեն հակաօրինական է եւ հակասում է ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածի երկրորդ կետին եւ 169-րդ հոդվածի 2-րդ մասին, ինչպես նաեւ սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին: Որեւէ կերպ արձագանքելո՞ւ եք:

Իմ կարծիքը հրապարակային հայտնել եմ, որպես փաստաբան, որպես քաղաքացի, բայց որպես ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչ, բնականաբար, զերծ կմնամ նման պաշտոնական կարծիք հայտնելուց:

Պահանջում ենք պարոն Մ․Մայիլյանից՝ անմիջապես հետ կանգնել թեկնածությունից. «ԿԱՄՔ»

Այդուհանդերձ, ո՞րն է Ձեր անձնական տեսակետն այս հարցի շուրջ:

Իմ անձնական կարծիքն այն է, որ հանրաքվեի եղանակով սահմանադրության մեկ տողի փոփոխության գործընթացը, որը շրջանցել է Սահմանադրական դատարանի նախնական վերահսկողությանը, օրինական չէ:

«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ, ԱՅՈ՛, ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄ»

Ընտրության օրը քվեախցիկում պետք է լինի պատին փակցված Սահմանադրական դատարանի որոշումը` հանրաքվեի անցկացման վերաբերյալ, ապրիլի 5-ին, ըստ էության, նման որոշում փակցված չի լինելու: Սա ե՞ւս մեկ փաստ է, որ այս գործընթացն անօրինական է:

Պատգամավորների անակնկալը՝ մաեստրո Մարտին Վարդազարյանի տարեդարձի առթիվ (Տեսանյութ)

– «Հանրաքվեի մասին» օրենքի համաձայն, այո՛, պետք է լինի Սահմանադրական դատարանի որոշում: Սահմանադրության փոփոխությունը մինչեւ ընդունելը, պետք է նախապես ներկայկացվի Սահմանադրական դատարանի կարծիքը: Ինձ համար սա անվիճելի փաստ է, որովհետեւ Սահմանադրությունը դրա մասին ուղիղ, հստակ նշում է: Եվ նույնիսկ Հանրաքվեի մասին Սահմանադրական օրենքով կամ այլ օրենքներով, հնարավոր չէ ՍԴ լիազորությունն ուղղակի արժեզրկել, նսեմացնել կամ փոփոխել: Մեկ դեպք կա, որ կարելի է շրջանցել Սահմանադրական դատարանը. եթե նոր Սահմանադրություն ես ընդունում, այդ դեպքում չես դիմում Սահմանադրական դատարան: Իմ բարձրաձայնած միտքն այն է, որ եթե կար ինչ-որ խնդիր լուծելու կարիք, ապա կարելի էր ընդունել նոր Սահմանադրություն եւ օրինական շրջանցել Սահմանադրական դատարանը, այլ ոչ թե այս ճանապարհով գնալ: Ի վերջո, ինչ ուզում եք արեք, լավագույն նպատակի համար անգամ եթե միջոցն օրինական չեղավ, նպատակը դրանով այլասերվում է:

Ով տականքներ ա ման գալիս ՝ մի հատ թող իրա կող ու կուշտը նայի. Մարկոս Հարությունյան

Հանրաքվեի «Ոչ»-ի շտաբը կազմված է փաստաբաններից, իրավաբաններից ու իրավապաշտպաններից: Ինչպե՞ս եք վերաբերվում, որ քաղաքական գործընթացին մասնակից դարձան նրանք:

Այսօր մեր փաստաբաններն ամենուրեք են: Մենք ունենք կասեցված փաստաբաններ, որոնք հիմա ՍԴ դատավոր են, արդարադատության նախարար են, փոխնախարար են, ունենք ինչպես «Ոչ»-ի, այնպես էլ «Այո»-ի շտաբում փաստաբաններ: Փաստաբան լինելն անկախ, ազատ մասնագիտություն է, ով ինչպես ուզում է, իր մասնագիտական դրսեւորումն իրականացնում է: Այս առումով ոչինչ չեմ կարող ասել, մեկը նախընտրում է այս գաղափարը ու գնում է դրա հետեւից, մյուսը` նախընտրում է այլ գաղափար:

Ջավախքն ապակայունացնելն անթույլատրելի է. Վահագն Չախալյան

«ՑԱՆԿԱՑԱԾ ԼԱՎ ՕՐԵՆՔ, ԵԹԵ ՎԱՏ ԿԻՐԱՌՈՂԻ ՁԵՌՔՈՒՄ ՀԱՅՏՆՎԻ, ԿԴԱՌՆԱ ՉԱՐԻՔ»

ԱԺ-ում ամենաբուռն կերպով քննարկվեց ապօրինի գույքի բռնագանձման օրինագիծը: Կա պնդում, որ այն կարող է հանգեցնել կապիտալի վերաբաշխման, կուլակաթափության: Ի՞նչ կասեք այս մասին:

Այդ նախագծի հետ կապված` իմ վերջնական կարծիքը դեռ չեմ կարող ասել, որովհետեւ  չեմ հասցրել ուսումնասիրել: Բայց այդպիսի օրենք ընդունելու դեպքում` պետք է հաշվի առնել կարեւոր սկզբունքներ եւ պահպանել դրանք, որպեսզի մարդկանց սեփականության իրավունքը չոտնահարվի: Սա աստիճանաբար կարող է ինչպես դառնալ բարիք պետության համար, այնպես էլ չարիք, ինչի զոհը կդառնան քաղաքացիներ, որոնք իրենց գույքը ապօրինի եղանակով ձեռք չեն բերել, բայց չմոռանանք նաեւ գույքի ձեռքբերման մասին գործող մեխանիզմները: Այսինքն` քաղաքացիները կարող են նաեւ չունենալ ապացույցներ` իրենց գույքի ձեռքբերման հարցում` ժամանակին դրանք պահպանված չլինելու պատճառով: Եթե հիշում եք, նախկինում էլ պայմանագիր էին կնքում, գումարը քիչ էին նշում, այլ անձանց անուններով էին ձեւակերպում: Այս առումով` եթե, իհարկե, պետական պաշտոնատար անձի մասին է խոսքը, որը պետությունից յուրացված գումարներով է այն ձեռք բերել, բնականաբար, պետք է այդ անձից գույքը վերցվի եւ պետականացվի: Սակայն մեր մտահոգությունը, որպես փաստաբան, այն է, որ դրա արդյունքում չխախտվեն այլ անձանց իրավունքները:

Փաստաբանների պալատի նախագահը դիմել է պարետին

Վտանգներ տեսնո՞ւմ եք ատելության խոսքը, բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, այն արդարացնելը կամ քարոզելը քրեականացնող օրինագծի վերաբերյալ, որի քննարկումը խորհրդարանում պակաս աղմկոտ չէր:

Ցանկացած լավ օրենք, եթե վատ կիրառողի ձեռքում հայտնվի, կդառնա չարիք: Այս առումով` բնականաբար, խնդիրը ոչ միայն օրենքի գոյությունն է, այլ նաեւ օրենքի կիրառությունը: Այս պահին չեմ կարող այդ մասով այլ կարծիք հայտնել: Այդ նախագիծը պետք է խորքային ուսումնասիրել: Մենք, մեր փաստաբանության ոլորտի խնդիրների մեջ թաղված, դեռ չենք հասցրել կողմնակի այդ հարցերով զբաղվել: Բոլոր դեպքերում, իմ նախնական մտահոգությունը` կոնկրետ այդ նախագծի մասով, այն է, որ կարող է օգտագործվել, օրինակ, իշխանության համար անցանկալի մարդկանց կամ խմբերի նկատմամբ: Սա է խնդրահարույց:

«Վաղը եթե մարդկանց դժգոհությունները հասնի կրիտիկական սահմանի, հետո չընկնեք մեղավորներ փնտրեք»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА