o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հանրաքվեի եղանակով Սահմանադրության մեկ տողի փոփոխության գործընթացն օրինական չէ»

11.03.2020 15:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Հանրաքվեի եղանակով Սահմանադրության մեկ տողի փոփոխության գործընթացն օրինական չէ»

Քաղաքական-հասարակական գործիչ, «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի ձեւավորած հանրաքվեի բոյկոտի եւ համերաշխության հաստատման շտաբը բաց նամակով դիմել է ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին եւ ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին` հորդորելով անհապաղ եւ հրապարակային հայտարարությամբ հանրությանը ներկայացնել իրենց պաշտոնական կարծիքը 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի անօրինականության մասին: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ:

​​​​​​​«Իմ քայլը» խմբակցությունը հերթական հակասահմանադրական քայլն է կատարել. Ռոբերտ Մարգարյան

– Պարոն Զոհրաբյան, Ձեզ ուղղված բաց նամակում մասնավորապես ասված է, որ ապրիլի 5-ի հանրաքվեն հակաօրինական է եւ հակասում է ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածի երկրորդ կետին եւ 169-րդ հոդվածի 2-րդ մասին, ինչպես նաեւ սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին: Որեւէ կերպ արձագանքելո՞ւ եք:

– Իմ կարծիքը հրապարակային հայտնել եմ, որպես փաստաբան, որպես քաղաքացի, բայց որպես ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչ, բնականաբար, զերծ կմնամ նման պաշտոնական կարծիք հայտնելուց:

– Այդուհանդերձ, ո՞րն է Ձեր անձնական տեսակետն այս հարցի շուրջ:

– Իմ անձնական կարծիքն այն է, որ հանրաքվեի եղանակով սահմանադրության մեկ տողի փոփոխության գործընթացը, որը շրջանցել է Սահմանադրական դատարանի նախնական վերահսկողությանը, օրինական չէ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА