o C     07. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Վերակենդանացման հույս գրեթե չկա, մնում է անջատել ապարատը»

11.03.2020 23:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Վերակենդանացման հույս գրեթե չկա, մնում է անջատել ապարատը»

Շոուբիզնեսյան վերջին զարգացումների շուրջ «Իրավունքը» զրուցեց ArmBody Production-ի ղեկավար եւ գլխավոր պրոդյուսեր, «Լավագույններից լավագույնը» երաժշտական մրցույթի հեղինակ ԱՐՄԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ (Բոդի) հետ:

Ստյոպիկ Սաֆարյանը մասնակցում է բազմոց շահելու մրցույթին (սքրինշոթ)

- Արման, ժամանակին ասում էիք, թե շոու-բիզնեսը կոմայի մեջ է: Հիմա ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը: Նոր Հայաստանում շոու-բիզնեսն արթնացա՞վ կոմայից:

- Ցավոք սրտի, դեռ կոմաի մեջ է եւ գնալով ավելի է բարդանում վիճակը, արդեն վերակենդանալու, արթնանալու հույս գրեթե չկա, մնում է անջատել ապարատը: Այո, անգամ նոր Հայաստանում նա մնում է կոմայի մեջ, ավելին՝ նոր Հայաստանում նա կմահանա, որովհետեւ, իսկապես, հույս չկա արթնանալու: Համարեք, որ կատակ էր:

Ո՞վ է արտակարգ իրավիճակների նախարարության նոր գլխավոր քարտուղարը

- Հիմա կարծես շոու-բիզնեսի հին ու հայտնի դեմքերն ավելի շատ քաղաքական ստատուսներ գրելով, քաղաքական հարցազրույցներ տալով են զբաղված, քան ստեղծագործելով: Ո՞ւմ են թողել շոու-բիզնեսյան դաշտը:

Իսկ պատվիրատուն արդեն հնչեցրել էր գլխավոր ուղենիշային հրահանգը. ամեն գնով ԱՋԱԿՑԵԼ ԹՈԻՐՔԻԱՅԻՆ․ Արթուր Ղազինյան

- Այօր շատ շատերը չեն զբաղվում իրենց մասնագիտությունով, զգալի մասն իր մասնագիտությունը թողած՝ այլ գործունեություն է ծավալում, որ կարողանա գումար աշխատել: Այս ամենը հաշվի առնելով՝ մտածում եմ, որ շոու-բիզնեսի ներկայացուցիչները, եթե այսօր զբաղվում են քաղաքականությամբ, միգուցը այն հենց իսկզբանե իրենց մասնագիտությունն է եղել ու հիմա հնարավորություն ունեն իրենց մասնագիտությունով աշխատելու: Բայց լավ կլիներ, որ ամեն մեկը զբաղվեր իր սիրած գործով, իր մասնագիտությամբ, երգիչը երգի, դերասանը մնա իր տեղում եւ  այսպես շարունակ, որ բոլոր արվեստի ճուղերը զարգանան, որ շոու- բիզնես ասվածը արդարացվի, որ համերգներ լինեն, լեփ-լեցուն դահլիճներով թատրոներ, իսկ քաղաքական գործիչներն իրենց գործը անեն եւ մեկը մյուսին չխանգարեն: Բոլորի աշխատանքը, մասնագիտությունը հարգում, գնահատում եմ, բայց ոչ շոու-բիզնեսը պետք է մտնի քաղաքականություն, ոչ էլ քաղաքականությունը շոու-բիզնես:

Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի հայցն ընդդեմ պատգամավոր Արման Բաբաջանյանի լրատվամիջոցի

- Ինչո՞ւ չկան շատ համերգներ, պահանջարկ չկա՞, թե՞ լավ կազմակերպիչ:

- Հայաստանում չկան շատ համերգներ, որովհետեւ, կարծես, ցանկություն չկա անելու: Միշտ պահանջարկ կա որակյալ համերգների, միջոցառումների, ուղղակի պետք է կազմակերպել: Բայց մենք այդ բացը կլրացնենք: Մենք շատ ծրագրեր ունենք, բայց հաշվի առնելով կորոնավիրուսի փաստը՝ դադարեցրել ենք, երբ ամեն բան կլինի անցյալում, կմեկնարկենք մեր միջոցառումների շարքը: Միայն ասեմ, որ այդ թվում է բարեգործական համերգային ծրագրեր զորամասերում, ծերանոցներում եւ մանկատներում, ինչպես նաեւ կլինի բոլորիս հայտնի արդեն «Լավագույններից Լավագույնը» երաժշտական մեր հեղինակային նախագիծը, որն իր ձեւաչափով երգի մրցույթ է:

​​​​​​​Հայ զինվորի «սապոգի» կրունկը հազար արմանբաբաջանյանների  գլխից շատ ավելի թանկ է. Նիկողոսյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА