o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե անհրաժեշտություն ծագի ընդհատելու քարոզարշավը, կընդհատենք. Փաշինյան

12.03.2020 12:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Եթե անհրաժեշտություն ծագի ընդհատելու քարոզարշավը, կընդհատենք. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը նշում է, որ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավն այս պահին շարունակվում է, քանի որ այն ընդհատելու անհրաժեշտություն չկա, եթե կորոնավիրուսով պայմանավորված լինի անհրաժեշտություն, կընդհատեն: Փաշինյանն այս մասին ասաց Ջերմուկում լրագրողների հետ զրույցում:

Աղջիկներ եւ տղաներ, միացեք հանրային պահանջին՝ Նիկոլ Փաշինյանից անձամբ հստակ պարզաբանումներ ստանալու նպատակով. Արմեն Աշոտյան

«Եթե կորոնավիրուսով վարակվածների թիվը մեծ լինի, կառավարությունը դրա մասին կհայտարարի առաջինը: Այս պահին ինչ խնդիր կա, ես երեկ երեկոյան ներկայացրել եմ»,-վստահեցրեց Փաշինյանը ու նշեց՝ եթե լինի ավելի մեծ ռիսկ, այդ մասին կհայտարարվի:

Հարցին, թե քարոզարշավը շարունակվելու է, նա ասաց՝ ինչպես տեսնում եք, շարունակվում է: «Եթե անհրաժեշտություն ծագի ընդհատելու, կընդհատենք: Քանի դեռ չենք ընդհատել, ուրեմն նման անհրաժեշտություն չկա»,-ասաց Փաշինյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА