o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տո այ դուրսպրծուկներ, վզակոթներիդ ուտելու եք, այ անինքնասեր, հետո էլ ասում են պատիվ ունեն. Նիկոլ Փաշինյանը Վայքում

12.03.2020 15:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Տո այ դուրսպրծուկներ, վզակոթներիդ ուտելու եք, այ անինքնասեր, հետո էլ ասում են պատիվ ունեն. Նիկոլ Փաշինյանը Վայքում

Այսօր կան մարդիկ, որոնց մենք հեղափոխությունից հետո բերել ու պաշտոններ ենք տվել, վստահություն ենք տվել, սակայն նրանց էլ է դուր եկել օտարերկրյա կոշիկների համը: Վայքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ նախորդ իշխանություններին մեղադրելով սրա-նրա կոշիկները լիզելու մեջ:

Նիկոլ Փաշինյանն այսուհետ պարետատան նիստերից հետո առցանց բրիֆինգ կանի

«Երկրի բարձրագույն պաշտոնյաները, ովքեր գտնվում են վարչապետի ուղիղ հրամանատարության ներքո, վարչապետի թիկունքում ստեղ-ընդեղ օտարերկրացիների կոշիկներն են լիզել ու այդ լիզելու համար է, որ վզակոթներին տվել եմ ու հանել գործից, ճիշտ եմ արել: Հիմա էլ եկել են քաղաքական գործիչ են խաղում:

Տո այ դուրսպրծուկներ, վզակոթներիդ ուտելու եք: Ոնց սկսել եք Սերժերի հետ ըտենց էլ ավարտելու եք»:

Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում մեկ տեր կա ու այդ տերը ՀՀ հպարտ քաղաքացին է. «Օտար երկրների հյուրանոցներում, օտար երկրների իշխանությունների դռների տակ ավելի շատ են քնում, քան՝ իրենց տներում:

Անինքնասեր, անողնաշար:

Մի հատ էլ գալիս ու ասում են, որ պատիվ ունեն:

Դուք պատիվ չունեք, այն ծախել եք օտարներին:

Դուք Հայաստանում տեղ, կողմնակից չեք ունենալու, բայց Հայաստանից չեք փախնելու, հատիկ առ հատիկ պատասխան եք տալու»:

Փաշինյանը նշեց, որ պետք չէ այդ մարդկանց վիրավորել, պետք է թողնել, որ նրանք տապակվեն օտար երկրներից ներմուծված յուղի մեջ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА