o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հարցրեք չար լեզուներից». Ի՞նչ է քննարկել Փաշինյանը ՀՅԴ-ի հետ. կուլիսներում լուրջ քննարկումներ են ընթանում. «Հրապարակ»

13.03.2020 10:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հարցրեք չար լեզուներից». Ի՞նչ է քննարկել Փաշինյանը ՀՅԴ-ի հետ. կուլիսներում լուրջ քննարկումներ են ընթանում. «Հրապարակ»

«Ղարաբաղյան խնդիրը դամոկլյան սրի նման կախված է հանրաքվեի «աժիոտաժով» զբաղված իշխանությունների գլխին՝ կուլիսներում ընթանում են բավականին լուրջ քննարկումներ. Սերժ Սարգսյանից անմիջապես հետո Բրյուսել մեկնեց Նիկոլ Փաշինյանը, սպասվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի այցը: Ներհայաստանյան հանդիպումների մեջ է Դաշնակցությունը, իսկ մինչ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը, ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են նաեւ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ` հասկանալու, թե ինչ է կատարվում ղարաբաղյան բանակցություններում: ՀՅԴ-ականները սակավախոս են այդ հանդիպումների բուն նպատակների մասին: Փաշինյանի հետ հանդիպումից հետո մի տեսակ պասիվ վիճակ է ՀՅԴ-ում, հարցրինք ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։ «Թույլ տվեք չհամաձայնել՝ ուսանողները բավականին ակտիվ են, մասնակցում են քննարկումներին։

Երեկոյան ժամերին տրանսպորտը լուրջ խնդիր է. Հարցախույզ Երևանի փողոցներում

Ինչ վերաբերում է հանրաքվեին՝ ակտիվ ենք լինելու, հանդես ենք գալու հայտարարություններով առ այն, որ հանրաքվեն կեղծ օրակարգ է»: Փաշինյանի հետ հանդիպման նախաձեռնությունն ո՞ւմն էր։ «Համահայկական հարցերում կար երկուստեք հետաքրքրություն»: Ասում են՝ տեսակետ կա, որ առաջիկայում զարգացումներ կլինեն Ղարաբաղում, նման հարց շոշափվե՞ց այդ հանդիպմանը։ «Փակ հանդիպում էր։ Ավելին, քան ասվել է, կարիք չեմ տեսնում»: Չար լեզուներն ասում են՝ հենց դա եք քննարկել։ «Հարցրեք չար լեզուներից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА