o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2008 թվականից մինչև 2018 թվականները ինչո՞ւ Հայաստանում չի եղել էպիդեմիոլիգիական վիճակի այսպիսի սրացում, ինչպես հիմա. Նատալի Սաղիյան

13.03.2020 12:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
2008 թվականից մինչև 2018 թվականները ինչո՞ւ Հայաստանում չի եղել էպիդեմիոլիգիական վիճակի այսպիսի սրացում, ինչպես հիմա. Նատալի Սաղիյան

Ոչ տիպիկ թոքաբորբ, թռչնի գրիպ, խոզի գրիպ, պոլիոմիելիտ, էբոլա՝ սա վերջին տասնամյակում մարդկությանը սպառնացած ամենասարսափելի վարակների ցանկն է: Որոշ մասնագետներ այսօր ասում են, որ կորոնավիրուսը կհամալրի այդ ցանկը:

Ինչո՞ւ է լռում պարետատունը չգործող միջմարզային տրանսպորտի մասին

Հիմա ես այս կապակցությամբ մեկ հարց ունեմ՝ բա 2008 թվականից մինչև 2018 թվականները ինչո՞ւ Հայաստանում չի եղել էպիդեմիոլիգիական վիճակի այսպիսի սրացում, ինչպես հիմա: Թվարկած վարակները շատ ավելի մեծ թվով մարդկանց կյանքեր են տարել և շատ ավելի լայնորեն տարածված են եղել, քան կորոնավիրուսը, սակայն Հայաստանում չի եղել ոչ խուճապ, ոչ էլ պարենային կոլապս, որի վտանգն այսօր առավել քան իրական է: Իրականում, պատճառը պարզ է: Հայաստանը ունեցել է իշխանություն, որը գործում էր առանց վարանելու, կատարում էր իր պարտականությունները և երբեք չէր փորձում վարակի վտանգը օգտագործել քաղաքական դիվիդենդներ կորզելու համար: Որքան էլ ոչ իդեալական լիներ Սերժ Սարգսյանի իշխանությունը, անհերքելի է, որ այն պահերին, երբ աշխարհում մոլեգնում էին զանազան վտանգավոր պանդեմիաներ, Հայաստանի քաղաքացիները իրենց ապահով էին զգում:

Անհնար է պատկերացնել, որ նախկինում նման լուրջ էպիդեմիոլոգիական իրավիճակում իշխանությունը քարոզարշավ կազմակերպեր: Այսօր պատկերը տրամագծորեն հակառակն է: Հպարտ քաղաքացիները տագնապ են զգում, քանի որ այլևս չեն վստահում երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձնավորությանը: Վերջինը իշխանության երկու տարիների ընթացքում բազմիցս ապացուցել է, որ մեր հայրենիքի անվտանգության հարցը իր համար ստորադասվում է սեփական շահերին: Այո, միգուցե նախորդ իշխանությունը թույլ է տվել բազմաթիվ բացթողումներ, օրինակ սոցիալական խնդիրների համակարգային լուծման առումով, սակայն Հայաստանի անվտանգության հարցում մենք միշտ վստահ ենք եղել, որ իշխանությունը կանի ամեն ինչ, որպեսզի ապահովի քաղաքացիների անվտանգությունը: Հետևությունները թողնում եմ ձեզ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА