o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եկեղեցու դիմաց ծեծի է ենթարկել, կացնով հարվածել և կտրել ականջը

15.03.2020 19:00 ՔՐԵԱԿԱՆ
Եկեղեցու դիմաց ծեծի է ենթարկել, կացնով հարվածել և կտրել ականջը

2020 թվականի մարտի 11-ին Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչը Ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում,  իրենց գյուղի տարածքում անտառապահ աշխատողը գյուղի վերջնամասում գտնվող եկեղեցու դիմաց ծեծի է ենթարկել իրեն, կացնով հարվածել և կտրել է իր ականջը:

Երեւանի Բաղյան փողոցի 30-ամյա մի բնակիչ կտրել է երակներն ու սպառնացել նետվել պատշգամբից
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով:

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020 թվականի մարտի 11-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, տուժողը, գտնվելով նույն գյուղի եկեղեցու մոտ, դիտողություն է արել եկեղեցու բակում գտնվող՝ հայհոյանքներ և վիրավորական արտահայտություններ հնչեցնող անտառապահին: Վերջինս դիտողությունն ընդունել է ագրեսիվ, հայհոյել և հրելով գետնին է գցել տուժողին: Այնուհետև, երբ վերջինս բարձրացել է, անտառապահը կացնով հարվածել է նրա աջ ականջին՝ կտրելով այն:

Միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА