o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քեֆ անողին քեֆ չի պակսիլ

13.03.2020 14:29 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Քեֆ անողին քեֆ չի պակսիլ

Ինչպես ավելի վաղ տեղեկացանք, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը մեկնել է արձակուրդ: Iravunk.com-ը արդեն գրեց, որ Մարությանն ամենայն հավանականությամբ արձակուրդ է մեկնել «ԱՅՈ»-ի քարոզարշավին մասնակցելու նպատակով, սակայն օգտակարն ու հաճելին երբեք իրար չեն խանգարում: Մեր աղբյուրը հայտնում է, որ երեկ երեկոյան Մարությանն իր ընտանիքի հետ միասին ժամանակ է անցկացրել մայրաքաղաքի թանկարժեք ռեստորաններից մեկում, ծախսելով բավականին մեծ գումարներ:

ԵՊՀ ռեկտորը պաշտպանում է ոչ թե ուսանողին այլ նախարարին. Գեվորգ Գլուլումյան

Մեր աղբյուրը նաև հայտնում է, որ կորոնավիրուսը հիանալի առիթ էր Մարությանի համար քարոզարշավին չմասնակցելու և արտերկրում իր հանգիստը վայելելու համար: Մեր աղբյուրը նաև հայտնում է այն մասին, որ Մարությանը շատ է սիրում օգտվել թանկարժեք ռեստորաններից, մսխելով մեծ գումարներ, և սա առաջին դեպքը չէ, երբ նոր Հայաստանում «համեստ» իշխանավորները ռեստորանայրին շռայլություններ են իրենց թույլ տալիս: 

Հ. Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА