o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նաիրա Զոհրաբյանն արձագանքել է հանրաքվեն ի պաշտոնե անօրինական ճանաչելու հորդորին

13.03.2020 17:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Նաիրա Զոհրաբյանն արձագանքել է հանրաքվեն ի պաշտոնե անօրինական ճանաչելու հորդորին

Քաղաքական-հասարակական գործիչ, «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի ձեւավորած հանրաքվեի բոյկոտի եւ համերաշխության հաստատման շտաբը բաց նամակով դիմել էր ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին եւ ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին` հորդորելով անհապաղ եւ հրապարակային հայտարարությամբ հանրությանը ներկայացնել իրենց պաշտոնական կարծիքը` 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի անօրինականության մասին: Բաց նամակին արձագանքել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ:

Գործող մեծամասնության հետ գնալ կառավարությունում աշխատելու` աբսուրդի ժանրից է. Էդմոն Մարուքյան

«Որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` ես չեմ կարող հանձնաժողովի հավաքական կարծիքը ներկայացնել ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեի վերաբերյալ, քանզի հանձնաժողովում երեք տարբեր քաղաքական ուժերի պատգամավորներ են, ովքեր ունենք տարբեր դիրոքորոշումներ վերոնշյալ խնդրի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է իմ՝ որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի դիրքորոշմանը, մենք այն հայտնել են մշտապես եւ հրապարակային, խոսելով հանրաքվեի դրվելիք հարցի իրավական խախտումների, ինչպես նաեւ՝ միջազգային մասնագիտական փորձաքննության անհրաժեշտության մասին։ Կարծում եմ, տեղյակ եք, որ մեր կուսակցությունը կայացրել է քաղաքական որոշում՝ չմասնակցել սահմանդրական հանրաքվեին, սակայն դա բնավ չի նշանակում, որ մենք չենք հետեւում եւ չենք հետեւելու գործընթացի ընթացքին», - ասված է Ն. Զոհրաբյանի պատասխան նամակում:

Մեր պայքարը շարունակվում է, մեկ կամքն անկոտրում է. Արթուր Ալեքսանյանն ազատության մեջ է

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА