o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե պատկան չինովնիկները մի փոքր քթածակ ունենային, չէինք հայտնվի կորոնավիրուսի համաճարակի առաջ

13.03.2020 20:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Եթե պատկան չինովնիկները մի փոքր քթածակ ունենային, չէինք հայտնվի կորոնավիրուսի համաճարակի առաջ

Այսօր ՀՀ Առողջապահության նախարարությունը պաշտոնապես տեղեկացրեց, որ ժամը 14։00-ի դրությամբ կորոնավիրուսի հետ կապված ստուգվել է 292 անձ, որոնցից 8-ի մոտ դրական արդյունք է արձանագրվեծ (2-ը՝ այսօր): Նախարարությունը միաժամանակ փաստում է, որ վերջին 4 դեպքը փոխկապակցված է Իտալիայից եկած Էջմիածնիցու հետ։

«Ձորակ» հոգեկան առողջության խնամքի կենտրոնում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել

Այսպիսով, բացառապես պաշտոնական տվյալներից ելնելով կարող ենք ֆիքսել հետեւյալը․ եթե մեր պատկան մարմինները պատշաճ սահմանային հսկողություն սահմանեին, ժամանակին դրսից եկածներին տեղափոխեին կարանտին, այս պահին կունենայինք կորոնավիրուսի ընդամենը 1 դեպք։ Ընդ որում, այդ դեպքը եւս սահմանային ոչ պատշաճ վերահսկողության արդյունք է։ Իսկ ավելի պարզ ասած, եթե հայաստանյան պատկան չինովնիկները մի փոքր քթածակ ունենային, այս պահին կանգնած չէինք լինի կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքի առաջ։

Ս․Աբրամյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА