o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քաղաքապետ Հայկոն կորոնավիրուսային կարանտինո՞ւմ է

13.03.2020 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Քաղաքապետ Հայկոն կորոնավիրուսային կարանտինո՞ւմ է

Վերջին օրերն կարծես թե բոլորը քաղաքապետ Հայկոյին են որոնում, սակայն նրանից այդպես էլ խոր ու խաբար չկա։ Այսպես՝ նախ Դավիթ Խաժակյանը հայտարարեց, թե Հայկոն սովորականի պես էլի Չեխիայում է՝ սորոսական աներ-հայրիկի մոտ։ Քաղաքապետարանից շտապեցին հերքել, բայց նաեւ գերակտիվացան լուրերը, որ Հայկոն, եթե անգամ Հայաստանում է, քաղաքապետարանում գրեթե չի երեւում։ Ու դրա «պեչատը» կարելի է համարել «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանի գրառումը. «Հիշում եք արդյո՞ք, որ էսպիսի մի չինովնիկ էլ ունենք, եթե բան չի փոխվել՝ վերջինս քաղաքապետ է, ով ի պաշտոնե ունի պատվիրակված լիազորություններ, օրինակ նախակրթարաններ, դպրոցներ, երաժշտական դպրոցներ․․․ Ասում են՝ վերջինս զուտ սեփական անձի հանդեպ մեծ պաշտամունք և պաշտպանական ռեակցիա ունենալով գտնվում է արձակուրդում, մեկուսացել է արտաքին աշխարհից ու տանից դուրս չի գալիս։ Եսասեր եսասեր, լավ էսքան եսասեր։ Պրն․ քաղաքապետ ջան, պրն․ Մարության ջան, ուզում եմ հիշեցնել, որ Դուք դեռ քաղաքապետ եք, մայրաքաղաքի քաղաքապետ։ Գուցե՞, վերջապես, քաղաքացու մասին մտածեք, մի կողմ դնելով անձի պաշտամունքը, դուրս գաք տանից՝ հասկանանք՝ քաղաքն ինչպե՞ս է պաշտվանվելու, ի՞նչ միջոցառումներ պետք է իրականացվեն, ի՞նչ անելիքներ կան․․․ Կոմպետենտ չլինելն էլ չափ ու սահման ունի»։

Էրդողանը կորոնավիրուսային ճգնաժամը քննարկել է Ղազախստանի, Պակիստանի և Թունիսի ղեկավարների հետ

Կարճ ասած, Հայկոն կարծես «անհայտ զինվորի» կարգավիճակում է․ ողջ երկիրը կորոնավիրուսացավով է տառապում, դպրոց-մանկապարտեզներ են փակում, եւ այս պատասխանատու պահին Երեւանի քաղաքապետից լուր անգամ չկա։ Այն դեպքում, երբ գոնե մայրաքաղաքապատկան դպրոց-մանկապարտեզների վերահսկողությունը հենց նրա գործն է։ Էլ չասած, որ մինչ այս էլ Նիկոլը ջանասիրաբար «Այո» էր քարոզում, իսկ Հայկոյի հիմնական պարտականություններից մեկն էլ նման իրավիճակներում մայրաքաղաքային քարոզչությունն առաջ տանելը։

Եվ ահա, այս ֆոնին սկսել են տարածվել համառ լուրեր, թե Հայկոն կորոնավիրուի հետ կապված կարանտինի մեջ է․ Խաժակյանի ասածի պես՝ գնացել է Չեխիա, վարակվել, ու հիմա փակված է։ Իհարկե, այս լուրերը դեռ ստուգման կարիք ունեն։ Սակայն մեկ բան հաստատ է․ եթե այս գերպատասխանատու պահին Հայկոն մեյդանում չէ, նշանակում է, որ հաստատ մի բան պատահել է։

Ս․Աբրամյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА