o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անմեղ «մեղավորը» մոտ չորս տարի կալա՞նք է կրում. Նոր մանրամասներ լեզվաբանի ամուսնու գործով

13.03.2020 18:43 ՔՐԵԱԿԱՆ
Անմեղ «մեղավորը» մոտ չորս տարի կալա՞նք է կրում. Նոր մանրամասներ լեզվաբանի ամուսնու գործով

Օրերս «Իրավունք» թերթի խմբագրություն էր դիմել 2016 թվականի հունիսի 4-ին Նուբարաշենի խճուղում լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով ամբաստանյալներից մեկի՝ Յուրի Հակոբյանի մայրը՝ Նարինե Գեւորգյանը եւ ներկայացնում մանրամասներ նախաքննական եւ դատական գործընթացից, հատկապես իր որդու մասով:

Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու գործով տուժող Ա.Մ-ի բարեկամուհին բաց նամակով դիմել է պատասխանատու այրերին

Հիշեցնենք, որ 2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց մի խումբ անձինք, ըստ նախնական տվյալների,  վիճաբանել են 58-ամյա Եղիշե Խաչատրյանի հետ երթեւեկության կանոնները խախտելու համար դիտողության անելու կապակցությամբ, ապա 75-ամյա մոր ներկայությամբ հայհոյել ու քաշքշել, այնուհետ ծեծկռտուքի արդյունքում բազմաթիվ հարվածներ հասցնելով Եղիշե Խաչատրյանին հասցրել են հարվածներ կենսական կարեւոր օրգանի՝ գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում։ Ստացած մարմնական վնասվածքներից Ե. Խաչատրյանը տեղում մահացել է։ Ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետի հատկանիշներով, ինչպես նաև ՔՕ-ի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով: 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետ իրենից ներկայացնում է. մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով, խուլիգանական դրդումներով: Այսինք վերոնշյալ հոդվածները ենթադրում են ցմահ ազատազրկում:

Դատախազությունը բողոքարկել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի կալանավորումը մերժելու մասին որոշումը

Ներկայացնում ենք ամբաստանյալ Յուրի Հակոբյանի մոր հետ մեր զրույցը:

«Ես Նարինե Գեւորգյանն եմ, բնակվում եմ Էրեբունի վարչական շրջանում, ունեմ մեկ որդի 1993 թվականին ծնված Յուրի Հակոբյանը: Նա ծառայել է հայոց բանակում, սովորում էր Ագրարային համալսարանի 5-րդ կուրսում: Նշանված էր եւ 2016 թվականի օգոստոսի 18-ին պետք է տեղի ունենար նրա պսակադրությունը: 2016 թվականի հունիսի 4-ին, այդ չարաբաստիկ օրը, տղաս իր դասընկեր Ռաֆայելի հետ պայմանավորվում են, որ պետք է գնան իրենց մյուս դասընկեր՝ Արտաշեսի հորեղբոր օբյեկտը «Լիդո» ռեստորան, որը գտնվում է Էրեբունի վարչական շրջանում: Գնում են այնտեղ որպեսզի զրուցեն, զբաղվեն պսակադրության հետ կապված հարցերով: Ռեստորանում են լինում Արտաշեսը, նրա ընկերը՝ Արարատը (Արիկը) եւ նրա ընկերուհին՝ Մայրամիկը: Սկսում են զրուցել, որից հետո որոշում են Մայրամիկին տուն տանեն Արտաշն ու Արիկը (Արարատը) եւ նորից հետ գան ռեստորան: Եվ քանի որ միայն տղայիս մեքենան է լինում այնտեղ, Արիկն ու Արտաշը որոշում են նրա մեքենայով Մայրամիկին տուն տանեն ու հետ գան ռեստորան: Երեքով դուրս են գալիս ու գնում, իսկ իմ տղան ու Ռաֆայելը մնում են ռեստորանում շարունակելով հարսանիքի հետ կապված խոսակցությունը: Այդ ընթացքում Ռաֆայելը որոշում է դուրս գալ եւ ծխախոտ գնել, իսկ Յուրին մնում է մենակ ռեստորանի աշխատողների հետ, որից մի 10-15 րոպե անց Ռաֆոն՝ իրենց դասընկիեր Գեւորգի հետ գալիս են ռեստորան Յուրիին վերցնում են եւ Գեւորգի մեքենայով գնում են դեպի Էրեբունի հիվանդանոց չհասած Վիվարոյի գրասենյակի մոտ, որտեղ խոսակցություն է եղել: Քանի որ Աարաշն ու Արիկը ուշանում են, Յուրին զանգում է Արտաշին, որպեսզի տեղեկացնի, որ իրենք այլեւս ռեստորանում չեն այլ Վիվարոյի մոտ են, սակայն Արտաշի հեռախոսը անջատված է լինում: Հետո նա զանգում է Արիկին, ով վերցնում է հեռախոսը եւ անջատում: Վիվարոյի գրասենյակում պատահաբար հանդիպում է իր բանակային ընկերներից մեկին եւ խնդրում, որ իր հեռախոսը դնի լիցքավորման: Այս ամենը կա վիդեոտարբերակով, որը մեզ են տրամադրել հենց այդ Վիվարոյի աշխատակիցները: Այնտեղ ֆիքսված է, որ Վիվարոյի մոտ կանգնած են 10-15 հոգի երիտասարդ տղաներ, որոնք ինչ որ բանից են զրուցում իրար հետ: Այդ ընթացքում Յուրին կրկին զանգահարում է եւ Արիկին եւ Արտաշին, բայց երկուսի համարներն էլ անջատված է լինում: Տղաս կես գիշերն անց նոր տուն է գալիս, իսկ առավոտյան Ռաֆոյի հետ գնում է Արտաշենց տուն որպեսզի մեքենան վերցնի, սակայն Արտաշենց բակի ետնամասում տեսնում են մեքենան, մոտենում են, մեքենայի դռները բաց է լինում, բանալին էլ վրան: Նայում են մեքենայի արտաքին տեսքից ոչ մի արտառոց բան չի տեսնում: Այդ ընթացքում տղաս զանգում է ամուսնուս ու նրա հետ էլ միասին մեքենայով հետ են գալիս: Այդ օրը արդեն համացանցից տեղեկանում ենք թե ինչ է տեղի ունեցել: Դեպքից 4-5 օր հետո Էրեբունու քննչականից կանչում են որդուս եւ ներկայացնում են, որ իր մեքենայով դեպք է տեղի ունեցել եւ որ մեքենան պետք է մնա քննչականում: Տղաս գալիս է տուն արդեն առանց ավտոմեքենայի»:

«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած երիտասարդն անմեղսունակ է ճանաչվել․ «Հայկական ժամանակ»

Ամբաստանյալ Յուրիի մայրը դեպքի մասին որոշ մանրամասներ արդեն տեղեկանում է դատավարության ընթացքում եւ ահա թե ինչ ներկայացրեց մեզ.

Ինչու է բժիշկն ինքնասպան եղել․ նոր մանրամասներ

«Նուբարաշենի խճուղու վրա երկու մեքենաները իրար դեմ դիմաց են դուրս գալիս, որի ժամանակ Եղիշ Խաչատրյանը սկսում է հայհոյել տղաներին: Նա, իր 75 ամյա մոր հետ հարսանիքից են վերադառնում: Երիտասարդ տղաները նրան ասում են մի հայհոյի, մեքենայի մեջ աղջիկ կա: Թեժ խոսակցությունը շարունակվում է, Արիկն (Արարատը) ու Արտաշը իջնում են մեքենայից, լեզվակռիվը շարունակվում է արդեն մեքենաներից դուրս: Տղաներից մեկն անգամ ասել է՝ «հոպար գնա, շառդ քաշի գնա»: Երբ սկսել են քաշքշել, ըստ Մայրամիկի վկայության, այդ հաղթանդամ, ծանրաքաշ տղամարդը իր ողջ ուժով գետնին է գցում Արտաշեսին, սկսում երկու ձեռքով խեղդել նրան: Նկատելով դա Արիկը (Արարատը) մոտենում է եւ համատեղ ուժերով Եղիշին հրում են, որի ընթացքում այդ մարդու գլուխը կպնում է ինչ որ տեղ եւ նա մահանում է: Տարածքում գտնվող վկաներից մեկը անգամ դատարանում վկայություն է տվել, որ այդ մարդը ընկավ եւ գլուխը խփեց մեքենայի ինչ որ մասի»:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով նորություններ դեռ չկան.«Ժողովուրդ»

Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է նշված դատական եզրակացության մեջ, մահը ինչի՞ց է վրա հասել. «եզրակացության մեջ գրել են այլ բան , որ իբրեւ ծեծի արդյունքում է մահացել: Ինձ համար դեպքի մանրամասները էական չեն, քանի որ իմ տղան դեպքի վայրում չի եղել: Տղայիս էլ պարբերաբար կանչում են ցուցմունքներ տալու, նա էլ, քանի որ որեւէ բանի հետ կապ չուներ հանգիստ ներկայանում է, ցուցմունք տալիս»:

Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանն ազատ է արձակվել

Այս պատմության էական դրվագները սկսվում է Յուրիի ցուցմունք տալուց, որից հետո նրան կալանավորում են: Ավելին, վերջինիս քննչական են կանչում ոչ թե ծանուցում ուղարկելով, այլ ընդամենը զանգով

Վստրեչի Ապերին ձերբակալելու մասին որոշում է կայացվել սպանության գործով. Փաստինֆո

«Հունիսի 16-ին տղայիս հետ պետք է դուրս գայինք նրա հարսանեկան գործերով: Մեզ է զանգահարում նրա ընկեր Ռաֆայելը եւ ասում, որ Հատուկ քննչականից Դավիթ Կոստանդյանը ասում է իրար հետ ներկայանան քննչական: Ես մտածում եմ, իմ տղան կապ չունի, ինչո՞ւ են կանչում, բայց հանգիստ լինելով, որ նա մեղավոր չէ, տղաս ասում է՝ մամ գնամ շուտ գամ եւ ընկերոջ հետ գնում ներկայանում է: Առաջինը տղայիս են մտցնում հարցաքննության եւ նա այլեւս հետ չի գալիս, նույն օրը նրան ձերբակալում են: Քննիչը զանգում է մեր տուն եւ հայտնում, որ տղաս պաշտպան է պահանջում: Սակայն Ռաֆոյին չեն հարցաքննում»:

Քոչարյանի գործով դատավորը կհրապարակի քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության վերաբերյալ որոշումը (ուղիղ)

Յուրիի մայրը մեզ փոխանցեց, որ իր տղայի հետ ապօրինի ճանաչում էին կազմակերպել: Այսինքն, քննչական են հրավիրում մահացողի տարեց մորըՙ  Էմմա Աբրահամյանին, ով պետք է ճանաչեր այն անձին, որը իրականում գտնվել էր դեպքի վայրում: Այնինչ պարզվում է.

Ադրբեջանցու՝ իբր Երեւանում նկարահանած տեսանյութը կեղծ է, մոնտաժված. ԱԱԾ-ն ներկայացնում է մանրամասներ (տեսանյութ)

«Կազմակերպվում է ապօրինի ճանաչում, ասեմ ինչու. իմ տղան սեւ աչք ու ունքով երիտասարդ է, իսկ ամռանն էլ ավելի էր սեւացել, այսինքն ասել կուզեմ, որ նա միանգամից աչքի ընկնող երիտասարդ է: Այն ժամանակ Յուրիս 23 տարեկան էր եւ որպես մեքենայի տեր առաջինը նրան են ճանաչման գործընթացին ներգրավվում, հետո նոր ընկերոջը: Կանգնացնում են սենյակում իմ տղային 30-անց ինչ որ ճաղատ, սպիտակամորթ տղաների հետ, իսկ իրականում ճանաչումը այդպես տեղի չի ունենում, պետք է ներկայացնեն իրար նման եւ հասակակից տղաների, որպեսզի դրանց միջից գտնեն այն մեկին, ում տեսել են դեպքի վայրում: Իմ տեղեկությունով մինչ ճանաչումը, համացանցով գտնում են այս չարաբաստիկ պատմության կամա, թե ակամա մասնակից տղաներին, այդ թվում տղայիս ֆեյսբուքյան էջը, տատիկին նկարները ցույց տալով ներկայացնում են, թե ով՝ ով է, տարեց կնոջը սովորացնում են, թե կասես այ այս տղան է եղել դեպքի վայրում»:

Պողոս Պողոսյանի սպանության գործով դատապարտված Աղամալ Հարությունյանը դատարանում է

ՃԱՆԱՉՄԱՆ ՓՈՒԼԸ ԿԱՏԱՐՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԷԱԿԱՆ ԽԱԽՏՄԱՄԲ

Ըստ էության, եթե տեղի է ունեցել սխալ ճանաչում դրան հետեւում է սխալ առերեսման փուլը: Երբ կասկածյալին տանում են ճանաչման, պետք է ճանաչողը այնպիսի փաստ ակնարկի, որը կհամընկնի իրականությանը: Այսինքն, պետք է նկարագրի տվյալ անձի արտաքին տեսքը, հագուստը, ինչ որ ժեստեր եւ այլն: Ճանաչման փուլում մահացողի մայրը դեպքին մասնակից երկու երիտասարդներին ճանաչում է, նրանց ճիշտ նկարագրում է, բայց ըստ մեր զրուցակցի իր տղային ոչ մի կերպ չի կարողանում նկարագրել նախնական փուլում, բայց նրան տանում են նաեւ Յուրայի ճանաչմանը, որտեղ նա մի քանի հոգու մեջ ցույց է տալիս Յուրիին:

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը կկայանա փետրվարի 25-ին

Յ. Հակոբյանի փաստաբան Վ. Մինասյանի  միջնորդության մեջ նշված է . «Յուրի Հակոբյանի վկա Էմմա Աբրահամյանի ճանաչմանը ներկայացվելը կատարվել է քրեական օրենքով սահմանված կարգի էական խախտմամբ, ուստի այդ քննչական գործողության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները եւ այդ կապակցությամբ կազմված արձանագրությունը քրեական գործով վարույթում որպես ապացույց չեն կարող օգտագործվել, քանզի Է. Աբրահամյանը նախաքննության ընթացքում տված ցուցմունքներում հայտնել է, որ ավտոմեքենայից իջած եւ իր որդուն սկզբում ծեծի ենթարկած երեք տղաներից իր մոտ տպավորվել է միայն առաջինը որդուն հարվածողը, իսկ որդուն հարվածներ հասցրած մյուս երիտասարդներին նկարագրելու քննիչի հարցին պատասխանել է, որ ոչ բոլորին է հստակ հիշում, որեւէ մեկի մոտ առանձնահատուկ նշաններ չի նկատել եւ խնդրել է իրեն ճիշտ հասկանալ, պատճառաբանելով, որ իր աչքի առաջ սպանելիս են եղել որդուն եւ իր ուշադրությունը ամբողջությամբ բեւեռված է եղել նրան: Վերը ներկայացված ցուցմունքից ակնհայտ է, որ նա դեպքի օրը մեքենայից իջած եւ իր որդուն սկզբում ծեծի ենթարկած անձանցից երրորդի (ենթադրյալ Յուրի Հակոբյանի) նույնացման համար բավարար որեւէ հատկանից չի նշել, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայնՙ ճանաչում չի կատարվում, իսկ կատարվածը չի կարող ճանաչվել հիմնավորված, եթե ճանաչողը նշել է այնպիսի հատկանիշներ, որոնք իրենց անորոշության պատճառով բավարար չեն ճանաչվողի անձի նույնացման համար»:

«ԵԹԵ ՉԵՍ ԵՂԵԼ, ԿՊԱՐԶԵՆ ԿԹՈՂՆԵՆ, ՄԻ ՎԱԽԵՑԻ ԲԱԼԱ ՋԱՆ»

Նարինե Գեւորգյանի խոսքով, երբ գալիս է արդեն առերեսման պահը իր տղան դիմում է տատիկին ասելով՝ «տատիկ ջան, լավ նայի ինձ, դու ինձ մեղադրում էս մի ծանր հանցանքի մեջ, որտեղ ես չեմ եղել»: Իսկ տատիկը ասում է, «եթե չես եղել կպարզեն, կթողնեն, մի վախեցի բալա ջան»: Այդ խոսակցությանը ներկա է լինում քննիչ Դավիթ Կոստանդյանը: Այս ամենը ինձ պատմել է իմ տղան: Ինչեւէ, տղայիս ձերբակալում են առանց նախնական փուլում նրան նկարագրելու»:

Զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել ճակատի շրջանում. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

Յուրի Հակոբյանի մոր՝ դեպքի նկարագրությունը վկայում է, որ սխալմունքը, կեղծիքը սկսվում է քննչականից: Գործը կազմելուց երկու տղայի փոխարեն ներկայացնում են, թե դեպքի վայրում երեք տղա է եղել: Որտեղ է տրամաբանությունը, հասկանալի չէ, քանի որ ինչպես Նարինեն է պնդում, եթե իր տղան այդտեղ լիներ, ապա հենց ինքը կվարեր իր մեքենան. «տղայիս մեքենան սպորտային երկու դռնանի մեքենա է: Եթե անգամ ինքը չվարեր, գոնե կնստեր վարորդի կողքը: Իսկ արձանագրության մեջ նշված է, որ Արտաշն է վարել մեքենան, Արիկը (Արարատը) կողքն է եղել, իսկ ահա իմ տղան, չգիտես ինչու, նստած է եղել հետեւի մասում Արիկի (Արարատիընկերուհու՝ Մայրամիկի հետ: Հարց եմ տալիս, ո՞վ թույլ կտար ինչ որ մեկը նստեր իր ընկերուհու կողքին, հետեւի մասում: Այս հարցերը չունեն պատասխան: Մենք գնացինք այն Վիվարո, որտեղ տղաս էր մտել եւ խնդրեցինք տեսաձայնագրությունը, որտեղ պարզ երեւում է, որ իմ տղան այսինչ ժամին եղել է այդ տարածքում: Տանում են տեսաձայնագրությունը փորձաքննության եւ արձանագրում, որ դեպքը տեղի է ունեցել մոտավորապես 23:00- կողմերը, իսկ իմ տղան Վիվարոյի տարածքում է հայտնվում մոտ 23:30-ի կողմերը: Տղաս՝ իր ցուցմունքում նշել է, որ ընկերների գնալուց հետո իրենք մոտ կես ժամ դեռ ռեստորանում են եղել: Ցավոք, ռեստորանը տեսախցիկներ չի ունեցել, որպեսզի արձանագրվի, թե երբ են դուրս եկել այնտեղից»:

Վահագն Վերմիշյանի գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի

Անհիմն կալանքի մասով փաստաբանի միջնորդության մեջ նշված է. «Պետք է փաստել, որ Յուրի Հակոբյանի կալանքի տակ պահելու հիմքերը բացակայել են ի սկզբանե եւ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուց հետո էլ նրան կալանքի տակ պահելու նոր հիմքեր ի հայտ չեն եկել, հիմնազուրկ են բոլոր այն մտավախությունները, թե ազատության մեջ գտնվելու դեպքում ամբաստանյալ Յ. Հակոբյանը կարող է թաքնվել քննությունից, մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածը, նման մտավախության վերաբերյալ ենթադրություն անելու համար պահանջում է բավարար հիմքերի առկայություն»:

ՀԵՌԱԽՈՍԻ ՌԱԴԱՐՆԵՐԸ ՖԻՔՍԵԼ ԵՆ, ԻՄ ՏՂԱՆ ԴԵՊՔԻ ՎԱՅՐՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ

Արդյոք չկան այն զանգերի արձանագրությունները, որի ընթացքում Յուրին զանգել է տղաներին, պարզվեց, որ բոլոր զանգերը արձանագրված են քրեական գործում.

Զինծառայողը բութ գործիքով հարվածներ է ստացել գլխի շրջանում. ինքնասպանության վարկածը հերքվել է. նոր մանրամասներ (տեսանյութ)

«Իհարկե կա: Ժամով, րոպեով ամեն ինչ արձանագրված է: Անգամ հեռախոսի ռադարներն են ֆիքսել, որ իմ երեխան չի գտնվել դեպքի վայրում: Պարզվում է, որ 500 մետր մեկ հեռախոսային ռադարները փոխվում են: Նույնիսկ ֆիքսվել է, որ տղաս, ընկերոջ՝ Ռաֆոյի հետ որտեղ է գնացել սառը ջուր խմելու, բայց դեպքի վայրում ֆիքսված չէ, որ նա եղել է: Փորձաքննության փուլում եկան տարան տղայիս այն շորերը, որը նա հագել էր դեպքի օրը: Անգամ այս պարագայում ոչինչ չեն բացահայտել, իսկ Վիվարոյի տեսախցիկները ֆիքսել են, որ ես իրենց տվել եմ հենց այն շորերը, որը նա հագած էր եղել այդ չարաբաստիկ օրը»:

Ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը. Նոր զարգացումներ Վերմիշյանի կաշառքի գործով

18 ՎԿԱ ՓԱՍՏԵԼ ԵՆ՝ ՅՈՒՐԻԻՆ ՉԵՆ ՏԵՍԵԼ ԴԵՊՔԻ ՎԱՅՐՈՒՄ

Այս պատմության ամենազարհուրելի եւ ամենա կարեւոր փաստն այն է, որ Յուրի Հակոբյանի մասով վկայություն են տվել 18 հոգի, ովքեր բառացիորեն կրկնել են նույն բանը՝ Յուրիին չեն տեսել դեպքի վայրում, չեն ֆիքսել, չեն ճանաչում: Վկայություն են տվել անծանոթ մարդիկ, ովքեր դեպքի պահին գտնվել են այնտեղ եւ ըստ էության չեն ճանաչել անգամ դեպքի անմիջական մասնակիցներին եւ ֆիքսել են երեք հոգու՝ երկու տղա, մեկ աղջիկ: Մայրը շարունակ մեզ հետ զրույցում պնդում էր, կա միայն 78 տարեկան տատիկի անհիմն փաստը. «Ասեմ ավելին, որ բացի 18 այդ վկաներից կան եւս մի քանի վկաներ, որոնց այս գործով դատախազ Վարդգես Սարգսյանը չի դատակոչել, ասելով, թե դրանք ռեստորանի աշխատողներն ու իր դասընկերներն են, ովքեր բնականաբար կպաշտպանեն Յուրիին:

Զինծառայողի մահվան գործով Առաքել Մովսիսյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Այս 3 տարի ութ ամսվա ընթացքում Փառանձեմը իր տարեց սկեսուրին ուղեկցում է դատական նիստերին եւ նրան հուշումներ, ցուցումներ է տալիս, թե ինչ խոսի: Դատերից մեկի ժամանակ, Խաչիկ Կոսյանի եւ Արթուր Զաքարյանի փաստաբան Վաչագան Քոսյանը հարցաքննության ժամանակ հարց է ուղղում տարեց վկային՝ տատիկ ջան, այստեղից ո՞ր մեկն է Յուրին: Տատիկն էլ, թեՙ այն էն նիհար բոյով տղան է: Այսինքն անգամ դատարանում նա կրկին սխալվում է ցույց տալով Արթուրին: Սա հնչելուց հետո դատարանում գտնվող շատերը ամոթանք տվեցին տարեց կնոջը: Իսկ Փառանձեմը այդ պահին սկսեց տատիկին ուղղություններ ցույց տալ, թե որ մեկն է Յուրին»:

Պողոս Պողոսյանի սպանության գործով դատախազությունը նոր դատաքննության պահանջով բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան

Ծնողի պնդմամբ վկաներից մեկը եղել է ՌԴ քաղաքացի, ով ամռան ընթացքում եկել էր Հայաստան եղբոր տուն հանգստանալու: Դեպքի օրը նկատելով, որ իրարանցում է խճուղու վրա, մոտեցել է, որպեսզի հասկանա, թե ինչ է տեղի ունենում: Նկատելով եղելությունը շտապօգնություն է կանչել իր հեռախոսով. «Այդ մարդը դարձավ քավության նոխազ, ամիսներ շարունակ տարան-բերեցին դատարան, նա էլ մի անգամ դատարանում հայտարարեց, որ, եթե իր կյանքում մեկ անգամ էլ նման բան պատահի, նա պարզապես չի մոտենա եւ չի միջամտի եւ ասաց, որ Էս երկրում, որ օգնություն էս ցույց տալիս քեզ են գցում վատ վիճակի մեջ: Հենց այդ մարդն էլ տվեց այն ցուցմունքը, որ մահացողը երբ ընկել է գլուխը խփել է մեքենայի ինչ որ հատվածի»:

Սերժ Սարգսյանի գործով մեղադրվում են նաեւ Գյուղատնտեսության նախկին նախարարն ու փոխնախարը

«ԵՐԴՎՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐ ՍՐԲԵՐՈՎ, ՅՈՒՐԻՆ ԱՅՆՏԵՂ ՉԻ ԵՂԵԼ»

Զրույցից պարզեցինք, որ այս գործով դատավորը Աննա Դանիբեկյանն է: Դանիբեկյանի՝ Յուրիի գրավով ազատելու մերժման պատճառը՝ երկրից փախնելու հավանականությունն է: Այս մասով արդեն վերը նշել ենք նաեւ փաստաբանի միջնորդությունն առ այն, որ դատավորի ներկայացրած պատճառաբանությունները անհիմն են: «Ոնց կփախնի իմ տղան, երբ անձնագիրը իրենց մոտ է: Եթե իմ տղան փախնող լիներ, ի սկզբանե կփախներ, դեպքից անմիջապես հետո: Եվ ինչի համար, ումից փախնի, եթե նա կապ չունի դեպքի հետ»,֊ ասաց Նարինեն:

Ասելիք շատ կա. Նոր մանրամասներ 16-ամյա աղջկան խողդամահ անելու մեջ մեղադրվող 27-ամյա երիտասարդի գործով. Վերջինս կազատվի՞

Նարինե Գեւորգյանից տեղեկացանք, որ դեպքից հետո տեղի են ունեցել գաղտնալսումներ, եւ երբ քննիչը Մայրամիկին տարել է հարցաքննության, վերջինս քննիչին բառացիորեն ասել է. «երդվում եմ բոլոր սրբերով, Յուրին մեզ հետ չի եղել դեպքի վայրում»: Քննիչի հետ խոսակցությունը Մարիամիկը զանգով փոխանցում է իր ընկերոջը՝ Արիկին (Արարատին). «Այդ ամբողջ խոսակցությունը ձայնագրված է եւ կա դատական գործի մեջ: Այնտեղ լսվում է նաեւ, որ քննիչը աղջկան ասում. «այն ինչ ասում էս չեմ հավատում, բայց որ ասում էս Յուրին ձեր հետ չի եղել՝ հավատում եմ»:

Արսեն Դավթյանի և Ռազմիկ Աբրահամյանի գործով հաջորդ նիստին կսկսի վկաների հարցաքննությունը

«Ասեմ ավելին, քննիչ Կոստանդյանն էլ իմ վկայությունների ժամանակ, մի քանի անգամ կրկնել է. «քո տղան չի դատվելու, որ օրը նա դատվի ես կգրեմ իմ հրաժարականի դիմումը»: Քննիչը գիտի, որ սա փուչիկ գործ է: Լավ, եթե հավատանք նրան, որ կլինի արդարադատություն եւ իմ տղան չի դատվի, բայց չէ որ նա արդեն մոտ 4 տարի է անմեղ «մեղավորի» նման նստած է: Այս տարիներին ձեռք է բերել բազում հիվանդություններ, ամուսնությունը չեղարկվեց, իմ երեխու ապագան կործանվեց, կոտրեցին հոգեպես»:

Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունը տևել է 2,5 ժամ. ի՞նչ գործով է նա հարցաքննվել

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ է գործը այսքան ձգձգվում, Յուրի Հակոբյանի մոր պնդմամբ, անցյալ տարի նոյեմբեր ամսից որեւէ նիստ չի եղել եւ տեխնիկական պատճառներով հետաձգվում է. «Ամեն երկուշաբթի օրենքով պետք է տեղի ունենա մեր նիստը, ավարտվել է վկաների փուլը, պետք է սկսվի ապացույցների փուլը, բայց դեռ նիստ տեղի չի ունեցել: Առանց ապացույցների, առաց հիմքերի իմ տղային արդեն մոտ չորս տարի է պահում են կալանքի տակ, սա խոշտանգում է մարդու նկատմամբ: Ես անգամ համոզված եմ, որ այս գործով դատախազը եւ տուժողի փաստաբանը համոզված են, որ իմ տղան մեղավոր չէ, բայց կարծես նրանք էլ իրենց վերադասներին է ենթարկվում: Եթե այս ամենը սկսվել է նախկին իշխանության օրոք, բայց չէ, որ այն շարունակվում մինչեւ հիմա: Գործը կազմվել է նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանի օրոք, իսկ հիմա այն գտնվում է Արթուր Դավթյանի ենթակայության ներքո: Ես Նիկոլ Փաշինյանին բաց նամակ գրեցի եւ տարա կառավարություն: Համոզված եմ նա այդ նամակը չի կարդում, այլ կարդում են իր ենթակաները: Նամակի բովանդակությունից հասկանում են, թե ում է ուղղված, այն մակագրում են դատախազությանը, որտեղից  էլ ինձ պատասխանում են, որ, քանի որ ձեր գործը գտնվում է դատարանում մենք ոչինչ չենք կարող անել: Նույնաբովանդակ նամակ ես ստացել եմ նաեւ նախկին իշխանության օրոք»:

Դիլիջանի ազգային պարկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ շանը կրակելու փաստով հարուցած քրեական գործով

Զրույցի ընթացքում Յուրիի մայրը մեզ պատմեց նաեւ դատերից մեկի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին.

«Հերթական դատն էր, ներս մտավ Փառանձեմը ձեռքին ջրի շիշ, առանց բառ ասելու մոտեցավ եւ այն շպրտեց տղայիս ուղղությամբ: Յուրին հետ քաշվեց, շիշը դեմքին կպնելու փոխարեն կպավ ստամոքսին: Որդիս որեւէ ավելորդ բառ, կամ արարք իրեն թույլ չտվեց: Դա արձանագրեց դատարանը եւ դատավորը ընդամենը սանկցիա կիրառեց Փառանձեմի նկատմաբ, զրկեց երեք նիստի մասնակցությունից»:

18 մեղադրյալ, շուրջ 23.7մլրդ դրամի վնաս. մանրամասներ «Հյուսիս-հարավ»-ին առնչվող քրգործի քննությունից

Իսկ թե որն էր արարքի պատճառը մայրը նկատեց, որ Փառանձեմ Մեյթիխանյանը հասկանալով, որ իր տղան իրոք անմեղ է, նա դա կազմակերպեց, որպեսզի տղաս ափերից դուրս գա, հայհոյի, կամ ավելորդություն թույլ տա, իսկ նա էլ առիթից օգտվի եւ ասի, տեսեք, որ այս տղան էլ է խուլիգան: «Դա նրան չհաջողվեց»,- ասաց Նարինե Գեւորգյանը:

Ոստիկանի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ քրգործով մեղադրական դատավճիռ է կայացվել

ՏՂԱՍ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՑԱԴՈՒԼԻ, ԵԹԵ ՀԱՅՑԸ ՉԲԱՎԱՐԱՐՎԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Այս գործում տեղ գտած անօրինականությունների եւ ապօրինությունների, արդարության վերականգնման պահանջով Նարինե Գեւորգյանը հանդիպում է պահանջում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Դիմումի հաջորդ օրը զանգահարում եւ հրավիրում են դատախազություն, որտեղ նրան եւս մեկ անակնկալ էր սպասվում: Նրան ընդունում է ոչ թե Ա. Դավթյանը, այլ նրա խորհրդականներից մեկը Արթուր Բաղդասարյանը: Հանդիպման ընթացքում նրանց է միանում քրեական գործերով վարչության պետ Կարեն Բիշարյանը, ով, ըստ Նարինե Գեւորգյանի, բավական գրագետ անձ էր. «Ես ամեն ինչ պատմեցի իրենց, այն, ինչ արդեն ձեզ ներկայացրեցի, ապօրինի ճանաչում, ապօրինի առերեսում եւ միայն մեկ տատիկի վկայություն, այն էլ ծայրից ծայր սխալ: Զրույցի ժամանակ շեշտեցի, որ իմ տղան այս պատմության զոհն են: Ես իրենց փոխանցեցի նաեւ, որ իմ տղան արդեն որոշել է խոսել դատարանում եւ եթե չբավարարվի միջնորդությունը նա կգնա հացադուլի: Բիշարյանը հավանաբար զգալով պահի լրջությունը ինձ հորդորեց խոսեմ տղայիս հետ, թույլ չտամ նրան դիմի հացադուլի: Ինչ խոսք, իմ սրտով էլ չի նրա հացադուլը, ես մայր եմ, առանց այդ էլ երեխաս քայքայվեց այս տարիներին կալանքի տակ, իսկ հացադուլը նրան ավելի կքայքայի: Ինչու նա այդպես որոշեց,  քանի որ մենք սպասում էինք վկաների փուլը ավարտվի եւ միջնորդություն տվեցինք, սակայն մերժվեցինք: Հիմա կրկին պատրաստվում ենք միջնդորդություն տալու եւ տղաս ասում է, եթե այս անգամ էլ մերժեն կիջնի հացադուլի: Դատախազության աշխատակիցները ինձ փորձում էին համոզել, որ այս գործով դատախազը ապօրինի որոշում չի կայացնի եւ որ ես դրանում համոզված կարող եմ լինել: Մենք հավատում ենք արդարադատությանը եւ վստահում ենք, որ իրականությունը կպարզվի եւ իմ տղան ազատ կարձակվի: Բայց չէ որ ի սկզբանե պարզ է եղել, որ իմ տղան մեղք չունի: Ազատեք տղայիս հիմա, երբ կլինեն բավարար ապացույցներ նոր թող դատեն: Մտավախություն ունենք, որ այս տեմպերով, որ գնա այս դատը եւս մի քանի տարի կտեւի, իսկ դա տանում է իմ տղայի կյանքից, որը անթույլատրելի է, հանցանք չկատարող երիտասարդին զրկելով ազատությունից»,- արցունքն աչքերին եզրափակեց ամբաստանյալ Յուրի Հակոբյանի մայրը:

Ուղիղ միացում. Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը

Հիշեցնենք, որ մեղադրյալներից Արարատը (Արիկը) 2018 թվականի օգոստոսի 24-ին  հանկարծամահ է եղել կալանավայրում, ըստ էության չդիմանալով տեղի ունեցածին: Իսկ թե ինչ հիմքերով է ընտրվել 104 հոդվածը, որն ինչպես արդեն նշել ենք ցմահ ազատազրկում է ենթադրում, դա էլ թերեւս ընկալելի չէ: Անգամ դեպքի անմիջական մասնակիցների պարագայում այդքան էլ հասկանալի չէ ցմահ ազատազրկման հոդվածի դաջումը, էլ ուր մնաց այն տղաների, ովքեր, ըստ այս պատմության, որեւէ առընչություն չունեն կատարվածի հետ:

Ենթադրելի է, որ այս գործը դեռ շատ «ջուր կվերցնի», ուստի մենք պատրաստ ենք լսելու նաեւ մյուս կողմին:  

Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը. քննարկվում է դատախազի բացարկի հարցը

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА