o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանը փորձում է հաստատել անձնական բռնատիրություն. Դ. Շահնազարյան

13.03.2020 22:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Փաշինյանը փորձում է հաստատել անձնական բռնատիրություն. Դ. Շահնազարյան

Հայաստանում գործում է խմբավորում, եւ տաս-տասնհինգ հոգով շրջապատում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատած կամ վիրավորած մարդկանց ու ստիպում ներողություն խնդրել` այն հրապարակելով ֆեյսբուքյան ուղիղ եթերում: Վերջիններիս առանձնանում են հատուկ համազգեստով, իրենց համարում են «հեղափոխության պահապաններ» եւ բացահայտ հնչեցնում սպառնալիքներ` ընդդիմադիր կեցվածք ունեցող քաղաքական, հասարակական գործիչների հասցեին: Սակայն Ոստիկանությունն ու Ազգային անվտանգությունը որեւէ միջոց չեն ձեռնարկում եւ շարունակում են համառորեն լռել այս խմբավորման մասին: Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունքը» զրուցեց ԱԱԾ նախկին տնօրեն, պետական-քաղաքական գործիչ ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հետ:

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 717-ի (РИА Новости)

«ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ»

– Պարոն Շահնազարյան, ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված, որ իշխանության թողտվությամբ այսօր գործում է «Հեղափոխության պահապաններ» կոչված խմբավորումը:

Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ հանրային աջակցությունն էապես նվազել է: Այդ հանրային աջակցությունը նա փորձում է փոխարինել: Այդ գործընթացն իրականացվում է առաջին հերթին ոստիկանության ուժեղացմամբ եւ ամրապնդմամբ: Ըստ էության, Փաշինյանը ոստիկանությունը սարքել է իր համար թիվ մեկ պատժիչ գործիքը, ինչի գործառույթն էլ հիմա կատարում է ոստիկանությունը: Եվ երկրորդ` ինչ վերաբերում է այդպիսի խմբեր ստեղծելուն, պատմությանը նման խմբեր շատ ու շատ ծանոթ են: Հիշենք 30-ական թվականները, իսկ ավելի կոնկրետ` Հիտլերի ստեղծված գրոհային խմբերը: Մոտավորապես` սրանք նույն ֆունկցիաներն են կատարելու, որովհետեւ օրենքի գերակայությունը եւ Փաշինյանն ուղղակի անհամատեղելի են: Մենք երբեք այսքան հեռու չենք եղել իրավական պետությունից, ինչքան հիմա: Նույնիսկ այս հանրաքվեի անցկացումով Հայաստանում հայտարարվում է ներքին պատերազմ: Փաշինյանը փորձում է հաստատել անձնական բռնատիրություն: Դեռ կես տարի առաջ ասել եմ, որ այս ճանապարհով գնալու դեպքում` կդառնանք Ադրբեջան` առանց նավթի: Որոշ առումներով` միգուցե նաեւ շատ ավելի վատ վիճակում լինենք որոշ ուղղություններում, քան Ադրբեջանը:

Անընդունելի է ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեությունը. Բելլա Լալայան

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐՑԱԽԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ»

– Ի դեպ, Ադրբեջանի մասին. նրանց թե՛ պաշտոնական հռետորաբանությունն է վերջին շրջանում էլ ավելի ագրեսիվ դարձել, թե՛ սահմանում է իրավիճակն առավել լարվել: Արդյոք պատրաստ է հայաստանյան իշխանությունը դիմակայել այդ ամենին:

Այն, ինչ կատարվում է Ադրբեջանում վերջին ամիսներին Ալիեւի պաշտոնական ելույթների ժամանակ` լիարժեքորոն ապացուցում են, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի Արցախի եւ Հայաստանի դեմ, մինչդեռ Հայաստանի իշխանությունները պատերազմում են ընդդիմության դեմ: Սա է իրականությունը, որ մենք այսօր ունենք:

Երեւանի քաղաքապետը «թոզ է փչո՞ւմ», թե՞ գործ է անում

Արցախի նախագահական ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել: Ի՞նչ կարելի է սպասել ընտրության արդյունքներից:

Առաջին անգամ Արցախի ներքաղաքական զարգացումները կրում են ոչ թե տարածաշրջանային, այլ աշխարհաքաղաքական բնույթ: Այս ընտրությունները կենսական նշանակություն ունեն ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի եւ տարածաշրջանի համար: Փորձ է արվում վերջնականորեն, այսպես կոչված, «հեղափոխությունը» տեղափոխել Արցախ: Եթե ընտրությունների արդյունքում` Արցախում նախագահ դարձավ Հայաստանի իշխանություններին հլու-հնազանդ որեւէ անձնավորություն, այն ունենալու է շատ ծանր ազդեցություն: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ հեղափոխության արտահանումը Արցախի Հանրապետություն մեծ թափով սկսելու է հենց այս ընտրություններից հետո, եթե այդպիսի անձնավորություն ընտրվի:

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ նա 2 միլիոն դրամ փոխհատուցում է պահանջում

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՑԱՎՈՐ ԹԵԹԵՎՍՈԼԻԿՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ»

– Այս բոլոր խնդիրներով հանդերձ` հիմա հանրության ուշադրությունը, ընդ որում` ոչ միայն հայաստանյան, այլեւ ողջ աշխարհի, սեւեռված է կորոնավիրուսի տարածման վրա: Կարելի՞ է ասել, որ սա նախեւառաջ երկրի անվտանգությանը սպառնացող մարտահրավեր է:

Հիմա մենք գտնվում ենք մի իրավիճակում, որը  վերջին 50-60 տարում չի եղել: Նախ կա ստրատեգիական անկայունություն ամբողջ աշխարհում եւ անվտանգության ստրատեգիակայի բացակայություն եւ երկրորդ` կան «սեւ կարապներ»: Այդ թվում` կա համաշխարհային տնտեսական լուրջ ճգնաժամ, նավթի գներն առաջին անգամ բաց են թողնված, ըստ էության, ազատականացված է նավթի արդյունահանումը: Այն խաղի կանոնները, որոնք կային 70-ականներից սկսած` հիմա բացարձակապես չեն գործում: Ինչ վերաբերում է վարակին, որը տարածվել է, մենք տեսնում ենք, թե ամբողջ աշխարհն ինչպես է պայքարում, իսկ Հայաստանի իշխանությունները հանցավոր թեթեւսոլիկություն են դրսեւորում, որովհետեւ իրենց պատերազմը ընդդիմադիրների դեմ շատ ավելի կարեւոր է, քան բոլոր այս խնդիրները: Ճգնաժամերը բերում են նաեւ հնարավորություն` դրանից օգտվելու, իսկ մեզ համար այս ամենը բացարձակապես գոյություն չունի: Ավելին` անվտանգության ինստիտուտները, որոնց խնդիրն է կանխատեսել, գնահատել վտանգներն ու կառավարելիության աստիճանը, ջախջախված են: Այդ ինստիտուտները հիմա կատարում են լրիվ այլ խնդիր` սոցիալական ցանցերում իրենց ակտիվությամբ: Երբեք մեր անկախության պատմության ընթացքում այսքան մեծ վտանգների առաջ չէինք կանգնել եւ միաժամանակ այսքան անորակ իշխանություն չէինք ունեցել: Սա մեծագույն վտանգ է:

Ջոնի Բրջոնին խժռեց Նիկոլ Փաշինյանին. Քաղաքագետ Գագիկ Համբարյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА