o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՐՑԱԽՆ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԵՐԿՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ` ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ»

13.03.2020 22:25 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԱՐՑԱԽՆ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԵՐԿՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ` ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ»

Վարչական ռեսուրսների օգտագործում, ընտրազանգվածի ահաբեկում, ընդհուպ` աշխատանքից հեռացնելու սպառնալիքներ

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Արցախում տիրող նախընտրական իրավիճակի, առկա լարվածության եւ հարցերի շուրջ զրուցել ենք Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:

Քարոզարշավն արդեն կիսվել է: Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական մթնոլորտը: Որքանո՞վ է արցախցին տրամադրված մասնակցելու ընտրություններին` հաշվի առնելով, որոշակի շրջանակների կողմից ստեղծված լարվածության մթնոլորտը:

- Ընտրապայքարի առաջին օրերից բարձրաձայնել եմ արցախցու քվեի առուծախի շուրջ ստեղծված անառողջ իրավիճակի մասին եւ խորապես դատապարտել եմ այն: Արցախի յուրաքանչյուր քաղաքացու անունից «Ո՛չ» եմ ասում քաղաքական կեղտոտ խաղերին եւ մանիպուլյացիաներինԵրբ մարզերից ստացա առաջին ազդանշանները նման գործելաոճի մասին, չհավատացի, քանի որ չեմ հավատում, թե դա արցախցու տեսակին հարիր է: Վարչական ռեսուրսների օգտագործում, ընտրազանգվածի ահաբեկում, ընդհուպ` աշխատանքից հեռացնելու սպառնալիքներ ու այլ տեսակի բռնաճնշումներ գրեթե ամենուր` թեկնածուներից մեկի օգտին: Այս ամենը հային, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացուն անարժան պահվածք էԽնդիրը քննարկել եմ իմ քաղաքական հակառակորդների հետ՝ նրանց հրավիրելով խորհրդակցության: Գիտեմ, որ միայն իմ կուսակցությունը, համախոհներն ու ընտրողները չեն, որ տառապում են ահաբեկման կեղտոտ տեխնոլոգիաներից: Քաղաքական պայքարն իմաստների եւ ժողովրդի կարիքները հասկանալու, դրանց լուծման ուղիներ գտնելու մրցավազք է, ոչ թե մրցակցություն, թե ով ավելի շատ կարող է ծախսել քարոզչության համար ու միջոցներ բանեցնել` ձայներ ստանալու նպատակովՇատերդ արդեն գիտեք, որ մենք գործարկում ենք «թեժ գիծ» մեր քաղաքացիներին աջակցելու համար: Շուրջօրյա` 24/7 ռեժիմով մեր զանգերի կենտրոնը կաշխատի` լսելու եւ արձագանքելու ընտրողների նկատմամբ բոլոր տեսակի ճնշումների դեպքերին: Կազմելու ենք նման քայլեր կատարող գյուղապետների եւ ձեռնարկությունների ղեկավարների «սեւ ցուցակները»` տարածելով դրանք, որ ողջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անուն առ անուն ճանաչի իր թշնամիներին: Եվ երբ ժամանակը գա, երբ Արցախը կատարի իր ճիշտ ընտրությունը, այդ մարդիկ կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Ես դա երաշխավորում եմ:

Արցախի Հանրապետությունում նոր ոստիկանապետ է նշանակվել

- Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, նախօրեին «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով արցախյան ընտրություններին, ասել է, որ հիմնական մրցակցությունը ընթանալու է Ձեր եւ Արայիկ Հարությունյանի միջեւ: Ձեր տեսակետը այս առնչությամբ:

- Իմ տեսակետը հետեւյալն է. ես մասնակցում եմ այս ընտրություններին` հաղթելու նպատակով: Ինձ համար միեւնույնն է, թե ովքեր են մրցակիցները, ես այս պայքարի մեջ եմ մտել հանուն մեր երկրի անվտանգության եւ արդարության հաստատման, եւ այդ ամենը ես երաշխավորում եմ:

Արցախում կստեղծվի ՊՎԾ և ՏԿԶ նախարարություն․ Արայիկ Հարությունյանը ներկայացրեց Արցախի կառավարության կառուցվածքային փոփոխությունները (տեսանյութ)

- Որո՞նք են այն հիմնական մարտահրավերները, որոնք ծառացած են Արցախի ժողովրդի առաջ այսօր: Եվ ի՞նչպես եք տեսնում այդ խնդիրների լուծումները:

- Արցախն այսօր ունի երկու գլխավոր մարտահրավեր` անվտանգություն եւ արդարություն, ու Արցախին անհրաժեշտ է անվտանգության եւ արդարության երաշխավոր: Մենք ընտրում ենք ոչ թե նախագահ, այլ գլխավոր հրամանատար, եւ ժողովուրդը պետք է լիովին վստահի նրան: Անվտանգությունը մեր գոյության հիմնական պայմանն է: Մեր անկախության համար մենք շատ բարձր գին ենք վճարել: Այսօր մենք իրավունք չունենք դավաճանելու մեր հայրերի եւ եղբայրների, մեր սուրբ նահատակների պատգամը: Կոռուպցիան եւ աղքատությունը, բյուրոկրատիան եւ քիրվայությունը համատարած են, բոլորը կքած են այդ բեռի տակ: Այն ոչ միայն ազդում է կյանքի որակի եւ կենսամակարդակի վրա, այլեւ նսեմացնում եւ ճնշում է հայի անկոտրուն ոգին: Սա անընդունելի է, անթույլատրելիԱպահովելով անվտանգությունը եւ վերականգնելով արդարությունը` մենք կստեղծենք բավարար պայմաններ երկրի տնտեսության, կրթության, առողջապահության եւ համընդհանուր համաչափ զարգացման համար: Այս ամենը շտկելու համար այսօր Արցախին պետք է վստահելի եւ ուժեղ առաջնորդ, ով կարող է անձամբ, իր կերտած կենսագրությամբ սեփական փորձով երաշխավորել անվտանգությունն ու արդարությունը: Պատահական չէ, որ իմ կարգախոսն է` «Անվտանգությունն ու արդարությունը երաշխավորում եմ»:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՄՆ-Ի ԵՎ ԵՄ-Ի ՀԱՎԱՆՈՒԹՅԱՄԲ ՊԱՏԵՐԱԶՄ ԿՍԱՆՁԱԶԵՐԾԻ ԱՐՑԱԽԻ ԴԵՄ. ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА