o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ, ՈՐՊԵՍ ԱԿՏԻՎ ՋԱՀԵԼ, ՏԱՐԲԵՐ ԹԵՄԱՆԵՐ ԷԻ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ»

13.03.2020 22:28 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ, ՈՐՊԵՍ ԱԿՏԻՎ ՋԱՀԵԼ, ՏԱՐԲԵՐ ԹԵՄԱՆԵՐ ԷԻ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ»

Վարսավիր, անհատ ձեռներեց, ինքառաջադրված Մելսիկ Պողոսյանը եզրափակում է Արցախի նախագահի թեկնածունների 14 տողանոց ցանկը: Նախագահի թեկնածուն ավելին քան քսան տարի զբաղվում է վարսահարդարությամբ, աշխատանքի բերումով շփվել է սոցիալական տարբեր շերտերի մարդկանց հետ եւ եկել է այն եզրահանգման, որ Արցախում բացակայում է միջին խավը: Իր ներկայացմամբ` հենց դա էլ դարձավ պատճառը, որ նա ինքնառաջադրվեր, որպեսզի ընտրվելու դեպքում աշխատանքներ իրականացնի միջին խավի ձեւավորման եւ պետակաշինության ուղղությամբ: Այս ամենի մասին ՄԵԼՍԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում բառացիորեն ասաց.

Ովքե՞ր են խմբագրում/ուրանում մեր պահանջատիրությունը. Լիլիթ Գալստյան (Տեսանյութ)

Առաջադրվել եմ, որովհետեւ շփվել եմ ե՛ւ վերեւի, ե՛ւ ներքեւի խավի ժողովրդի հետ, եւ քանի որ բացակայում է մեզ մոտ միջին խավը, ուզում եմ առաջին հերթին նպաստեմ միջին խավի զարգացմանը: Շատ ահավոր վիճակում է գտնվում մեր ժողովուրդը: Իմ մասնագիտությամբ` վարսավիրությամբ զբաղվելու ընթացքում ես շատ եմ շփվում մարդկանց հետ եւ տեսնում եմ, թե ինչ ահավոր վիճակում է արցախցին: Անարդարություն է տիրում երկրում, չկա օրենքի հավասարություն, կան բազում խոչընդոտներ՝ ժողովրդին հավասարապես դիտարկելու հետ կապված: Ես զոհված ազատմարտիկի որդի եմ, եւ ինքս իմ կաշվի վրա եմ զգացել անհավասարությունը: 7-8 տարի դատարաններում պայքարել եմ, որպեսզի իմ հասանելիքը ստանամ, մի խոսքով վիճակը լավ չէ:

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

- Մտածում եք, որ Դո՞ւք եք կարողանալու վիճակը լավացնել:

- Ինչու ոչ, իմ ընտրվելու դեպքում բոլորը օրենքի տառին հավասար պետք է լինեն, Արցախում չպետք է լինեն արտոնյալներ, սեփականությունները պետք է վերադարձվեն պետությանը, բանակը պետք է հզորանա, կոռուպցիայի դեմ անզիջում պայքար պետք է լինի: Հա, չմոռանամ ասել, որ Սահմանադրության մեջ, քրեական օրենսգրքում կետեր եմ ավելացնելու:

Արցախի Հանրապետությունում նոր ոստիկանապետ է նշանակվել

- Ու ո՞նց եք պատկերացնում վարսավիրությունից քաղաքականություն անցումը:

- Ի՞նչ նկատի ունեք:

- Նկատի ունեմ, որ ասացիք, թե վարսավիր եք աշխատել, հիմա ինչպե՞ս եք պատկերացնում Ձեզ քաղաքականության մեջ:

- Հասկացա լրիվ: Ասեմ, որ ես մինչ այս, պետական պաշտոններում չեմ աշխատել, բայց ունեմ երկու կրթություն` իրավաբանական, մեկն էլ գյուղատնտեսական:

- Ինչպե՞ս եք հասցրել միանգամից երկու մասնագիտություն ձեռք բերել:

Արցախում կստեղծվի ՊՎԾ և ՏԿԶ նախարարություն․ Արայիկ Հարությունյանը ներկայացրեց Արցախի կառավարության կառուցվածքային փոփոխությունները (տեսանյութ)

- Գյուղատնտեսության քոլեջն եմ ավարտել, հետո «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Հա՛մ սովորել եմ, հա՛մ աշխատել, աշխատասեր տղա եմ էլի, քիրս:

- Պարզ է: Իսկ ինչպե՞ս հետո դարձաք վարսավիր:

- Դե տենց էլի, քիրս: Բայց էլի սեփականություններ ունեմ, նենց չի էլի...

- Ի՞նչ սեփականություններ ունեք:

- Ունեմ երկհարկանի սեփական օբյեկտ, վարսավիրանոց` քաղաքի համարյա կենտրոնում: Հետո ունեմ կիսակառույց տարածք, մի քանի ամիս առաջ 27 միլիոն վարկ եմ ստացել, էդքան բան, էլի: Ասեմ, որ հա՛մ վարսավիր եմ, հա՛մ վարսավիրանոցի տնօրեն, տղամարդկանց վարսավիր եմ: Բայց դե, էս վերջերս մտել եմ քաղաքական դաշտ, պետք է մենակ քաղաքականությունով զբաղվեմ:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՄՆ-Ի ԵՎ ԵՄ-Ի ՀԱՎԱՆՈՒԹՅԱՄԲ ՊԱՏԵՐԱԶՄ ԿՍԱՆՁԱԶԵՐԾԻ ԱՐՑԱԽԻ ԴԵՄ. ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

- Այնուամենայնիվ, ինչպե՞ս եք պատկերացնում Ձեզ քաղաքականության մեջ:

- Շատ նորմալ, քիրս, եթե մասնագետների մասին եք ասում, մենք մեր թիմը ունենք, սաղ նորմալ էլի, էդ առումով էլ: Ուղղակի, դե ես 2000 թվից մինչեւ հիմա վարսավիր եմ ու շատ եմ սիրում էդ փեշակը:

- Էդ դեպքում, էլ ինչո՞ւ եք ուզում հրաժարվել Ձեր սիրելի մասնագիտությունից:

- Դե ինտերեսի համար էլ, համ էլ ասեցի էլի, քիրս, չկրկնվեմ, անարդարությունը շատ-շատ է, ուզում եմ իմ լուման ունենալ էս երկրի զարգացման գործում: Ես ազատամարտիկի տղա եմ, ուզում եմ երկիրս ծաղկի:

Արցախի նոր նախագահը հասցրեց հուսախաբ անել Նիկոլին

- Ո՞նց եք պատկերացնում Ձեր շանսերը:

- Դժվար հարց եք տալիս, ես իմ կյանքում ամեն ինչ արել եմ ժողովրդի համար:

- Իսկ ի՞նչ եք արել ժողովրդի համար:

- Տարիներ շարունակ, որպես ակտիվ ջահել, տարբեր թեմաներ էի բարձրացնում: Ինձ անընդհատ ասում էին, թե խի՞ եմ սաղի համար խոսում: Ես միշտ պատասխանում էի, որ պետք է հավասարությունը բոլորիս առաջ լինի: Ես աջակցություն չունեմ ոչ մեկի կողմից, իմ քվեն տալու է հասարակ ժողովուրդը: Չգիտեմ, թե ոնց կլինի:

Արևմուտքը դրդում է Ադրբեջանին՝ Արցախի դեմ պատերազմի (Տեսանյութ)

- Բայց ամեն դեպքում շանսեր տեսնո՞ւմ եք:

- Դե հա, բա ոնց: Եթե չունենայի, չէի դնի: Չեմ կարա ասեմ՝ ինչքան տոկոս կստանամ: Աստված առաջ: Մեր կարգախոսը մեզ շատ կօգնի, վստահ եմ:

- Ո՞րն է Ձեր կարգախոսը:

- «Այսօր ենք կերտում մեր ապագան»: Ամենալավ լոզունգը մերն է:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА