o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դիբալան հերքել է կորոնավիրուսով վարակված լինելու մասին տեղեկությունը

13.03.2020 23:38 ՍՊՈՐՏ
Դիբալան հերքել է կորոնավիրուսով վարակված լինելու մասին տեղեկությունը

Թուրինի «Յուվենտուսի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան հայտնել է, որ վարակված չէ կորոնավիրուսով և լիովին առողջ է:

«Ողջունում եմ բոլորիդ: Ցանկում եմ հայտնել, որ ես լիովին առողջ եմ և Ռուգանիի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո մեկուսացված եմ: 

Կորոնավիրուսով վարակված Թուրքիայի հավաքականի նախկին դարպասապահը ծայրահեղ ծանր վիճակում է

Շնորհակալ եմ ձեր հաղորդագրությունների համար: Հուսով եմ՝ ձեզ մոտ ևս ամեն ինչ կարգին է»,- գրել է Դիբալան Թվիթերի իր պաշտոնական էջում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով վարակվել է «Յուվենտուսի» իտալացի պաշտպան Դանիելե Ռուգանին: Կորոնավիրուսի թեստի դրական պատասխան է ստացվել նաև Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետազոտությունից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսը՝ COVID-19-ը հայտարարեց որպես համաշխարհային համաճարակ: Աշխարհի 118 երկրում վիրուսով վարակված է ավելի քան 139 հազար մարդ: Զոհերի թիվը գերազանցել է 5 հազարը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА