o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տոկիոն առաջարկում է Օլիմպիական խաղերը 2 տարով հետաձգել

13.03.2020 23:43 ՍՊՈՐՏ
Տոկիոն առաջարկում է Օլիմպիական խաղերը 2 տարով հետաձգել

Կորոնավիրուսի պատճառով կարող է հետաձգվել տարվա գլխավոր մարզական իրադարձություններից մեկը՝ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերը:

«Վստահեցնում եմ, որ ավելի իրատեսական կլիներ Օլիմպիական խաղերն անցկացնել 2022 թվականին: Պետք չէ այն չեղարկել, բայց կարող է հետաձգելու անհրաժեշտություն լինել: Եթե այն հետաձգելու վերջնական որոշում կայացնենք, ապա պետք է հենց այսօրվանից պատրաստվենք. ժամանակը շատ քիչ է», – հայտարարել է Տոկիո 2020-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ Հարույուկի Տակահաշին, որի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարերը կանցկացվեն 2021թ․ գարնանը

Հիշեցնենք, որ ԵՎՐՈ 2020-ի անցկացումը ևս վտանգի տակ է. այն կարող է հետաձգվել մինչև 2021 թվականը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА