o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որքան ժամանակում կորոնավիրուսով վարակվածը կարող է առողջանալ

15.03.2020 15:59 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Որքան ժամանակում կորոնավիրուսով վարակվածը կարող է առողջանալ

Կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակվելուց հետո լիակատար առողջացման համար մինչեւ 6 շաբաթ է անհրաժեշտ։ Այսպիսի կարծիք է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների հարցերով գործադիր տնօրեն Մայք Ռայանը։

Գյումրիում կորոնավիրուսով 54 հիվանդ է բուժվում. այդ նպատակին կարող է ծառայեցվել ևս մեկ հիվանդանոց. Պաշտոնյա

Ինչպես գրում է CNN-ը, ԱՀԿ մասնագետները հիշեցրել են, որ դեռեւս չկան կորոնավիրուսի դեմ դեղամիջոցներ, սակայն պատշաճ խնամքի եւ բուժման դեպքում վարակվածները կարող են առողջանալ։

«Այդ հիվանդությունից առողջանալու համար մինչեւ վեց շաբաթ կարող է պահանջվել։ Մարդկանց, որոնք տառապում են շատ ծանր ձեւից, կարող են ամիսներ պահանջվել առողջանալու համար»,- ասել է Ռայանը։

 

Վերջին տվյալներով՝ կորոնավիրուսն արդեն 4382 կյանք է տարել։ Մահացածների մեծ մասը (3158) Չինաստանում են եղել։ Մահացածության դեպքերով երկրորդ տեղում Իտալիան է, այնուհետեւ Իրանն ու Հարավային Կորեան։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА