o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեծաքանակ գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա. առևտրային ցանցերն ունեն բավարար պաշարներ. ՏՄՊՊՀ

14.03.2020 16:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մեծաքանակ գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա. առևտրային ցանցերն ունեն բավարար պաշարներ. ՏՄՊՊՀ

Հ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ֆեյսբուքյան էջում հետևյալ հայտարարությունն է տարածել: Դրանում, մասնավորապես, ասված է.

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ն մշտական կապի մեջ է գտնվում հանրապետության խոշոր առևտրային ցանցերի հետ և պարբերաբար իրականացնում է պարենային և ոչ պարենային ապրանքների պաշարների և գների մշտադիտարկումներ:

Վճռաբեկ դատարանն այսօր արդարացրեց Մարտի 1-ի գործով 9 դատապարտյալի. Գլխավոր դատախազի բողոքները բավարարվել են

Խոշոր առևտրային ցանցերի հավաստմամբ՝ իրենք ունեն պահեստավորված բավարար քանակությամբ ապրանքներ և մեծաքանակ գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ առևտրային ցանցերն առաջարկում են նաև առցանց առաքման ծառայություններ և հաշվի առնելով Առողջապահության նախարարության հորդորները մարդկային կուտակումներից խուսափելու վերաբերյալ՝ կոչ ենք անում օգտվել այդ ծառայություններից»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА